Հայրենագիտության հաշվետվություններ

Պապ
Արշակ II-ի փոխարեն հայոց թագավոր է դառնում նրա որդին Պապը (370-374թթ.)։ Գահ բարձրանալուց անմիջապես հետո Պապ թագավորը ձեռնամուխ է լինում երկրի անկախության ամրապնդմանը։ Դրան մեծ չափով նպաստում է Բագրևանդ գավառի Ձիրավ գյուղի մերձակա դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարսից զորքերի դեմ տարած փայլուն հաղթանակը։ Շապուհ II-ը ստիպ72 ված էր հաշտության պայմանագիր կնքել և ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահակալությունը։ Երկրի ներքին կյանքի կարգավորման ու բանակի հզորացման համար Պապ թագավորը կտրուկ միջոցների է դիմում։ Նրա հրամանով եկեղեցուն պատկանող հողերի մեծ մասը առգրավվում և բաժանվում է զինվորականներին: Սահմանափակվում են հոգևոր դասի արտոնությունները, փակվում կուսանոցներն ու մենաստանները: Հայոց երիտասարդ արքայի համարձակ և ինքնուրույն գործողությունների շնորհիվ սկսեց աճել երկրի բնակչությունը, իսկ հայոց բանակի թիվը կարճ ժամանակում հասավ շուրջ 90 հազարի: Սակայն այս ամենը նրա դեմ ուժեղ դժգոհություն առաջացրեց։ Նրան մեղադրեցին Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու, անպարկեշտ վարք ու բարք ունենալու համար: Երկրի անկախության ամրապնդմանն ուղղված Պապի քայլերը դուր չէին գալիս նաև Հռոմեական կայսրությանը։ Հռոմը ձգտում էր ամեն կերպ Պապին զրկել գահից։ Պապ թագավորին հաջողվում է խուսափել իր դեմ կազմակերպված դավադրությունից։ Ի վերջո, 374 թվականին Հայաստանում հռոմեական զորքերի զորավարը, որ կեղծավորաբար բարեկամ էր ձևանում, կայսեր հանձնարարությամբ խնջույքի է հրավիրում Պապին և դավադրաբար սպանում նրան։ Պապ թագավորի կարճատև կառավարումը հայոց պատմության ուշագրավ էջերից է։ Պապը, չնայած իր երիտասարդ տարիքին, հեռատես ու տաղանդավոր ղեկավար էր, որն ամենից բարձր դասում էր պետության շահերը։ Պետության ամրապնդմանն ուղղված հայոց արքայի ջանքերը անհետևանք չանցան։ Հինգերորդ դարի սկզբում Արշակունյաց գահակալներից մեկի
Վռամշապուհ արքայի օրոք տեղի ունեցավ հայ ժողովրդի հետագա
զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող
մի իրադարձությունմաշտոցյան գրերի գյուտը։ Այդ մասին մենք ավելի մանրամասն կիմանանք հետագա դասերին։ Պապ թագավոր 73 Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարը Պատերազմի և Արշակ թագավորի մասին «Իսկ Պարսից Շապուհ թագավորը իր ամբողջ զորքերով գալիս հասնում է պատերազմի տեղը։ Երկու ճակատները խառնվում են իրար, և պարսից զորքը պարտություն է կրում։ Մանավանդ նիզակավորների գնդերը մոլեգնաբար հարձակվելով, իրենց ձիերի վրայից հարվածելով
քաջությամբ գետին էին գլորում իրենց ախոյաններին
Պարսից Շապուհ թագավորի դեմուդեմ։ Երբ
գետին էին գլորում, հայոց բոլոր զորքերը քաջալերական
ձայնով աղաղակում էին. «Ա՛ռ, քաջ Արշակ»: Ամեն անգամ,
երբ այդ պատերազմում մի ախոյան էին սպանում,
նրան իրենց նախկին թագավոր Արշակին էին նվիրում ասելով. «Մեր Արշակ թագավորին մատաղ եղիր»։ Շապուհ թագավորը, երբ հասնում է իր իշխանության երկիրը, զարմանք է հայտնում կռվող գնդի քաջության վրա, ինչ որ ինքը տեսավ։ «Զարմացել եմ ես,– ասում է նա,– իմ տեսածի վրա։ Մանկությունից ի վեր միշտ կռվի 74 ու պատերազմի մեջ եմ եղել, շատ տարի է, որ թագավոր եմ դարձել և տարի չեմ անցկացրել առանց կռվի, բայց ջերմ կռիվը սա էր, որին այս անգամ պատահեցի։ Որովհետև երբ հայոց նիզակավորները առաջ էին գալիս, այնպես էին հարձակվում, ինչպես մի բարձր լեռ կամ ինչպես մի հզոր և անշարժ աշտարակ։ Մի ուրիշ բանի վրա էլ եմ զարմացած Հայկական գնդի միասիրտ
հավատարմության և տիրասիրության վրա. որովհետև
այսքան տարի է, որ նրանց տերը` Արշակը, կորած է
նրանց համար, բայց նրանք նրանով էին քաջալերվում
պատերազմի ժամանակ, իրենց սիրուց այնպես էին
համարում, թե նա իրենց գլուխ է կանգնած իբրև
թագավոր կամ իրենց հետ գնդի մեջ է, իբրև պատերազմի
գլուխ կանգնած։ Այո՛,– ասում էր նա,– երանի՜
նրան, ով Հայոց գնդի տերն է, այնպիսի՜ տիրասեր, միաբան
և հավատարիմ զորքի»։
Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐ
Ուշադի՛ր նայեք Երևանի հատակագծից
այստեղ բերված
հատվածին
։ Տեսնում ենք, որ
Բագրատունյաց
և Արշակունյաց
պողոտաները հատվում են։ Դա
կարծես խորհրդանշում է մեզանից
ավելի քան 1125 տարի առաջ
տեղի ունեցած պատմական կարևոր
մի իրադարձություն՝
Աշոտ I
Բագրատունու գահակալությամբ
Հայոց անկախ թագավորության
վերականգնումը
։
Բագրատունյաց արքայատոհմի
կառավարման ժամանակ
Հայաստանը
մեծ վերելք ապրեց։
Բագրատունիների օրոք է Անին
հռչակվել մայրաքաղաք և դարձել
ժամանակի
խոշոր քաղաքներից
մեկը։ Կառուցապատվել ու
ընդարձակվել են Կարսը և տասնյակ
այլ քաղաքներ։ Հիմնադրվել
են այնպիսի նշանավոր
վանքեր,
ինչպիսիք են Հաղպատը,
Սանահինը, Տաթևը։ Այսօր
էլ, շրջելով Լոռու, Շիրակի, Սյունիքի
և Հայաստանի այլ մարզերում,
մենք կարող ենք տեսնել
Բագրատունիների
օրոք կառուցված
շատ եկեղեցիներ, կամուրջներ
և բազմաթիվ ուրիշ կառույցներ
։
Անկախության վերականգնումը
7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին
ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում
արաբները հսկայական նվաճումներ կատարեցին:
Բագրատունյաց պողոտա,
Արշակունյաց պողոտա
Սանահինի վանքը
77
7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը
կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից
հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը
պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու
համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ
եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները,
Բագրատունիները
և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ
։
Անկախ պետականության հաստատման համար պայքարը
լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ
Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու
թագավորական իշխանությունը:
Այդ բաղձալի օրը իրականություն դարձավ, որովհետև դրան
հասնելու
համար իրենց ջանքերը միավորեցին հայ իշխաններն ու
հոգևորականները,
արհեստավորներն ու գյուղացիները,
մի խոսքով՝
բոլորը:
Բայց այդ պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ
Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու
հմուտ կառավարումը։
855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց
իշխան: Կարճ ժամանակում,
հմտորեն օգտագործելով իրեն
տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի
թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել
ժամանակի հզոր պետություններից մեկիԲյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ Բագրատունուն դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության
գոյությունը։

Տրդատ III Մեծ
Տրդատ I-ի նշանավոր հաջորդներից էր Տրդատ III Մեծը
(298–330թթ.):
Արշակունյաց արքայազն Տրդատըապագա Տրդատ III Մեծը, մանուկ հասակից մեծանում ու դաստիարակություն է ստանում Հռոմում։ Այստեղ նա ռազմական արվեստ է սովորում, հմտանում զենքի գործածության մեջ։ Ֆիզիկական մեծ ուժով ու ճարպկությամբ օժտված Տրդատը հաճախ էր մասնակցում կրկեսային մրցումների և միշտ հաղթանակով ավարտում դրանք։ Տրդատը նաև քաջ ռազմիկ էր ու խիզախ պատերազմող։ Այնպես պատահեց, որ գերմանական ցեղերի թագավորը մեծ զորքով պատերազմի դուրս եկավ Հռոմի դեմ։ Նա հռոմեական կայսրին առաջարկեց
որպեսզի զորքերը չտուժեն, իրենք
երկուսով դուրս գան մենամարտի։ Ով
հաղթի, այդ կողմն էլ կհամարվի հաղթանակած
։
Նկատի ունենալով Տրդատի քաջագործությունները՝
կայսրը կարգադրեց
արքայական թիկնոց հագցնել նրան,
զարդարել կայսերական պատվանշաններով
։ Այդպես, հանդերձավորված իբրև
«հռոմեական կայսր», Տրդատը մենամարտի
դուրս եկավ գերմանացիների
թագավորի դեմ և հաղթեց նրան։ Հռոմեական կայսրը մեծ
պարգևներ ու թագ շնորհեց Տրդատին և արքայական պատիվներով
ու օգնական զորքով ուղարկեց հայրենի երկիրՀայաստան ։ Դրանից հետո Տրդատ թագավորը մի շարք հաղթանակներ տարավ պարսից զորքերի դեմ, դուրս քշեց նրանց Հայաստանի սահմաններից և վերադարձրեց հայրենի պետության գահը։ Տրդատ III-ը խոհեմ և հեռատես քաղաքական գործիչ էր։ Ճիշտ կողմնորոշվելով ստեղծված իրավիճակում՝ նա կարևոր և վճռական քայլ է կատարում. 301թ. նրա օրոք Հայաստանը պետականորեն
ճանաչում է քրիստոնեությունը։ Հայոց առաջին կաթողիկոսը
Գրիգոր Լուսավորիչն էր:
Տրդատյան դարպասը
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում.
գործՎ. Սուրենյանցի 70 Տրդատ Մեծի մասին Վասնզի իրոք սեգ էր հանդերձանքով և մեծ ուժով, հարստությամբ, ամուր ոսկորներով և հաղթ մարմնով, քաջ էր և կատաղի պատերազմող, բարձր ու լայն հասակով: Իր կյանքի բոլոր տարիներին նա պատերազմել էր և մարտերում հաղթություն ձեռք բերել: Քաջության փառքի մեծ անուն ստացավ և հոյակապ, փառավոր հաղթանակներ տարավ ամբողջ երկրում, թշնամիներին հարվածեց՝ ցանկալով իր հայրերի վրեժը լուծել: Ագաթանգեղոս, Հայոց պատմություն Արշակ II Արշակունյաց տոհմի հայտնի արքաներից էր Արշակ II-ը (350-368թթ.)։ Գահ բարձրանալուց հետո Արշակ թագավորը ձգտում է խաղաղություն և համերաշխություն հաստատել երկրում։ Նա ամրապնդում է երկրի իշխանությունը։ «Եվ Հայաստան աշխարհի թագավորությունը նորոգվեց ու պայծառացավ»,– գրում է Փավստոս Բուզանդ պատմիչը։ Արշակ II-ի օրոք Հայոց կաթողիկոս է դառնում Ներսես Մեծը, որը Գրիգոր Լուսավորչի ժառանգներից էր։ Ներսես կաթողիկոսը մեծ բարենորոգումներ է կատարում։ Նրա նախաձեռնությամբ գումարված եկեղեցական ժողովում կանոններ են սահմանվում, որոնք կարգավորում էին երկրի և՛ եկեղեցական, և՛ աշխարհիկ գործերը։ Արշակ և Շապուհ։ Արշակ թագավորի կառավարման սկզբնական շրջանի խաղաղությունը, սակայն, շուտով ընդհատվում է։ Պարսից բազմաքանակ զորքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում հաղթել հայոց զորքին։ Տեսնելով, որ չի Հունգարական թագավոր Իշտվան I-ի թագը, որը, ըստ ավանդության, պատրաստվել է հայոց Տրդատ Մեծ արքայի թագի նմանությամբ: 71 կարողանում հաղթել պատերազմում, պարսից Շապուհ արքան դիմում է խորամանկության։ Նա իր մոտ է կանչում Արշակ թագավորին
իբր թե խաղաղություն ու բարեկամություն հաստատելու
նպատակով։ Արշակ II-ը, խուսափելով հայրենի երկրի հետագա
ավերումից, ստիպված է լինում գնալ Պարսկաստան։
Փավստոս Բուզանդի շնորհիվ մեզ է հասել Արշակի
մասին մի ուշագրավ, հայրենի հողի ուժը փառաբանող
պատմություն։
Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց
Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։
Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է
Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալատական
դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր
բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ
զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են
պարսկական
հողի վրա, Արշակը խեղճանում է, տկարանում,
ընդունում իր մեղավոր լինելը
։ Հենց որ նրանք
կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից
կերպարանափոխվում է, ըմբոստանում
և սպառնում
վրեժխնդիր լինել իր նախնիների
համար։ Այդպես մի
քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը
կարգադրում է փակել նրան հեռավոր
Անհուշ բերդում և
պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ
Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ
արքայատոհմը Արշակունիներն էին։
Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր
թագավորներ է տվել. Տրդատ I,
Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II,
Պապ, Վռամշապուհ
և ուրիշներ։ Ժողովուրդը
նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու
առասպելական պատմություններ է ստեղծել
։ Նրանց հերոսական գործերը չեն մոռացել
հետագա սերունդները։ Երևանի լայնահուն
փողոցներից մեկը, ի պատիվ հայ
Արշակունի
թագավորների, այդպես
էլ կոչվում
էԱրշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը, որն այսօր էլ կա։ Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին
Խոսրով Կոտակը,
Հայաստանի
մեկ ուրիշ մայրաքաղաքի Դվինի հիմնադիրը եղավ։ Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և պահպանվում է որպես արգելոց ։ Գառնիի տաճարը կառուցվել է Տրդատ I Արշակունու օրոք (66-88թթ.)։ Այն նվիրված էր հայոց հեթանոսական Միհր աստծուն: 67 Տրդատ Առաջին Արշակունյաց արքայատոհմի իշխանության հաստատումը Հայաստանում դժվարին եղավ: Մինչ այդ, առաջին դարի առաջին կեսին, Մեծ Հայքի թագավորությունն ավելի շատ Հռոմեական կայսրության ազդեցության տակ էր, և Հայաստանում իշխում էին Հռոմի կամակատարները: Հայաստանի նշանակությունն այնքան մեծ էր այն ժամանակվա աշխարհում, որ Պարթևական թագավորությունը, որտեղ իշխում էին Արշակունիները, ոչ մի կերպ չէր համաձայնում Հայաստանում Հռոմի ազդեցության ուժեղացմանը: Այդ է պատճառը, որ պարթև Արշակունի թագավորի եղբայրը
Տրդատը, հայ ավագանու համաձայնությամբ
մտավ Հայաստան
որպես Մեծ Հայքի թագավոր: Հռոմեական պետության համար դա
անընդունելի
էր, և շատ չանցածՀռոմի ու Պարթևստանի միջև պատերազմ սկսվեց: Շուրջ տասը տարի տևած պատերազմն ի վերջո ավարտվեց հետևյալ համաձայնությամբ. Տրդատը ճանաչվում է Հռոմի կողմից որպես հայոց թագավոր, բայց թագը նա պետք է ստանար Ներոն կայսեր ձեռքից: Դրան համապատասխան
65թ. Տրդատը մեծ թիկնազորով մեկնեց Հռոմ, թագադրվեց
Ներոնի կողմից և 66թ. վերադարձավ Հայաստան: Այդպես Հայաստանում
հաստատվեց Տրդատ I Արշակունու
և հետևաբար Արշակունյաց արքայատոհմի գահակալությունը (66-428թթ.): Տրդատ I-ը վերականգնեց պատերազմի ընթացքում ավերված Արտաշատ մայրաքաղաքը, վերակառուցեց Գառնի ամրոցը: Ամրոցում կառուցվեցին նոր շինություններ, որոնցից առավել նշանավորը հեթանոսական սյունազարդ տաճարն էր: Տրդատի ուղևորությունը Հռոմ Տրդատը համաձայնեց թագն ստանալ Ներոնի ձեռքից ։ Նա ուղևորվեց Հռոմ։ Ինն ամիս տևեց Տրդատի ճամփորդությունը դեպի Հռոմ։ Նրան ուղեկցում էին երեք հազար հեծյալներ և հռոմեացիների պատվո շքախումբը ։ Ամենուրեք նրանց շքեղ ընդունելություն էին ցույց տալիս։ Քաղաքները, ուր նրանք կանգ էին առնում հանգստանալու, զարդարվում էին։ Հռոմեական փոխարքաներն ու աստիճանավորները նրանց դիմավորելու էին դուրս գալիս։ 68 Իտալիայի սահմանին Տրդատը նստեց այն կառքը, որը Ներոնն էր ուղարկել նրան։ Իր հյուրին զվարճացնելու համար Ներոնը հրամայում է զանազան ներկայացումներ ու խաղեր կազմակերպել ։ Գլադիատորական մարտերին փոխարինում էին խրախճանքները, խրախճանքներին
որսերը։
Վերջապես
Ներոնն ու Տրդատը
ժամանեցին Հռոմ: Քաղաքը
զարդարված էր ջահերով
ու ծաղկաշղթաներով։ Ժողովուրդը շտապում էր
թափանցել ֆորում, որ տեսնի արարողությունը։ Մոտիկ
տների բոլոր տանիքները լի էին հանդիսականներով
։
Հենց որ լույսը բացվեց, Ներոնը, սենատորների
ուղեկցությամբ,
մտավ ֆորում։ Բարձրանալով
ռոստրաքարե բարձրություն, որտեղից հռետորները դիմում էին ժողովրդին, նա նստեց բազմաթոռին։ Դրանից անմիջապես հետո երևաց Տրդատը իր շքախմբով։ «Քեզ հայտարարում եմ Հայաստանի արքա, քանզի և՛ դու հասկացար, և՛ ուրիշները հասկացան, որ ես կարող եմ և՛ խլել, և՛ տալ թագավորություններ»։ Ապա Ներոնը Տրդատին առաջարկեց ռոստրա բարձրանալ և նրա գլխին դրեց թագը… Մեծամասնությունը շատ լավ հասկանում էր, որ չնայած Տրդատի առերևույթ հնազանդությանը
նա վերցնում
էր այն, ինչ հայ ժողովուրդը արդեն ձեռք էր բերել
զենքի ուժով, իսկ Ներոնը շնորհում էր այն, ինչ արդեն
իրեն չէր պատկանում։
Ներոնն այլևս չէր կարող երազել Հայաստանն իրեն
ենթարկելու մասին։ Դրա համար էլ նա ամեն կերպ
ջանում էր գոնե շահել նրա համակրանքը։ Երբ Տրդատը
պատրաստվում էր վերադառնալ, Ներոնը նրա հետ
բազմաթիվ հմուտ արհեստավորներ
ուղարկեց։ Նրանք
պիտի օգնեին վերակառուցել Արտաշատը։
«Հին Հռոմ» (ընթերցանության գիրք)

Հզորության բարձունքում. Ք. ա. 83 թվական
Ծոփքի գրավումից շատ չանցածՏիգրանը Մեծը կարողացավ հզորացնել հայոց բանակը, հաղթել պարթևներին և վերադարձնել գահ բարձրանալիս նրանց զիջած հողերը։ Հայոց թագավորությունն այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց արքայից արքա։ Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը (Վրաստանը) և Աղվանքը։ Հայաստանից դեպի հարավ-արևմուտք, Միջերկրական ծովի մոտ էր գտնվում Սելևկյան թագավորությունը, որը հայտնի է նաև Սիրիա անունով։ Այդ պետությունը ներքին կռիվների հետևանքով թուլացել էր ու ընկել ծանր դրության մեջ։ Ստեղծված վիճակը շտկելու և երկրում կարգուկանոն հաստատելու համար սիրիական վերնախավը Տիգրան Մեծին առաջարկեց դառնալ նաև Ասորիքի թագավոր։ Ք. ա. 83թ. Տիգրանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրական ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքաղաք ։ Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները՝ Տիգրան Մեծն ավարտեց իր նվաճումները։ Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Ունենալով այդպիսի հզորություն՝ Տիգրան Մեծը, սակայն, ռազմատենչ, պատերազմասեր արքա չէր։ «Նա կառավարում էր ամենայն անդորրությամբ»,– գրել է Տիգրանի մասին օտար պատմիչը ։ Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Հունարեն արձանագրություն Տիգրանակերտից 62 Տիգրանակերտ Ք. ա. 80-ական թթ. Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի
Տիգրանակերտի
շինարարությունը
։ Քաղաքը
կառուցվեց Արևմտյան Տիգրիսի վտակներից
մեկի
հովտում (Մեծ Հայքի Աղձնիք նահանգում): Տիգրանակերտը
կարճ ժամանակում դարձավ մեծ քաղաք։ Քաղաքում
շքեղ պալատներ և ապարանքներ
էին կառուցվում
։
Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ
պարիսպներ,
որոնց ներսում տարբեր շինություններ կային։
Քաղաքի արվարձանում Տիգրանի պալատն էր, որի
շուրջը լճեր, զբոսայգիներ և անգամ որսատեղեր կային։
Մեծ Հայքի տարածքում Տիգրանակերտ անունով մեկ
տասնյակից
ավելի քաղաքներ կային: Դրանցից մեկը
Արցախի Տիգրանակերտն է, որտեղ այժմ պեղումներ են
ընթանում:
Տիգրանակերտի (Արցախ) միջնաբերդի պեղումները
Արտաշատի պայմանագիրը. Ք. ա. 66 թվական
Հայաստանը լուրջ վտանգի մեջ էր։ Հռոմեական բանակը
անցել էր սահմանը և շարժվում էր դեպի երկրի սիրտըԱրարատյան դաշտ, որտեղ Արտաշես I-ի կառուցած Արտաշատ մայրաքաղաքն էր։ Մյուս կողմից Արտաշատի պարիսպների տակ
կանգնած էր պարթևական զորքը։ Տիգրան Մեծին հաղթելու
63
համար պարթևները պատրաստ էին դաշինք կնքել նույնիսկ
իրենց վաղեմի հակառակորդներիհռոմեացիների հետ։ Պարթևները չէին մոռացել տարիներ առաջ Տիգրանից կրած ծանր պարտությունը։ Երկրի համար այդ դժվարին պահին Տիգրան Մեծը չընկճվեց։ Անսպասելի հարձակումով նա կարողացավ պարտության մատնել Արտաշատը պաշարած պարթևական զորքին և դուրս քշել Հայաստանի սահմաններից։ Պարթևներին հաղթելուց հետո Տիգրան Մեծը որոշեց չշարունակել ռազմական գործողությունները հռոմեական գերակշիռ ուժերի դեմ։ Պատերազմը շարունակելը կարող էր կորստաբեր լինել Հայաստանի համար, և հայոց արքան որոշեց խուսափել դրանից։ Նա հաշտություն առաջարկեց հռոմեացիներին։ Նախնական բանակցություններից հետո հռոմեական զորքի հրամանատար Գնեոս Պոմպեոսն ընդունեց առաջարկը: Ք. ա. 66թ. սեպտեմբերյան այդ օրը Տիգրան Մեծը կարողացավ խաղաղ միջոցներով, չվտանգելով ոչ մի զինվորի կյանք, պահպանել իր հայրենիքի Մեծ Հայքի տարածքները։ Միաժամանակ
Տիգրան արքան հրաժարվեց երկրից դուրս իր նվաճումների մեծ
մասից։ Պատկերացնելու համար, թե հանուն իր երկրի անվտանգության
ինչ հսկայական տարածքից էր հրաժարվում հայոց արքան,
ուշադիր նայենք Տիգրան Մեծի տերության քարտեզին։
Արտաշատի պայմանագրին հաջորդած տասնամյակում էլ
Տիգրան
II-ը շարունակեց կառավարել երկիրը։
Իր քառասնամյա կառավարման ընթացքում Տիգրան Մեծ
արքան ունեցավ շատ հաղթանակներ ու փառահեղ նվաճումներ,
հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքն ու այլ քաղաքներ,
հովանավորեց տնտեսության ու մշակույթի զարգացումը։ Նա տեսավ
նաև կորուստներ ու խռովություններ, բայց, ի վերջո, իր
Արտաշես
պապի և մյուս փառավոր նախնիների նման կարողացավ
հաղթահարել բոլոր դժվարությունները և հաջորդներին
թողնել ծաղկուն ու զարգացած երկիր։

Արտաշես Առաջին (Ք. ա. 189-160թթ.)
Արտաշես I-ը Արտաշեսյան
արքայատոհմի (Ք. ա. 189-1թթ.)
հիմնադիրն է։ Ք. ա. 189թ. դառնալով
հայոց թագավորնա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց իրենից առաջ բռնությամբ անջատված հայկական հողերը։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին ։ Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը։ Իր գրաված երկրներից տարբեր ազգությունների մարդկանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում։ Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու «անմշակ հող չմնաց»։
Արտաշես I
60
Արտաշեսը Հայոց աշխարհի ծովակների և գետերի վրա նավագնացություն
է սահմանում, զարգացնում երկրագործությունը,
ձկնորսությունը։ Նա կարգավորում է հայոց բուն տոմարը, այսինքն տարին տարբեր շրջանների, ամիսների, շաբաթների, օրերի բաժանելու գիտությունը։ Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։ Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.) Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։ Հասկանալու համար, թե ինչ կարևոր դեր է կատարել Տիգրան II-ը մեր հայրենիքի պատմության մեջ, մենք կանդրադառնանք նրա բազմաթիվ գործերից մի քանիսին։ Գահակալությունը. Ք. ա. 95 թվական Մահացել էր հայոց արքան։ Արքայազն Տիգրանը պատանդության մեջ էր Պարթևստանում։ Ինչպես ձեզ հայտնի է, Հայկական լեռնաշխարհից հարավ-արևելք տարածվում է Իրանական բարձրավանդակը ։ Այստեղ էլ ձևավորվել ու հզորացել էր Պարթևական պետությունը։ Մյուս կողմից, արևմուտքում հզորացել էր Հռոմեական հանրապետությունը։ Ք. ա. առաջին դարի սկզբներին Հայաստանի համար բավականին վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել. Հռոմն ու Պարթևստանը դաշինք էին կնքել և մտադրություն ունեին Հայաստանը թուլացնելու, դարձնելու իրենցից կախված թույլ երկիր։ Պարթևների մոտ գտնվող Տիգրանը կարողացավ որոշ զիջումների գնով ազատվել և Ք. ա. 95թ. վերադառնալով հայրենիք գահ
բարձրանալ։ Գահ բարձրանալուց
անմիջապես
հետո Տիգրանն
իր թագավորությանը
միացրեց Ծոփքը։ Դրանով
նա ավարտին
հասցրեց հայրենի երկիրը վերամիավորելու
իր մեծանուն պապիԱրտաշես I արքայի սկսած գործը։ Այնուհետև
94թ. նա դաշինք
Տիգրան II Մեծ
61
կնքեց Հռոմի հակառակորդ, Սև ծովի ափին գտնվող Պոնտոսի
հզոր թագավորության
հետ և էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը։
Այսպիսով, կառավարման
առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծն
իրեն դրսևորեց որպես խելացի ու հեռատես գործիչ։

ԲԻԱՅՆԱ ԵՐԿՐԻ ԱՐՔԱՆԵՐ
Ժողովուրդ, արքաներ, հերոսներ
Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…
Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ…
Անունների այս շարքը կարելի է շարունակել։ Նրանցից շատերը
մեզ ծանոթ են։ Այդ անուններով փողոցներ են կոչվում, հրապարակներ,
նաև քաղաքներ, օրինակԱրտաշատն ու Վաղարշապատը ։ Հայոց արքաների և արքայատոհմերի անունները այսօր էլ շարունակում են ապրել։ Արքաների կամ արքայատոհմի անուններից բացի կարող ենք հիշատակել նաև զորավարների,
գործիչների, ազգային շատ հերոսների
անուններ։
Ինչո՞ւ ենք մենք, սակայն, միևնույն շարքում
նշում արքային ու զինվորին, պետության հիմնադրին
ու շարքային ծառայողին։ Ի՞նչն է նրանց
միավորում, ի՞նչն է ընդհանուր տարբեր ժամանակներում ու
տարբեր պայմաններում ապրած այդ մարդկանց համար։ Նրանց
բոլորին միավորել է մի մեծ նպատակհայրենի երկիրը շենացնելն ու հզորացնելը և նրան նվիրումով ծառայելը։ Դեպի այդ կարևոր նպատակը տանող ճանապարհին արքաներն ու առաջնորդները ունեցել են բազմաթիվ հետևորդներ և գաղափարակիցներ։ Նրանցից շատերի անունները մենք չգիտենք, բայց առանց այդ մարդկանց նվիրումի, անձնազոհության և հավատարմության որևէ իշխան, առաջնորդ կամ ղեկավար չէր կարող հասնել իր նպատակներին։ Նրանց բոլորին ազնվականին,
մտավորականին, հոգևորականին, զինվորին ու շինականին
միասին, անվանում են ժողովուրդ։ Որպեսզի ժողովուրդը
կարողանա միավորվել, կազմակերպվել և հասնել իր
նպատակներին, նրան անհրաժեշտ է միավորող ու առաջնորդող
ուժ՝ անհատ կամ կազմակերպություն։ Ժողովրդին կազմակերպող
ու առաջնորդող այդպիսի դեր է կատարում պետությունը։ Հայոց
55
մեծազոր արքաների գլխավոր նպատակը նախ և առաջ պետության
ամրապնդումն ու հզորացումն են եղել։ Դրա համար էլ
նրանք մեկընդմիշտ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և
օրինակ ծառայել հետագա սերունդների համար։
Մենուա և Արգիշտի Առաջին
Մեր մայրաքաղաքըԵրևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է։ Նրան տարեկից քիչ քաղաքներ կան։ Այդպիսին է, օրինակ, Հռոմը, որը Երևանից քիչ ավելի ուշ է հիմնադրվել։ Հռոմի հիմնադրման մասին միայն բանավոր ավանդապատումներ կան, իսկ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի Արգիշտի I արքայի հրամանով Ք. ա.
782 թվականին։
Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր
արքաներից էր։
Վանի թագավորությունը Հայկական
լեռնաշխարհում ստեղծված
մեծ պետություն էր, որ կարողացավ
միավորել լեռնաշխարհի
համարյա ամբողջ տարածքը։
Վանի թագավորությունը նրա
հարավային հարևան և գլխավոր
հակառակորդ երկրումԱսորեստանում հայտնի էր Ուրարտու անունով։ Ուրարտու անվանումը Արարատ անվան փոփոխված տարբերակն է։ Արարատ (Այրարատ) անվան հետ է կապվում երկրի Արարատյան թագավորություն անվանումը: Բացի դրանից
մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է
Բիայնիլի, այսինքնԲիայնա երկիր։ Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ մեզանից ավելի քան 28 դար առաջ, «Նաիրի երկրի արքա» Սարդուրի I-ը հիմնեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Այդ մասին թողած արձանագրություններում նա ներկայանում է որպես «մեծ արքա, հզոր արքա, արքաների արքա»: Վանի թագավորության հզորացՎանի միջնաբերդը 56 ման գործում նշանակալի դեր ունեցան Սարդուրի I-ի հաջորդ Իշպուինի արքան և հատկապես Մենուան: Սկզբում Մենուան կառավարում էր իր հոր՝ Իշպուինի արքայի հետ: Այսինքն Իշպուինին
արքայազն Մենուային դարձրել էր իր գահակիցը՝ այդ
կերպ սովորեցնելով նրան պետության կառավարման
դժվարին
գործը: Որոշ ժամանակ հետո արքան իր մյուս որդու հետ սկսեց
վարել երկրի կրոնական գործերը, իսկ Մենուան դարձավ Վանի
թագավորության միանձնյա գահակալը:
Մենուայի միանձնյա կառավարման ժամանակաշրջանում
(Ք. ա. 810-786թթ.) Արարատյան թագավորությունը հզորացավ,
կարողացավ իր հսկողության տակ առնել երկրից դեպի հարավ,
արևելք ու արևմուտք տանող կարևոր ճանապարհները:
Մենուա արքայի օրոք Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և
ոռոգելու ջուր մատակարարելու համար կառուցվեց մոտ 72 կմ
երկարությամբ ջրանցք, որը մինչև օրս էլ գոյություն ունի։
Մենուայի ջրանցքը
Մենուայի ջրանցքը սկիզբ է
առնում Հայոց ձոր գավառում
։
Ջրանցքը բարդ կառուցվածք
ունի։ Այն անցկացված
է լեռների
լանջերին փորված և տեղ-
տեղ քարե պատնեշներով
ամրացված
հունով, ինչպես
նաև
ձորերի
վրա կառուցված
կամուրջներով
։ Ջրանցքի
տնտեսական
նշանակությունն
այնքան
մեծ է եղել, որ նրա պահպանման
համար
ամրոցներ
են
կառուցվել
։
Ջրանցքի կառուցումն ավետող
սեպագիր արձանագրության
մեջ ասվում է.
«Խալդյան զորությամբ1 Մենուան, Իշպուինիի որդին,
մեծ արքան, հզոր արքան,
արքան Բիայնա երկրի և

  1. Խալդի (Հալդի) – Բիայնա երկրի գլխավոր աստվածը:
    57
    տերը Տուշպա քաղաքի, այս
    ջրանցքը
    անցկացրեց
    ։ Անունը
    (ջրանցքի) Մենուայի ջրանցք է»։
    Վան այցելած ճանապարհորդներին
    հիացմունք են պատճառել
    Մենուայի
    ջրանցքի արտակարգ
    զուլալ ջուրը և զարմանալի
    արագ ընթացքը։ Իր վիթխարիությամբ
    և ջրառատությամբ
    Մենուայի ջրանցքը յուրահատուկ
    տեղ է գրավում ոչ միայն
    Վանի թագավորության,
    այլև
    ընդհանրապես
    Հին աշխարհի
    ոռոգիչ կառույցների շարքում։
    Մովսես Խորենացին այն պարզապես
    «գետ» է անվանում։
    Մենուա արքայի ռազմական հաղթանակները, նրա օրոք
    երկրի բարգավաճումը հիմք դարձան նրա որդու և հաջորդի՝
    Արգիշտի I-ի աշխարհակալ տերության
    ստեղծման համար: Արգիշտի
    I-ի կառավարման տարիներին
    (Ք. ա. 786-764թթ.), Վանի
    թագավորությունն
    իր հզորության
    բարձրակետին
    հասավ: Էրեբունիից
    հետո Արգիշտի I-ը Արարատյան
    դաշտումհնամյա Արմավիր քաղաքից ոչ հեռու հիմնեց Արգիշտիխինիլի քաղաքը: Այդ առթիվ փորագրված արձանագրության մեջ ասվում է. «Խալդյան մեծությամբ Արգիշտի Մենուաորդին ասում է. «Ես կաԽալդի աստծո հարթաքանդակը 58 ռուցեցի փառահեղ բերդաքաղաք, կոչեցի այն Արգիշտիխինիլի: Հողն ամայի էր… Ես գետից չորս ջրանցք հանեցի, խաղողի և պտղատու այգիներ գցեցի, մեծ գործեր կատարեցի այնտեղ»»: Արգիշտի I-ի հմուտ կառավարման շնորհիվ Վանի թագավորությունը դարձավ հզորագույն պետություն: Նրա հզորության հետ ստիպված էին հաշվի նստել շատ երկրներ, այդ թվում՝ Վանի թագավորության գլխավոր հակառակորդ Ասորեստանը: Արգիշտի արքայի մասին խոսելով Ասորեստանի զորքերի ընդհանուր հրամանատարն
    ասում է. «Արգիշտիի
    ուժերը մեծաքանակ են, նրա
    անունն անգամ ահարկու
    է որպես
    ծանր հողմ»:
    Արգիշտի I-ի հաջորդներն էլ
    շարունակում էին երկիրն ամուր
    և ծաղկուն վիճակում պահելու
    գործը: Նրանցից Ռուսա II-ը կառուցեց
    Թեյշեբաինի քաղաքը,
    որն այսօր Երևանի Կարմիր բլուր
    հնավայրն է:

ԻՄ ՀԱՎԱՏԸ, ԻՄ ԵԿԵՂԵՑԻՆ
Ձեր բնակավայրում կամ նրա շրջակայքում կա՞ն եկեղեցիներ։
Հաճա՞խ ես եկեղեցի գնում։ Ի՞նչ զգացողություններ ես ունենում
այնտեղ:
Մեր հայրենիքի գյուղերում ու քաղաքներում շատ եկեղեցիներ
կան։ Հաճախ նրանք գտնվում են գեղատեսիլ և բարձրադիր
վայրերում։ Այդ կառույցների մի մասը, մանավանդ եթե մարդաշատ
քաղաքներում են կառուցված, մեծ, ընդարձակ տաճարներ
են։ Կան նաև փոքրիկ կառույցներ, որոնք մատուռ են անվանում։
Եկեղեցիները
սովորական շենքեր չեն, դրանք հոգևոր իմաստ
ունեցող շինություններ են, հետևաբար մարդիկ սիրով ու խնամքով
են վերաբերվում դրանց։
Այսպիսով, մենք ունենք մեր երկիրըՀայաստանը, որը բոլոր հայերի հայրենիքն է, ունենք մեր լեզուն հայերենը, ունենք նաև
մեր հավատն ու եկեղեցին։
Ավելի քան 1700 տարի է անցել այն օրվանից, երբ հայերը
Տրդատ Մեծ թագավորի
և Գրիգոր Լուսավորիչ հայրապետի
գլխավորությամբ քրիստոնեություն ընդունեցին։ Հայերից հետո
քրիստոնեություն ընդունեցին
շատ ժողովուրդներ։ Քրիստոնյաներ
են հույները, վրացիները,
ռուսները, գերմանացիները, իտալացիները
և ուրիշներ։ Այժմ աշխարհում
ավելի քան մեկ միլիարդ
մարդ իրեն քրիստոնյա է համարում
։ Մենք էլհայ քրիստոնյաներս, այդ հսկայական հանրության մի մասն ենք։ Հայոց եկեղեցին կոչվում է Հայ առաքելական եկեղեցի։ Հարյուրամյակներ շաՍուրբ Հռիփսիմե եկեղեցին 42 րունակ Հայոց եկեղեցին ազգապահպան մեծ դեր է կատարել, հատկապես երբ հայ ժողովուրդը պատմական հանգամանքների բերումով զրկվել է անկախ պետականությունից։ Հայոց եկեղեցին պահպանել ու մեզ է հասցրել մշակութային բազում արժեքներ, ազգային սովորույթներ, ծեսեր և տոներ։ Բացի դրանից մեր հայրենիքի տարբեր անկյուններում եղած
բազմաթիվ եկեղեցիները,
տաճարները, վանքերը հայ մշակութային
ժառանգության և Հայ առաքելական եկեղեցու անբաժան
մասն են, անգամ եթե այդ շինություններն այսօր կանգուն չեն կամ
Հայաստանի ներկայիս տարածքից դուրս են։ Պատահական չէ, որ
օտար տիրապետողները հաճախ են քանդել հայկական եկեղեցիները
կամ վերածել մզկիթի, պահեստի, գոմի, քանզի հասկացել
են, որ եկեղեցին կարևոր դեր ունի ժողովրդի կյանքում:
Եկեղեցիները կարող են վնասվել նաև մեր երկրում, եթե մենք
անփույթ ու անխնամ վարվենք
նրանց հետ, մեր ուժերի ներածին
չափով մասնակից չլինենք
նախորդ սերունդների ստեղծած
և մեզ ժառանգություն հասած
հարստության պահպանմանը
։
Հետևաբար մենք պետք է սիրենք
ու պահպանենք մեր եկեղեցիները,
տաճարները, վանքերը,
մեր ազգային հոգևոր
հարստությունը
։

