1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 8 է, միավորը՝ 5, հազարավորը՝ 1, իսկ մնացած թվանշանները՝ 9։ Պատ.՝ 91985
2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով։ Պատ.՝ 896, 564, 356, 12
3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 20-ով։ Պատ.՝ կմեծանա 20-ով
4․ 6785 < 67*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։Պատ.՝ 9
5․ Գտի՛ր 90 թվի 5/3 մասը:Պատ.՝ 150
6. 8ժ 10ր-ն արտահայտի’ր րոպեներով։Պատ.՝ 490 րոպե
7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված սևով: Պատ.՝ 2/8
8. Քանի՞ գրամ է է 3/10 կիլոգրամը։ Պատ.՝ 300
9. Նշի’ր ամենափոքր եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան: Պատ.՝ 102
10. Գտի՛ր 5689 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը: Պատ.՝ 89
11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 1 , 7, 13, 19, 25, …… Պատ.՝ 31
12. Հաշվի՛ր արտահայտության արժեքը՝ 200 • 9 + 200 – 9 Պատ.՝ 1991
13. AB հատվածի երկարությունը 15 սմ է, CB հատվածը՝ 10 սմ : Գտի՛ր AC հատվածի երկարությունը: Պատ.՝ 5
14. Գտի՛ր 36սմ պարագիծ ունեցող քառակուսու մակերեսը։ Պատ.՝ 81 սմ քառակուսի 4
15. Տուփում կա 10 կանաչ, 6 դեղին և 5 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կարմիր է։ Պատ.՝ 17
16. Անին ու Գրետան միասին ունեն 4000 դրամ։ Որքա՞ն գումար ունի Գրետան, եթե Անին ունի 500 դրամով ավելի գումար, քան Գրետան։ Պատ.՝ Գրետան 1750 դրամ 2250 դրամ Անին:
17. Երեք իրար հաջորդող բնական թվերի գումարը 609 է։ Որո՞նք են այդ թվերը։ Պատ.՝ 202,203,204: