Իմ ընթերցողական, ստեղծագործական ամառը։

Այս ամառ ես կարդացել եմ Դանիել Դեֆոյի <<Ռոբինզոն Կրուզո>> ստեղծագործությունը, բայց չեմ հասցրել ավարտել: Կարդացել եմ նաև շատ-շատ ժողովրդական հեքիաթներ: Նաև անգլերենով կարդում եմ <<Սառցե թագուհին>>:Իսկ հիմա ես ձեզ կպատմեմ Դանիել Դեֆոյի մասին:

Դանիել Դեֆոն ծնվել է 1660 թ. Լոնդոնում՝ մսավաճառի ընտանիքում։ Նրա նախնիները բողոքականներ էին, որոնք 16-րդ դարում, Կրոնական պատերազմների ժամանակ, Կաթոլիկ Եկեղեցու հարուցած հալածանքների պատճառով Ֆլանդրիայից գաղթել էին Մեծ Բրիտանիա։ Գրողի բուն ազգանունը Ֆո էր, որին նա ավելացրել է «դե» մասնիկը։

Ռոբինզոն Կրուզոյի մասին կարդալիս իմ դուրը ամենաշատը եկավ այն հատվածը, երբ Ռոբինզոնը բարձրանում է բլուրը և հետևում վայրենիներին, որոնք ուտում են 2 մարդու: Իսկ եթե ես լինեի Ռոբինզոնի տեղը, ես չէի կարող այնտեղ ապրել :Միանշանակ լողալով կփախչեի հեռու-հեռու:

Իմ կարծիքով Ռոբինզոնի համար էլ է շատ դժվար եղել, բայց ուրախ եմ, որ նա գտել է այնտեղ իր համար ընկեր: Նրա անունը Ուրբաթ էր: Ուրբաթը վայրենիների ցեղից էր, բայց չկերավ Ռոբինզոնին, որովհետև Ռոբինզոնը փրկել էր նրա կյանքը: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ մարդ ուտելը շատ վատ բան է, բայց վայրի ցեղերի համար դա նորմալ է : Ես գիտեմ, որ մինչև հիմա կան այդպիսի ցեղեր, ովքեր մարդ են ուտում:

Մայրենի 02.09.2021

Տրված բառերում գտի՛ր թաքնված արմատները։

Ընկուզենի- ընկույզ

Ծուլություն- ծույլ

Փութաջան- փութ, ջան

Ջրազուրկ -ջուր, զուրկ

Գուժել-գույժ

Լուսանալ-լույս

Ձնաբուք-ձյուն, բուք

Յուրաքանչյուր բառի հնչյունները վերադասավորիր այնպես, որ նոր բառ ստանաս:

Ափսե-փեսա, գեր-երգ,սարդ-դարս, վիճակ-կավիճ, թանաք-քաթան, կանթ-թանկ, նուշ-շուն, մական-նամակ, հյուս-հույս, մուկ-կում, տեգ-գետ, ուլ-լու, թութ-թթու:

Բառերի սկզբից և վերջից ավելացրո՛ւ մեկական հնչյուն և նոր բառ ստացիր:

ավազ, տկար, աշուն, էական, ավար, բարի, Մհեր, նոր:

Տրված հնչյուններնն այնպես դասավորիր, որ բառեր ստանաս:

Ա մ ի ք-քամի

Ռ ա թ ո –աթոռ

Ռ ե ձ ք —ձեռք

Կ ա ժ բ ա –բաժակ

Ղ ն ի ա կ-կաղնի

Ք ո ս խ -խոսք

Տ ք ի մ —միտք

Ր ի պ ն ա –պանիր

Կ չ ա կ ա –կակաչ

Ինքնաստուգման թեստ 3 02.09.2021

1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 8 է, միավորը՝ 5, հազարավորը՝ 1, իսկ մնացած թվանշանները՝ 9։ Պատ.՝ 91985