ԶՐՈՒՅՑՆԵՐ ԻՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ
Հետաքրքրական են նաև այն պատմությունները, որոնք մեր
բնակավայրերի մասին են։ Այդպիսի պատմությունները պարզում
են, բացատրում, թե ինչի հետ է կապված մեր բնակավայրի անունը
կամ որևէ այլ նշանավոր տեղանվան ծագումըժայռի, աղբյուրի, ձորի և այլն։ Նման պատմություններն անվանում են ավանդություններ, զրույցներ։ Ավանդությունները ոչ միայն բացատրում են տեղանունների, անձնանունների ծագումը, այլև պատմում են մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր ու հետաքրքրական դեպքերի մասին։ Օրինակ Զանգեզուրում գտնվող Մթնաձոր վայրի մասին
ավանդությունը մեզ տեղեկություն է տալիս, թե ինչպես է առաջացել
այդ տեղանունը։
Մթնաձոր
Ժամանակին մի գեղեցիկ աղջիկ է եղել։ Ասում են, որ երբ նա
ծիծաղել էչորս կողմը վարդեր ու ծաղիկներ են բացվել, իսկ երբ լաց է եղել անձրև է եկել։ Դևերը գողացել են նրան ու տարել ձորի
ամենամութ տեղը, ուր երբեք արևի լույս չի ընկնում և չկա ոչ մի
կենդանի շունչ։ Աղջիկը սկսել է լաց լինել։ Ասում են նաև, թե մինչև
հիմա էլ կա այդ աղջիկը։ Նա միշտ լաց է լինում, դրա համար էլ
Մթնաձորում շարունակ թուխպ ու անձրև է լինում։ Մեկ-մեկ էլ, երբ
եղանակը պարզվում է, ասում են, թե աղջիկը քնի մեջ ծիծաղում է։
32
Ապարան
Ավանդությունը պատմում է,
որ Արագածի չորս գագաթներին
առանց պարանի (անպարան)
կախված է Գրիգոր Լուսավորչի
արտասուքներով լի
կանթեղը։
Այդ կանթեղը մշտավառ է,
երբեք չի հանգչում, սակայն
տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց։ Անպարան
կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ
աստիճանաբար դարձել է Ապարան։
Զանգեզուր
Որոտանի ձորում շատ գյուղեր են
եղել, ամեն գյուղում էլմեկ-երկու եկեղեցի ։ Ամեն առավոտ, երբ հնչել են եկեղեցիների զանգերը, ձորը լցվել է նրանց ձայնով։ Լսողներն ասել են. «Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է»։ Դրանից հետո բնակավայրի անունը դրել են Զանգեձոր, որն էլ հետագայում դարձել է Զանգեզուր ։ Արզնի Ասում են, որ ներկայիս Արզնիի տարածքում շատ դարեր առաջ ճակատամարտ է տեղի ունեցել հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի միջև։ Այդ ճակատամարտում Արան զոհվում է։ Զանգեզուրի դարպասը 33 Շամիրամը հրամայում է իր զինվորներին գտնել Արայի դիակը։
Քանի որ, բացի Շամիրամից, ոչ ոք չէր ճանաչում Արային,
զինվորներն իրենց գտած դիակները բերում են, որ նա զննի։ Ամեն
անգամ նրանք ասում են իրենց թագուհուն. «Ա՛ռ, զննի»։ Դրանից
հետո այդ վայրը սկսեցին կոչել Արզնի։
Վանա կատու
Կատուների հազվագյուտ և եզակի ցեղ են Վանա
կատուները, որոնք տարածված են Վանա լճի շրջակայքում
(որտեղից և առաջացել է անվանումը): Դրանք
սպիտակ, մետաքսանման փափկամազ կենդանիներ
են:
Ունեն ձիգ մարմին, զարգացած գլխուղեղ, վագրային
քայլվածք, պոչը նման է աղվեսի պոչին, աչքերը տարբեր
գույների են: Խելացի են ու ճարպիկ, մաքրասեր, տիրոջը
կապված ու նվիրված: Աչքերի գույնով բաժանվում
են 3
խմբի. ծովի ալիքի նման վառ երկնագույն աչքերով,
սաթագույն (դեղին ու նրա նրբերանգներով) և տարբեր
գույների (աջը՝ երկնագույն, ձախը՝ բաց սաթագույն,
դեղին ու դեղնականաչ, երբեմն՝ դարչնագույն) աչքերով:
Հատկապես արժեքավոր են տարբեր գույների աչքերով
կատուները:
Կատուներից միակն են աշխարհում, որ սիրում են
ջրում լողալ ու խաղալ: Նրանք առջևի թաթով ստուգում
են նաև կերակրի ջերմաստիճանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է Հայաստանի
Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը
կրճատ
անվանում են Հայաստան։
Գտե՛ք Հայաստանի Հանրապետության և նրա հարևան
երկրների տեղը քարտեզի վրա։
Հայաստանի Հանրապետությունը
զբաղեցնում է Հայկական
լեռնաշխարհի հյուսիսարևելյան
բարձրադիր մասը։ Այստեղ
նույնպես,
ինչպես Հայկական
լեռնաշխարհի մյուս հատվածներում,
շատ են բարձր լեռները և
արագահոս լեռնային գետերը։
Անտառապատ լեռնալանջերի
բարձրադիր մասերում տարածվում
են ծաղկազարդ ալպյան
մարգագետինները, իսկ ցածրադիր
հարթավայրերում մեծ տարածքներ
են զբաղեցնում արգավանդ
հողերով խոտածածկ
տափաստանները։ Երկնքից կախված չորս հսկա զանգերի է նման
քառագագաթ ԱրագածըՀայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը (4090 մ)։ Արագածի լանջերը, դեպի հարավ իջնելով, աստիճանաբար ձուլվում են Արարատյան դաշտին։ Դու, Արագա՛ծ, ալմաստ վահան Սեգ ժայռերդ արծվի բույն,
Կայծակեղեն թրերի, Լճակներդլույս-փերուզ. Գագաթներդ բյուրեղ վրան Առուներդմեջքիդ փայլուն Թափառական ամպերի։ Պերճ գոտիներ ոսկեհյուս։ Ավետիք Իսահակյան Չորս հսկա զանգերի է նման քառագագաթ Արագածը: 18 Հյուսիսային և հյուսիսարևելյան կողմերից հանրապետությունը պարուրված է Վիրահայոց, Փամբակի և Սևանի լեռների երկարաձիգ շարքերով, իսկ հարավում վեր են խոյանում Զանգեզուրի լեռները։ Դրանց միջև հոսում են Հրազդան, Որոտան, Դեբեդ և այլ մեծ ու փոքր գետեր։ Հայաստանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով ։ Դեռ անհիշելի ժամանակներից Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում զբաղվել են մետաղաձուլությամբ։ Գիտնականներից շատերը համարում են, որ Հայաստանում են առաջին անգամ ձուլել բրոնզ1 և երկաթ։ Հատկապես նշանավոր են Երևանի տարածքի Շենգավիթ և Արմավիրից ոչ հեռու գտնվող Մեծամոր հնավայրերում հայտնաբերված ձուլարանները, որտեղ շուրջ 5000 տարի առաջ զբաղվել են բրոնզի, ոսկու, հետագայում երկաթի ձուլմամբ
։
Այժմ Հայաստանում շահագործվում
են պղնձի, ոսկու, մոլիբդենի
և այլ մետաղների մի քանի հանքավայրեր
։
Մեր երկիրը հարուստ է նաև
շինանյութերով։ Արժեքավոր են
բազմերանգ տուֆի, բազալտի,
գրանիտի, մարմարի հանքավայրերը
։ Տուֆակերտ են Հայաստանի
բնակավայրերի, այդ թվում`
Երևանի բազմաթիվ շինություններ։ Հենց այդ պատճառով էլ
Երևանն անվանում են վարդագույն քաղաք։

  1. Բրոնզ – պղնձի, անագի և այլ մետաղների համաձուլվածք:
    Արարատյան դաշտը
    Վարդագույն քաղաք Երևանը
    19
    Մեր ազգային հարստություններից են հանքային ջրերի մեծ
    պաշարները։ Դրանք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև
    նրա սահմաններից դուրս. Ջերմուկի, Բջնիի, Դիլիջանի, Արզնու
    առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ։
    Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է։ Ուրիշ երկրում ապրող
    յուրաքանչյուր հայ այսօր կարող է միաժամանակ Հայաստանի
    քաղաքացի դառնալ և, համախմբվելով մայր հայրենիքում,
    շենացնել ու հզորացնել մեր նախնի Հայկ Նահապետի հիմնած
    տունը։ Ինչպես գիտենք, Հայաստանում, հայերից բացի, ապրում
    են նաև այլազգիներեզդիներ, ասորիներ, ռուսներ, հույներ և այլք։ Հայաստանի բնակչության շուրջ մեկ երրորդը բնակվում է մայրաքաղաք Երևանում։ Իր մեծությամբ հանրապետության երկրորդ քաղաքը Գյումրին է: Այն Հայաստանի հին քաղաքներից է, որտեղ պահպանվել են պատմաճարտարապետական արժեք ունեցող բազմաթիվ կառույցներ: Գյումրին նշանավոր է իր յուրօրինակ հումորով։ Փամբակ գետի անտառապատ հովտում է մեծությամբ հանրապետության երրորդ քաղաքը Լոռու մարզկենտրոն
    Վանաձորը:
    Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, որակյալ
    աշխատուժով, որոնք տնտեսական զարգացման համար խիստ
    կարևոր են։ Տնտեսության մեջ իր ծանրակշիռ տեղն ունի
    հանքարդյունաբերությունը
    ։
    Այս ամենը անշուշտ կհանգեցնի մեր հայրենիքի հետագա
    հզորացմանը և յուրաքանչյուրիս համար ցանկալի, ապահով ու
    բարգավաճ երկրի ստեղծմանը։ Յուրաքանչյուր հայ մարդու
    համար նվիրական գործ պետք է դառնա հայրենիքը շենացնելը։

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Posted on 

Սև և Կասպից ծովերի միջև,Կովկասյան լեռներից հարավ, կա մի «լեռնային կղզի», որն անվանում են Հայկական լեռնաշխարհ։Այն մեր պատմական հայրենիքն է: Շրջակա մյուս տարածքներից Հայկական լեռնաշխարհը տարբերվում է իր բարձր դիրքով։ Ծովի մակարդակից լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է։ Հայկական լեռնաշխարհից հարավ-արևելք ընկած է Իրանական բարձրավանդակը, իսկ հարավ Միջագետքի հարթավայրը։ Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի և ամենաբարձր լեռը Արարատն է 5165 մ բարձրությամբ. այն անվանում են նաև Մեծ Մասիս։ Երբ Արարատյան դաշտից նայում ենք Արարատին, նրանից արևմուտք, հորիզոնում, նշմարվում է կնոջ վարսերի պես ձգվող Հայկական Պար լեռնաշղթան։ Վերևից նայելիս Հայկական լեռնաշխարհը հիշեցնում է հզոր պարսպով շրջապատված միջնաբերդ։ Հյուսիսային պարիսպը Արևելապոնտական լեռներն են: Հարավային պարիսպը Հայկական (Արևելյան) Տավրոսի լեռներն են:Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը անվանում են Հայկական բարձրավանդակ կամ միջնաշխարհ, որն ունի հեքիաթային գեղեցկություն:
Ասում են, թե Աստվածաշնչում նկարագրված դրախտը հենց այստեղ է եղել։
Այստեղ է նաև Վանա լիճը, որը հայերը ծովակ են անվանում։ Վանա լճից ոչ հեռու Նեմրութ ու Սիփան լեռներն են, որոնք լճի հայելու մեջ ամեն օր իրենց պատկերն են տեսնում։
Լեռնաշխարհն ունի նաև մեծ ու փոքր այլ լճեր: Դրանց մեջ իր գեղեցկությամբ առանձնանում է քաղցրահամ ջուր ունեցող Սևանը։ Իր գեղեցկությամբ և քաղցրահամ
ջրի արժեքավոր պաշարով Սևանը հայոց լեռնաշխարհի մարգարիտն է։
Բազմազան ու հիասքանչ է Հայկական լեռնաշխարհի բնությունը։ Բյուրակն լեռների կարկաչուն աղբյուրներից սկիզբ է առնում հայոց մայր գետըԱրաքսը։ Արաքսի միջին հոսանքում տարածվում է Արարատյան դաշտը: Այստեղ են կառուցվել Հայաստանի մայրաքաղաքներից վեցը, այդ թվում Երևանը։ Հայոց աշխարհի մեկ
այլ հայտնի գետ Արածանին(Արևելյան Եփրատ),ծնունդ է առնում Ծաղկանց լեռներից։ Ըստ ավանդության ամեն առավոտ այստեղ էր լողանում հեթանոս հայերի գեղեցկության
աստվածուհին Աստղիկը։ Աստղիկը Տարոնի դիցուհին, շրջապատված իր նաժիշտներով,
իջնում էր լեռներիցԱրածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու։
Արածանի գետի հովտում շատ են գեղատեսիլ դաշտերը։ Դրանցից մեկն էլ հանրահայտ Մշո դաշտն է, որի միջով հոսում է Մեղրագետը։ Հարուստ է նաև Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը։ Բարձր լեռների ժայռոտ քարափներում ցատկոտում են
քարայծը, վայրի ոչխարը։ Հայոց անտառների բնակիչներից հայտնի են
եղնիկը, գորշ արջը, գայլը և այլ կենդանիներ։ Այդ անտառների տարածված ծառատեսակներից են կաղնին, թխկին, հաճարենին։

Երևանի տեսարժան վայրերը

Posted on 

Ուսումնական գարուն նախագիծ

7a66ce999dc0a2beb7dbff374d976f97_w870_h390

Նպատակը ՝ Նախագծի նպատակն է ուսումնասիրել Երևան քաղաքը, դիտել հին Երևանը և այսօրվա Երևանը, համեմատություներ կատարել, ծանոթանալ քաղաքի հուշարձանների, կոթողների հետ:

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Մարտի 22-28-ը

Ընթացք՝

  • Տեղեկություններ են հավաքում  Երևան քաղաքի  մասին
  • Ծանոթանում Երևան քաղաքի տեսարժան վայրերին:
  • Ուսումնասիրում Երևանի հին և նոր թաղամասերը, կառույցները:
  • Ի՞նչ գետեր են հոսում Երևան քաղաքում:
  • Ի՞նչ պատկերասրահներ, թանգարաններ, համերգասրահներ կան Երևան քաղաքում:
  • Ո՞րն է ամենաերկար ու ամենակարճ փողոցները:
  • Ի՞նչ եկեղեցիներ կան Երևան քաղաքում:
  • Ի՞նչ զբոսայգիներ կան Երևան քաղաքում:
  • Քաղաքի ձեր սիրած վայրը:

Ակնկալվող արդյունքները՝

  • Ծանոթանում են քաղաքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և գրում են իրենց տեսածի և լսածի մասին, համեմատուտթյուներ են կատարում
  • ՏՀՏ հմտություններ` պրոզենտացիաների պատրաստում, ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառում, ֆոտոշարքի և անհատական ֆիլմերի ստեղծում

