ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը:
Այս տարվա արձակուրդը իմ դուրը եկել է: Ինձ միշտ ամեն տարի թվացել է, որ ամառային արձակուրդի 3 ամիսը հավասար է 3 օրի : Ամեն ինչ անցնում է շատ արագ: Ես այս ամառային արձակուրդներին արել եմ իմ դասերը, գիրք եմ կարդացել, ամենակարևորը ինձ համար եղել է , երբ հունիսի 25-ին ես տեսա, որ կար շախմատային որակավորման մրցաշար 2-րդ կարգի համար: Ես մասնակցեցի և ստացա իմ որակավորումը, նաև մրցաշարում գրավեցի 1-ին հորիզոնականը : Հուլիսի վերջն եր արդեն, երբ մենք մեր բարեկամների հետ գնացինք Ծաղկաձոր: Քանի որ քույրիկիս ծնունդն էր , մենք որոշեցինք նշել նրա ծնունդը Ծաղկաձորում: Այնտեղ էլ ես շատ լավ հանգստացա: Օգոստոսի 30-ին էլ ես գնացել էի Ջրաշխարհ: Այնտեղ լողանում են մարդիկ և ուրախանում, իսկ իմ ուրախությունը այնտեղ սղարաններ են, որոնցից շատ եմ սիրում իջնել: Մի քանի տարի առաջ շատ էի վախենում սահել, իսկ հիմա հաղթահարել եմ վախս: Ես նաև այս ամռանը գնացել էի Վանաձորի ՙ<<Գուգարք>> ճամբար, որտեղ տեղի է ունեցել <<Դեպի ճամբար>> հեռուստասերիալի նկարահանումները: Այնտեղ դասվարների փոխարեն ջոկատավարներ էին:Այնտեղ մենք լողացել ենք լողավազանում, ջոկատ-ջոկատ պայքարել ենք իրար դեմ: Կային 7 ջոկատ, մերը չորրորդն էր, կոչվում էր <<Սասունցի Դավիթ>>: Այնտեղ էլ էր շատ-շատ հետաքրքիր: Վերջերս Արատես էինք գնացել դպրոցով: Այնտեղ ևս շատ լավ էր: Մենք գիշերը անցկացնում էինք քնապարկի մեջ, բայց այնտեղ ամենատհաճը այն էր, որ մեզ կծում էին մոծակները և մեղուները: Ես ծանոթացա իմ նոր դասընկերների հետ: Մենք ճանապարհին բարձրացել ենք Սմբատաբերդ սարը, տեսել ենք Արփա գետը, լողացել ենք գետի մեջ, մենք նաև մի փոքր մեղվապահություն ենք ուսումնասիրել : Տեսել ենք, թե ինչպես են մեղուների հետ շփվում, ինչպես են նրանց կերակրում, ինչպես են մեղր քամում: Գիշերները միշտ ամեն օր խարույկ ենք վառել, շուրջը նստել, երգել ենք ու զրուցել: