ԻՄ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐՈՎ ԼԻ ԱՄԱՌԸ

Այս ամառային արձակուրդների ժամանակ ես իմ տետրերի մեջ կատարել եմ արտագրություններ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: Ես արտագրությունների ժամանակ դուրս եմ գրել անծանոթ բառերը, գրել իմ բառատետրում և թարգմանել հայերեն օնլայն բառարանով նույնպես ռուսերեն և անգլերեն: Այս ամառ ինձ իմ հորաքույրը նվիրեց <<Կաիսայի ընտրյալները. Տիգրան Պետրոսյան>> շախմատային գիրքը, որի մեջ նրա պարտիաներն են, ես այն վերլուծում էի և կարդում, շարում էի խաղատախտակի վրա և փորձում հասկանալ խաղերի տրամաբանությունը:Եթե ես չէի կարողանում վերլուծել օգտվում էի համակարգչից: