Իմ ընթերցողական, ստեղծագործական ամառը։

Այս ամառ ես կարդացել եմ Դանիել Դեֆոյի <<Ռոբինզոն Կրուզո>> ստեղծագործությունը, բայց չեմ հասցրել ավարտել: Կարդացել եմ նաև շատ-շատ ժողովրդական հեքիաթներ: Նաև անգլերենով կարդում եմ <<Սառցե թագուհին>>:Իսկ հիմա ես ձեզ կպատմեմ Դանիել Դեֆոյի մասին:

Դանիել Դեֆոն ծնվել է 1660 թ. Լոնդոնում՝ մսավաճառի ընտանիքում։ Նրա նախնիները բողոքականներ էին, որոնք 16-րդ դարում, Կրոնական պատերազմների ժամանակ, Կաթոլիկ Եկեղեցու հարուցած հալածանքների պատճառով Ֆլանդրիայից գաղթել էին Մեծ Բրիտանիա։ Գրողի բուն ազգանունը Ֆո էր, որին նա ավելացրել է «դե» մասնիկը։

Ռոբինզոն Կրուզոյի մասին կարդալիս իմ դուրը ամենաշատը եկավ այն հատվածը, երբ Ռոբինզոնը բարձրանում է բլուրը և հետևում վայրենիներին, որոնք ուտում են 2 մարդու: Իսկ եթե ես լինեի Ռոբինզոնի տեղը, ես չէի կարող այնտեղ ապրել :Միանշանակ լողալով կփախչեի հեռու-հեռու:

Իմ կարծիքով Ռոբինզոնի համար էլ է շատ դժվար եղել, բայց ուրախ եմ, որ նա գտել է այնտեղ իր համար ընկեր: Նրա անունը Ուրբաթ էր: Ուրբաթը վայրենիների ցեղից էր, բայց չկերավ Ռոբինզոնին, որովհետև Ռոբինզոնը փրկել էր նրա կյանքը: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ մարդ ուտելը շատ վատ բան է, բայց վայրի ցեղերի համար դա նորմալ է : Ես գիտեմ, որ մինչև հիմա կան այդպիսի ցեղեր, ովքեր մարդ են ուտում:

Leave a comment