2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով։ Պատ.՝ 896, 564, 356, 12

3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 20-ով։ Պատ.՝ կմեծանա 20-ով

4․ 6785 < 67*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։Պատ.՝ 9

5․ Գտի՛ր 90 թվի 5/3 մասը:Պատ.՝ 150

6. 8ժ 10ր-ն արտահայտի’ր րոպեներով։Պատ.՝ 490 րոպե

7.  Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված սևով: Պատ.՝ 2/8

8. Քանի՞ գրամ է է 3/10 կիլոգրամը։ Պատ.՝ 300

9. Նշի’ր ամենափոքր եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան: Պատ.՝ 102

10. Գտի՛ր 5689 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը: Պատ.՝ 89

11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 1 , 7, 13, 19, 25, …… Պատ.՝ 31

12. Հաշվի՛ր արտահայտության արժեքը՝ 200 • 9 + 200 – 9 Պատ.՝ 1991

13. AB հատվածի երկարությունը 15 սմ է, CB հատվածը՝ 10 սմ : Գտի՛ր AC հատվածի երկարությունը: Պատ.՝ 5

14. Գտի՛ր 36սմ պարագիծ ունեցող քառակուսու մակերեսը։ Պատ.՝ 81 սմ քառակուսի 4

15.  Տուփում կա 10 կանաչ, 6 դեղին և 5 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կարմիր է։ Պատ.՝ 17

16. Անին ու Գրետան միասին ունեն 4000 դրամ։ Որքա՞ն գումար ունի Գրետան, եթե Անին ունի 500 դրամով ավելի գումար, քան Գրետան։ Պատ.՝ Գրետան 1750 դրամ 2250 դրամ Անին:

17. Երեք իրար հաջորդող բնական թվերի գումարը 609 է։ Որո՞նք են այդ թվերը։ Պատ.՝ 202,203,204:

Ինքնաստուգման թեստ 4 02.09.2021

1.Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 6 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։ Պատ.՝ 4)4363


2․Ո՞ր շարքի թվերն են դասավորված աճման կարգով: Պատ.՝ 1, 20, 356, 4044, 5797


3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը փոքրացնենք 10 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:Պատ.՝ կփոքրանա10 անգամ


4․ 97184 < 971*4 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։Պատ.՝ 3)9

5․Գտի՛ր 21 թվի 3/7 մասը: Պատ.՝ 1)9

6․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 րոպե 25 վայրկյանը վայրկյաններով: Պատ.՝ 2) 325վ

7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված սևով: Պատ.՝ 1/8

8. Քանի՞ կիլոգրամ է է 7/100 տոննան։

9․ Նշիր ամենափոքր քառանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան:Պատ.՝ 1023

10. Գտի՛ր 2262 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը: Պատ.՝62

11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 5, 8, 11, 14,․․․Պատ.՝ 17

12. Հաշվի՛ր (2000-40•5):90+380 արտահայտության արժեքը Պատ.՝ 400

13. AB հատվածի երկարությունը 21 սմ է, AC հատվածը՝ 7 սմ : Գտի՛ր CB հատվածի երկարությունը:Պատ.՝ 14 սմ

14. Գտիր 44սմ պարագիծ ունեցող քառակուսու մակերեսը։Պատ.՝ 121սմ քառ․

15. Տուփում կա 11 կանաչ, 5 դեղին և 8 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կապույտ է։Պատ.՝ 17

16. Սմբատն ու Լյովան միասին ունեն 4000 դրամ։ Որքա՞ն գումար ունի Լյովան, եթե Սմբատն ունի 600 դրամով ավելի գումար, քան Լյովան։Պատ.՝ Լյովան ունի 1700 դրամ, իսկ Սմբատն 2400:

17. Երեք իրար հաջորդող բնական թվերի գումարը 309 է։ Որո՞նք են այդ թվերը։ Պատ.՝ 102,103,104