ԻՄ թաղամասը

Ես ապրում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավ-Արևմտյան թաղամասում: Մեր թաղամասում ունենք խաղահրապարակ, որտեղ մենք երեխաներով խաղում ենք: Մեր թաղամասում ունենք խանութ, և մեր բոլոր բնակիչների կեսից շատը գնում են այնտեղից սնունդ և այլն: Մեր շենքը ինը հարկանի է: Մենք ապրում ենք իններորդ հարկում ,և մեր տնից գիշերը բացվում է շատ գեղեցիկ տեսարան: Նաև Եռաբլուրն է երևում: Ես հաճախ եմ ծնողներիս հետ այցելում Եռաբլուր:

Երկիր Բանգլադեշ՝ նույնը ինքը՝ երևանյան Բանգլադեշ

Ի՞նչ է Երևանյան Բանգլադեշը և ինչո՞ւ հենց Բանգլադեշ: 

Ասում են` երբ Հարավ-արևմտյան թաղամասը շահագործման են հանձնել, այդ օրը Բանգլադեշ ասիական պետությունը առանձնացել է Պակիստանից։ Բոլորը քաղաքում խոսել են այս նորության մասին և հեռուստացույցով տեսել նոր ասիական պետության ավերակները, նմանացրել են այն մեր թաղամասին, որ այդ ժամանակ նոր էր և փոշոտ։

Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի՝ մեր թաղամասը պարզապես հեռու է եղել քաղաքից, և ասիական պետության նմանությամբ կոչել են Բանգլադեշ։

Մաթեմատիկա 28. 09.2021

Օրվա գործունեություն․

Հարցերի պարզաբանում

Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

Օգտվելով թվերի բաժանելիության հայտանիշներից պատասխանեք հետևյալ հարցերին․

1․ Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 689759280 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 4-ի։
2. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 59412 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 3-ի։
3. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 43128 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 9-ի։
4. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 891525 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 5-ի

5․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 7009101524 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի։

6․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 800012520 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 10-ի։

7․ Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 6897592844 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 4-ի։
8. Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 10755 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 3-ի։
9. Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 35550 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 9-ի։
10. Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 18969525 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 5-ի

11․Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 70097101528 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի։

12․Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 8000152520 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 10-ի։

13.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

 Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում  36* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 3-ի։

Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 7854* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 6-ի։

Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 9* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 7-ի։

Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 10000000000000* թիվը առանց
մնացորդի կբաժանվի  2-ի:

Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 14253* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 3-ի:

14. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ փնտրեք ու առաջարկեք նոր հայտանիշներ:

Գտեք  11-ի հայտանիշը

Գտեք 2-ի հայտանիշը

Գտեք 9-ի հայտանիշը

Գտեք 3-ի հայտանիշը

Գտեք 8-ի հայտանիշը