Մաթեմատիկա 01.09.21

1․ Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 2 է, միավորը՝ 7, մնացած թվանշանները՝ 3։ Պատ.՝ 33327:


2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով։Պատ.՝ 365, 192, 79, 29, 4

3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացրել են 7-ով, իսկ մյուսը փոքրացել են 4-ով: Պատ.՝ կմեծանա 3-ով

4․ 8075 > 80*5 գրության մեջ «*» -ի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։Պատ.՝ 6

5․ Գտիր 24 թվի 3/8 մասը:Պատ.՝ 9

6. 3տ 50կգ-ը արտահայտիր կիլոգրամներով։ Պատ.՝ 3050 կգ

7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված սևով: Պատ.՝ 4/9

8․ Քանի՞ րոպե է 3/5 ժամը: Պատ.՝ 36 րոպե

9․ Նշի’ր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան: Պատ.՝ 987

10․ Գտի՛ր 9789 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:Պատ.՝9

11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 3, 6, 9, 15, 24․․․Պատ.՝ 39.


12. Հաշվիր (2000-40•5):90+380 արտահայտության արժեքը։ Պատ.՝ 400

13. AB հատվածի երկարությունը 18սմ է, AC հատվածը՝ 6սմ : Գտի’ր CB հատվածի երկարությունը: Պատ.՝ 12 սմ

14.  Գտի’ր 32սմ պարագիծ ունեցող քառակուսու մակերեսը։ Պատ.՝ 64 սմ քառակուսի

15. Տուփում կա 9 կանաչ, 5 դեղին և 7 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։ Պատ.՝ 17

16. Աննան ու Նարեն միասին ունեն 2000 դրամ։ Որքա՞ն գումար ունի Նարեն, եթե Աննան ունի 200 դրամով ավելի գումար, քան Նարեն։ Պատ.՝ Նարեն ունի 900 դրամ:


17․ Երեք իրար հաջորդող բնական թվերի գումարը 306 է։ Որո՞նք են այդ թվերը։Պատ.՝ 101,102,103:

Leave a comment