Մաթմատիկա 29.09.2021

Բաժանելի։ բաժանարար= թերի քանորդ(մնացորդ)

Բաժանելի=բաժանարար* թերի քանորդ+մնացորդ

Օրինակ՝ 17։5=3(2 մն․), 17-ը բաժանելին է, 5-ը՝ բաժանարարը, 3-ը՝ թերի քանորդը, իսկ 2-ը՝ մնացորդը։

Բաժանելին՝ 17=5*3+2

Բաժանարար՝ 5=(17-2):3

Առաջադրանքներ

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։ Պատ.՝՝ 74

74= 10*7+4

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։ Պատ.՝ 116

116= 5*21+11


3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։ Պատ.՝ 39

17*2+5=39
4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։Պատ.՝ 709

101*7+2=709

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։Պատ.՝ 184

53*3+25=184

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։ 29:5=5, (4մնացորդ)

7)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։ 37:19=1, (18մնացորդ)

8)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 33 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։ Պատ.՝ 168

9)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 47 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 5։ Պատ.՝344

10)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։Պատ.՝ 10

11)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։ Պատ.՝ 12

12)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։ Պատ.՝ 18

13)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։ Պատ.՝ 22

14)Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 10-ի և 9-ի:

Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 79 է, թերի քանորդը՝ 46,
մնացորդը՝ 19։ Պատ.՝

ԻՄ թաղամասը

Ես ապրում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավ-Արևմտյան թաղամասում: Մեր թաղամասում ունենք խաղահրապարակ, որտեղ մենք երեխաներով խաղում ենք: Մեր թաղամասում ունենք խանութ, և մեր բոլոր բնակիչների կեսից շատը գնում են այնտեղից սնունդ և այլն: Մեր շենքը ինը հարկանի է: Մենք ապրում ենք իններորդ հարկում ,և մեր տնից գիշերը բացվում է շատ գեղեցիկ տեսարան: Նաև Եռաբլուրն է երևում: Ես հաճախ եմ ծնողներիս հետ այցելում Եռաբլուր:

Երկիր Բանգլադեշ՝ նույնը ինքը՝ երևանյան Բանգլադեշ

Ի՞նչ է Երևանյան Բանգլադեշը և ինչո՞ւ հենց Բանգլադեշ: 

Ասում են` երբ Հարավ-արևմտյան թաղամասը շահագործման են հանձնել, այդ օրը Բանգլադեշ ասիական պետությունը առանձնացել է Պակիստանից։ Բոլորը քաղաքում խոսել են այս նորության մասին և հեռուստացույցով տեսել նոր ասիական պետության ավերակները, նմանացրել են այն մեր թաղամասին, որ այդ ժամանակ նոր էր և փոշոտ։

Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի՝ մեր թաղամասը պարզապես հեռու է եղել քաղաքից, և ասիական պետության նմանությամբ կոչել են Բանգլադեշ։

Մաթեմատիկա 28. 09.2021

Օրվա գործունեություն․

Հարցերի պարզաբանում

Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

Օգտվելով թվերի բաժանելիության հայտանիշներից պատասխանեք հետևյալ հարցերին․

1․ Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 689759280 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 4-ի։
2. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 59412 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 3-ի։
3. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 43128 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 9-ի։
4. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 891525 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 5-ի

5․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 7009101524 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի։

6․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 800012520 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 10-ի։

7․ Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 6897592844 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 4-ի։
8. Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 10755 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 3-ի։
9. Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 35550 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 9-ի։
10. Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 18969525 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 5-ի

11․Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 70097101528 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի։

12․Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 8000152520 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 10-ի։

13.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

 Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում  36* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 3-ի։

Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 7854* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 6-ի։

Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 9* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 7-ի։

Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 10000000000000* թիվը առանց
մնացորդի կբաժանվի  2-ի:

Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 14253* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 3-ի:

14. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ փնտրեք ու առաջարկեք նոր հայտանիշներ:

Գտեք  11-ի հայտանիշը

Գտեք 2-ի հայտանիշը

Գտեք 9-ի հայտանիշը

Գտեք 3-ի հայտանիշը

Գտեք 8-ի հայտանիշը

մաթեմատիկա 27.09.2021

  1. 1000000, 3685, 428883, 2560, 785555554  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։ 1000000, 3685, 2560:
  2. 2052, 12557, 1470, 256403  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։ 2052, 1470:
  3. 100000000000000000, 25008, 15760, 154062  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։ 10000000000000, 15760:
  4. 10006, 400005, 100, 1224,  400004  թվերից  առանձնացրեք  նրանք, որոնք  բաժանվում են 3-ի։ 400005, 1224:
  5. 3033, 12004, 1972, 829, 1020006  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։3033, 1020006:
  6. 220000, 1004, 1051, 2000924, 5011062 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։ 220000, 1004, 2000924:
  7. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

106‧58-106‧48=1060

104·25+104·35+104·40= 10800

8. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

(250+4500):50=95

(490·200):70=1400

9.Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․

60‧(12+38)=3000

10.Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․

 3000018

11. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․

40221

Русский Умный Попугай

Купил папа Ирочке попугая. Научила Ирочка его мяукать, лаять, говорить „Здравствуйте, ребята!” и захотела показать его своим одноклассникам. Решила она пойти с попугаем в школу, а бабушка к ней с просьбой:
– Сходи, пожалуйста, в магазин.
– Вот ещё! – ответила Ирочка. – Мне некогда! Отстань!
Она всегда так говорила, когда бабушка просила её что-нибудь сделать. Отнесла Ирочка попугая в школу. Окружили её одноклассники.

– Поздоровайся с ребятами, Чико!
А попугай вместо „Здравствуйте, ребята!” говорит:
– Отстань!
Ребята удивились, а Ирочка покраснела, но тут же спросила снова попугая:
– А как кошка мяукает? Помяукай, Чико!
Попугай посмотрел на Ирочку и в ответ:
– Вот ещё!
– А как собачка лает? – чуть не плача, спросила Ирочка.
– Мне некогда! – прокричал попугай.
Ребята засмеялись, а Ирочка рассердилась.
– Вот противный! Ничего говорить не хочет.
– Как не хочет? – не согласились ребята. – Он нам очень многое рассказал. Молодец, Чико!

Согласитесь или возразите. Найдите в тексте отрывки, подтверждающие ваши слова.
1. Ирочка учила попугая разговаривать, но он ничему не научился. Нет


2. Ирочка рассердилась на попугая, потому что он забыл всё, чему она его научила Нет.

3. Попугай о многом рассказал ребятам. Да

Ответьте на вопросы:

  1. Чему научила Ирочка попугая? Научила разговаривать и мяукать.
  2. О чем попросила бабушка? Пойти в магазин.
  3. Куда отнесла Ирочка попугая? В школу.
  4. Почему ребята удивились? Потому что попугай рассказал им всё.
  5. Что поняли ребята? Что Ира ничего не учила попугая.

մաթեմատիկա 25.09.2021

Հարցերի պարզաբանում

Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

Թեմա՝ Թվի բաժանելիության հայտանիշները

Թվի բաժանելիությունը 2-ի

Թիվը բաժանվում է 2-ի, եթե նրա միավորների կարգում գրված թիվը զույգ է, կամ զրո է։ Օրինակներ՝ Առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու կարող ենք ասել, որ 46  և  102 թվերը բաժանվում են 2-ի, քանի որ նրանց միավորների կարգում գրված թիվը զույգ է, 100-ը նույնպես բաժանվում է 2-ի, քանի որ նրա միավորների կարգում գրված թիվը 0 է։ Ստուգում՝ 46։2=23 102։2=51,  100։2=50։

 Թվի բաժանելիությունը 5-ի

 5-ի բաժանվում է այն թիվը, որի գրառումը վերջանում է 0-ով կամ 5-ով։

Օրինակներ՝ Առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու կարող ենք ասել, որ 105, 165 թվերը բաժանվում են 5-ի, քանի որ նրանց գրառումը վերջանում են 5-ով։ Ստուգում՝ 105։5=21,  165։5=33 100-ը բաժանվում են 5-ի, քանի որ նրա գրառումը վերջանում է 0-ով։ Ստուգում՝ 100։5=20

Թվի բաժանելիությունը 10-ի

 10-ի բաժանվում է այն թիվը, որի գրառումը վերջանում է 0-ով։

Օրինակներ՝ 100,  200,   250 թվերը բաժանվում են 10-ի, քանի որ նրանց գրառումը վերջանում են 0-ով։ Ստուգում՝ 100։10=10, 200։10=20, 250։10=25

 Թվի բաժանելիությունը 3-ի

Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 3-ի, ապա թիվը ևս բաժանվում է 3-ի։ Օրինակ՝ Պարզենք 12366 թիվը բաժանվու՞մ է 3-ի։ 1+2+3+6+6=18,  18։3=6, ուստի բաժանվում է։ Ստուգում՝ 12366:3=4122:

 Թվի բաժանելիությունը 9-ի

Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 9-ի, ապա թիվը ևս բաժանվում է 9-ի։ Օրինակ՝ Պարզենք 2277 թիվը բաժանվու՞մ է 9-ի։ 2+2+7+7=18 18։9=2, ուստի բաժանվում է։ Ստուգում՝ 2277:9=253

Թվի բաժանելիությունը 4-ի

Եթե թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները 0-ներ են կամ կազմում են 4-ի բաժանվող թիվ, ապա տրված թիվը բաժանվում է 4-ի։ Օրինակ՝ 2600 թիվը բաժանվում է 4-ի, քանի որ թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները 0-ներ են։

Ստուգում՝ 2600:4=650:

640  թիվը բաժանվում է 4-ի, քանի որ թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները՝ 40-ը, կազմում են 4-ի բաժանվող թիվ, 40։4=10

 Ստուգում՝ 640:4=160:

Առաջադրանքներ

1. 126, 805, 1238,30402, 100, 1269,45890,45650 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։ 126, 30402, 1269,

 2. 333, 124, 1071,8972,829,2398, 10207, 15692 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։ 333, 1071,

 3. 240, 100000, 1031, 1004, 20015, 28964,63984, 58962 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։ 240, 100000, 1004, 28964, 63984

 4. 1000, 3685, 4253, 2560, 78954, 45807, 4589, 45865, 4853210 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։ 1000, 3685, 2560, 45865, 4853210,

5. 2362, 12059, 147560, 2564057, 125638, 15874, 15463 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։ 2362, 147560, 125638, 15874,

 6. 100000, 2568, 15760, 154068, 1254000, 1468 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։ 100000, 15760, 1254000,

 7. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․

3189,

 4050,

 1080,

 4116

8. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․

 7200,

5013,

41238,

32157

9. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 4-ի․

 7020,

5000։

10. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 5-ի․

 4105,

5115։

ԻՄ ԿոՄԻՏԱՍԸ

Իմ ամենասիրած պատմությունը Կոմիտասի մասին, Հայտնի ու անհայտ Կոմիտասը:

Աշակերտների հետ
Կոմիտասի աշակերտներից Մելքոն Քրիշչյանը մի հետաքրքիր ու զավեշտական դեպք է պատմում իր ու ուսուցչի` Կոմիտասի մասին: Այս պատմությունն ապացույցն է այն բանի, որ Կոմիտասը, իբրև ուսուցիչ, շատ մտերմիկ հարաբերություններ է ունեցել իր աշակերտների հետ` չխուսափելով անգամ նրանց հետ կատակելուց:
Մելքոնը պատմում է, թե ինչպես ինքը երկար ու խիտ մազեր է պահելիս եղել, ինչը հարուցել է ուսուցչի զայրույթը, և Կոմիտասը նրան շարունակ դիտողություն է արել դրա համար` կես կատակ, կես լուրջ ասելով.
– Զոկլա՛նտ, բաշդ մկրատել տուր, եթե ոչ, ինձ հետ գործ կունենաս:
Եվ քանի որ Կոմիտասն էլ ճաղատ է եղել, աշակերտն անկաշկանդ կատակով պատասխանել է.
– Հա՛յր Սուրբ, դա չունևոր դասակարգի նախանձ է, ուրիշ ոչինչ:
Աշակերտը պատմում է, թե ինչպես մի օր դասարանում գլուխն առած երկու ձեռքերի մեջ` խորասուզված էր ընթերցանության մեջ, երբ նկատեց, թե ինչպես մի փունջ իր մազերից գրկին թափվեց: Այս ամենն ուղեկցվեց ներկաների բարձրաձայն քրքիջով: Երբ Մելքոնը շրջվում է, ետևում կանգնած տեսնում է Կոմիտասին` հաղթական դիրքով: Նա մի ձեռքով մկրատն էր բռնել, մյուսով` հայելին աշակերտի առջև: Մելքոնը խոստովանում է, որ դավադրությունը բավական հաջող էր պատրաստված. սափրիչն էլ պատրաստ սպասում էր, ով, Վարդապետի ձեռքից մկրատն առնելով՝ Մելքոնին սափրչատուն է ուղեկցում:
Ուսուցչի և աշակերտի միջև զավեշտական այս դրվագը սրանով չի ավարտվում: Եվ այս դեպքից մի քանի շաբաթ անց Մելքոնը քայլելիս տեսնում է մի խումբ հավաքված մարդկանց և ծանոթ սարկավագի, ով հիվանդանոցից բամբակ ու ալկոհոլ էր բերել տալիս: Մոտենում և տեսնում է, որ վիրավորը Վարդապետն է` երկու ձեռքերով արյունաթաթախ թաշկինակը գլխին սեղմած: Մելքոնին պատմում են, որ մայթով քայլելիս Վարդապետի գլխին տանիքից սառցի լեզվակ է ընկել` վնասելով գլուխը:
Աշակերտին տեսնելով` Կոմիտասը բացականչել է.
-Ահա՛, Զոկլանտն էլ եկավ, էլ բամբակի, դեղի պետք չկա. վերքս ինքնիրեն կբուժվի:
Աշակերտը, չկորցնելով իրեն, ասում է.
-Աստվա՛ծ տա, Հա՛յր սուրբ: Բայց եթե այն մազերը, որ դուք ձեր ձեռքով իմ գլխից ցած առիք, Աստծո կամոք ձեր գլուխը ծածկած լինեին, այդ վերքն էլ չէիք ունենալ:
Այս խոսքերից հետո անգամ Կոմիտասը չի կարողանում իր ծիծաղը զսպել:
Իր աշակերտների համար սրտացավ Վարդապետը մի ուրիշ անգամ պաշտպանում է Մելքոնին ճեմարանի տեսուչի մոտ, ով ցանկանում էր դուրս թողնել նրան ճեմարանից մի դեպքի առիթով, որի համար, սակայն, Մելքոնը մեղավոր չէր:

Բանաստեղծություն Կոմիտասից,

Քո երազում

Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես, որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու․․․

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։

Աստվա՜ծ իմ

Սիրո սերմը զատեցիր,

Հրո ջերմը պատեցիր․

Հողին շունչդ փչելով՝

Հոգի կյանքդ կաթեցիր։

Եվ Արևդ լուսին մարմնես մաղեցավ,

Եվ իմ հոգին Հոգուդ ցողով շաղեցավ,

Իմ սրտիկի սերն ու բոցը, սիրո խոցը՝

Ամպերի մեջ, որպես կայծակ սահեցավ

Երբ առաջի անգամ լսեցի Կոմիտասի մասին մտածում էի՝

Ես սկզբում մտածում էի, որ Կոմիտասը կամ երգ է, կամ ստեղծագործություն, իսկ հետո ես հասկացա, որ նա մարդահանճար է, որը ստեղծում է բանաստեղծություններ, երգեր և կենդանացնում է դրանք: Ինչքան մեծանում-մեծանում եմ, այնքան ավելի շատ տեղեկություն եմ իմանում նրա մասին: Ամեն անգամ զարմանում ու բացահայտում Կոմիտասին:

Բեռլինի կոնսերվատորիայի դահլիճում հավաքվել էին միջազգային երաժշտական ընկերության անդամներ՝ ականավոր կոմպոզիտորներ, տեսաբաններ, քննադատներ, երաժշտագետներ Վիեննայից, Փարիզից եւ այլ քաղաքներից: Դասախոսությունն ավարտելու համար խոսքը տրվեց Կոմիտասին:
-Եվ այսպես,- ամբիոնիn մոտենալով՝ հանդարտ եղանակով շարունակեց Կոմիտասը,- այս բոլորից հետո հարկավոր է ապացուցել, որ հայ ժողովուրդն ունի իր երգը… Մարդիկ կան, որոնք հայտարարում են, որ հայ երաժշտություն գոյոււթյուն չունի, եւ որ եղածը այլ ժողովուրդների մշակույթի ազդեցությունն է կրում: Մինչդեռ հայկական երաժշտությունն այնքան ազգային է եւ այնքան ինքնուրույն, որչափ նրա լեզուն ու գրականությունը, որովհետեւ յուրաքանչյուր ազգի երաժշտություն ազգի հնչյունական ելևէջներից է սնվում:
Կոմիտասն իր ասածն ապացուցելու համար երգեց հայկական մի եղանակ. այդ եղանակում զգացվում էր տաճկականի ազդեցությունը՝ դողդողուն խաղեր, սակայն երբ նա երկրորդ անգամ կատարեց միևնույնը՝ հեռացնելով օտարամուտը, ապա հայտնվեց երգի բուն մեղեդին՝ անաղարտ բնիկ հայկական հատկանիշներով:
Դահլիճը, մոռանալով երաժշտական խիստ կանոնները, ծափահարեց Կոմիտասին: Հայ երաժիշտը գլխի զուսպ շարժումով ընդունեց ունկնդիրների գոհունակությունն ու ներս հրավիրեց հայ ուսանողներից կազմած իր երգեցիկ խումբը:
Կոմիտասյան ձեռքի վճռական մի շարժում, և ահա Հայաստանից հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվող բեռլինյան դահլիճում թնդացին հայ ժողովրդի երգերը… Երգեր, որոնք հզոր էին, ինչպես ինքը՝ ժողովուրդը՛ և պարզ ու ազնիւ, ինչպես դարձյալ ժողովուրդը: Ունկնդիրների մարմնով հաճելի մի սարսուռ անցավ:
Կոմիտասը նստեց դաշնամուրի առաջ՝ որպես անտունի, ու ինքն իրեն նվագակցելով՝ երգեց «Անտունին»…
Ելավ «Անտունին» նրա շուրթերից՝ ոորպես հայ ժողովրդի ողբ… Մռնչաց ծովը հասարակության կիսախուփ աչքերի առաջ, լիզեց ժայռոտ ափերը՝ կուլ տալու նրան, որի տունը փլվել էր, ու գերանները կախվել էին… Քանի՜ անգամ փլվեց հայ տունը, ու քանի՜ անգամ նա նորոգեց գերանները, բայց չար մարդիկ կրկին ավերեցին այն տունը…
Երգն ավարտված էր, սակայն ոչ ոք չսթափվեց, որ ծափահարեր: Կոմիտասը հեռացավ: Ու նոր միայն թնդաց դահլիճը, երերաց ծափահարությունից…
-Չգիտես ինչո՛վ հիանալ. Կոմիտասի ձայնո՞վ, արվեստո՞վ, թե՞ կատարողականությամբ,- բացականչեց երաժշտագետներից մեկը:
Կոմիտասը նորից մոտեցավ դաշնամուրին, եւ դահլիճը լռեց: Բերկրանքը, որ ավելանում էր յուրաքանչյուր հնչյունից հետո, ճիչը, որ խեղդվում էր ունկնդիրների կոկորդում, այլևս հնարավոր չեղավ զսպել, երբ Կոմիտասը երգեց «Մոկաց Միրզան»:
Դահլի՞ճը… Ու՞ր մնաց դահլիճը, Կոմիտասը՝ որպես մոգ, շարժեց երկար մատները դաշնամուրի ստեղների վրա, ու մարդիկ նրա հնչյունների ուժով լողացին տարածության մեջ, հասան Մոկաց աշխարհ, կախարդական մի աշխարհ, ուր բնությունը վեհ է, լեռները՝ վիթխարի, հերոսական…

Էջմիածին, 1890, մարտի 17

Երևան, 1901, դեկտեմբերի 10