Ինքնաստուգման թեստ 4 02.09.2021

1.Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 6 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։ Պատ.՝ 4)4363


2․Ո՞ր շարքի թվերն են դասավորված աճման կարգով: Պատ.՝ 1, 20, 356, 4044, 5797


3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը փոքրացնենք 10 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:Պատ.՝ կփոքրանա10 անգամ


4․ 97184 < 971*4 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։Պատ.՝ 3)9

5․Գտի՛ր 21 թվի 3/7 մասը: Պատ.՝ 1)9

6․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 րոպե 25 վայրկյանը վայրկյաններով: Պատ.՝ 2) 325վ

7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված սևով: Պատ.՝ 1/8

8. Քանի՞ կիլոգրամ է է 7/100 տոննան։

9․ Նշիր ամենափոքր քառանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան:Պատ.՝ 1023

10. Գտի՛ր 2262 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը: Պատ.՝62

11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 5, 8, 11, 14,․․․Պատ.՝ 17

12. Հաշվի՛ր (2000-40•5):90+380 արտահայտության արժեքը Պատ.՝ 400

13. AB հատվածի երկարությունը 21 սմ է, AC հատվածը՝ 7 սմ : Գտի՛ր CB հատվածի երկարությունը:Պատ.՝ 14 սմ

14. Գտիր 44սմ պարագիծ ունեցող քառակուսու մակերեսը։Պատ.՝ 121սմ քառ․

15. Տուփում կա 11 կանաչ, 5 դեղին և 8 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կապույտ է։Պատ.՝ 17

16. Սմբատն ու Լյովան միասին ունեն 4000 դրամ։ Որքա՞ն գումար ունի Լյովան, եթե Սմբատն ունի 600 դրամով ավելի գումար, քան Լյովան։Պատ.՝ Լյովան ունի 1700 դրամ, իսկ Սմբատն 2400:

17. Երեք իրար հաջորդող բնական թվերի գումարը 309 է։ Որո՞նք են այդ թվերը։ Պատ.՝ 102,103,104

Leave a comment