Նախագծի ամփոփում

Նախապես սովորողները համացանցում ինֆորմացիա են հավաքում տեղանքի մասին, ուսումնասիրություններ կատարում, ծանոթանում Երևան քաղաքին:

Արդյունք՝

Տեսանյութեր, մշակումներ սովորողների բլոգում:

Ալեքսանդր Մակեդոնացի

Posted on 

f5475f22fc5141_5475f22fc517d

Ալեքսանդրին կրթել ու դաստիարակել է հույն փիլիսոփա Արիստոտելը, իսկ ռազմական պատրաստությունն անցել է հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի ղեկավարությամբ: Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ: Նրա բանակը կարգապահ էր ու լավ մարզված: Մ. թ. ա. 334 թ-ին հունա-մակեդոնական զորքով անցել է Հելլեսպոնտոսը (ներկայիս Դարդանելը) և մայիսին Գրանիկոն գետի մոտ պարտության մատնել պարսիկներին: 333 թ-ի աշնանը Պարսից արքա Դարեհ III-ը փորձել է Իսոս քաղաքի մոտ դիմադրել Ալեքսանդրի զորքին, սակայն կրկին պարտվել ու փախել է: 332 թ-ին, գրավելով բոլոր նավահանգիստները, Մակեդոնացին պարսկական նավատորմին զրկել է հենակետերից և իր տիրապետությունը հաստատել ծովում: Մ. թ. ա. 332–331 թթ-ի ձմռանն առանց դիմադրության գրավել է Եգիպտոսը, և քրմերը նրան պաշտոնապես ճանաչել են Եգիպտոսի թագավոր: 331 թ-ի հոկտեմբերի 1-ին Ադիաբենեի Գավգամելա (ներկայումս` Թել Հոմել՝ Իրաքում) գյուղի մոտ Ալեքսանդրը ջախջախել է (Գավգամելայի ճակատամարտ) պարսկական բանակը: Դարեհը կրկին փախուստի է դիմել, սակայն նրան սպանել են իր մերձավորները: Ալեքսանդրն իրեն հռչակել է Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա:Գավգամելայի ճակատամարտին պարսկական բանակի կազմում մասնակցել են նաև Մեծ Հայքի զորքերը՝ Երվանդ Գ-ի, և Փոքր Հայքինը՝ Միթրաուստեսի գլխավորությամբ, ովքեր պարսկական կողմի պարտությունից հետո հռչակվեցին իրենց երկրների թագավորներ: Ալեքսանդրը Հայաստան չի արշավել, բայց Մենոն զորավարի գլխավորությամբ զորամաս է ուղարկել գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերը, բայց հայերը թույլ չեն տվել հունա-մակեդոնական զորքին մտնել Հայաստան և ճակատամարտում սպանել են Մենոնին:Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդրը հիմնադրել է մոտ 70 քաղաք-գաղութներ, որոնց մեծ մասն իր անունով կոչել է Ալեքսանդրիա: Շարունակելով ռազմերթը՝ 329 թ-ին ներխուժել է Միջին Ասիա, 327 թ-ի գարնանը մտել Արևմտյան Հնդկաստան և 326 թ-ին գրավել Փենջաբը, սակայն հանդիպելով հոգնատանջ զորքի բացահայտ դիմադրությանը՝ նա դադարեցրել է արշավանքը դեպի Գանգեսի ափերը և 324 թ-ին վերադարձել է կայսրության մայրաքաղաք հռչակված Բաբելոն, որտեղ էլ հունիսի 13-ին մահացել է դողէրոցքից: Նրա դին մեղրի մեջ տեղափոխել են Մակեդոնիա: Ալեքսանդրի հսկայածավալ տերությունը շուտով տրոհվել է առանձին պետությունների: Սակայն նրա արշավանքները մեծապես նպաստել են Արևելքի ու Արևմուտքի մերձեցմանը: Մակեդոնացու նվաճումներից հետո սկզբնավորվել է հելլենիզմի դարաշրջանը: Հելլենիզմը տարածվել է նաև Հայաստանում: 

Խաչքար

Posted on 

Խաչքարը միջնադարյան հայկական կերպարվեստի տեսակ է,

կոթող-հուշարձան` խաչի պատկերով, զարդաքանդակների

հորինվածքով ուղղաձիգ կանգնեցված սալաքար,

ճակատով` դեպի արևմուտք:

Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ: Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը: Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին:

IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին: Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի  (1998–2006 թթ-ին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը: Վերջիններս նաև պատմական վավերագրեր էին, որոնց արձանագրությունները բովանդակում էին երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ:

Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (XII դար), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (XVI–XVII դարեր) և ուրիշներ: X–XIII դարերում ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարի արվեստի հիմնական տեսակները. կերտվել են ամբողջական քարերից և դրվել պատվանդանի վրա, ագուցվել կամ փորվել են եկեղեցիների պատերին, ժայռազանգվածներին կանգնեցվել են նաև խմբակային խաչքարեր: Մեզ հասած ամենավաղ խաչքարերից են Կատրանիդե թագուհու (879 թ., Գառնի), Գրիգոր Ատրներսեհ իշխանի (881 թ., Մեծ Մազրա) և ուրիշների կանգնեցրած խաչքարերը: Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիր, ավելի հազվադեպ՝ սպիտակ ևկապտավուն: ԽաչքարերիԽաչքարերի տեսակներից են «Սբ Սարգիսը» (սիրահար

զույգերին «չար աչքից» անխոցելի դարձնող), «Ցասման խաչերը» (բնության տարերքը սանձող) և այլն: Սյուժետային և սրբապատկերային տարրեր են պարունակում «Ամենափրկիչ», «Դեիսուս» կամ «Բարեխոսություն», «Համբարձում», «Ծնունդ» և այլ տեսակներ:

Խաչքարի արվեստը վերացական խորհրդանշային է՝ ամբողջությամբ տոգորված փրկության խորհրդով, այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակություն: Խաչքարի արվեստը վերածնվել է վերջին տասնամյակներում. բազմաթիվ քարգործ վարպետներ ու քանդակագործներ շարունակում են խաչքարեր կերտելու ավանդույթները:

Սա [խաչքարը] մի արտակարգ երևույթ է մեր արվեստում: Ընկղմելով  ծաղիկների հյուսվածքների մեջ՝ վարպետը նույնիսկ խաչն օգտագործել է՝ արտահայտելու յուր ապրումները, յուր երազանքները: Սրանք մեր լավագույն ճարտարապետական կառուցվածքներին համազոր ստեղծագործություններ են…»:

Որդան կարմիր

Posted on 

Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ ման­րանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:

Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամե­նագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր:Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:

Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:Որդան կարմիրը պահպանվում է [1] արգելոցում՝ Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։

Այս միջատի արուն և էգը միմյանցից զգալիորեն տարբերվում են: Արուն ավելի նման է չափերով մեծ մոծակի, իսկ էգը՝ թրթուռի:

Աշխարհի նոր 7 հրաշալիքները

Posted on 

11070172_341685649363049_626014651237269187_n

2007 թվականին  ընտրվել են աշխարհի նոր 7 հրաշալիքներ.
1. Պետրա
2. Չինական մեծ պարիսպ
3. Հռոմի Կոլիզեում
4. Չիչեն-Իցա
5. Մաչու-Պիկչու քաղաքներ
6. Թաջ Մահալ դամբարան
7. Հիսուս Քրիստոսի արձան
Եգիպտական բուրգերին՝ որպես Հին աշխարհի միակ կանգուն հրաշալիքի, տրվել է պատվավոր հրաշալիքի կարգավիճակ:

Աշխարհի 7 հրաշալիքները, փետրվարի 1-5-ը

Posted on 

SevenWondersOfTheWorld

Հայատանի մայրաքաղաքները

Posted on Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:Վան

Image result for վան քաղաք

Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:

Արմավիր

Image result for արմավիր մայրաքաղաք

Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։
Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:Երվանդաշատ

Image result for Երվանդաշատ մայրաքաղաք

Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:

Արտաշատ

Image result for Արտաշատ մայրաքաղաք

Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում:Տիգրանակերտ

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։Վաղարշապատ

Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երվանդ Սակավակյացի փեսա Վարդգեսը մ.թ.ա. IV դարում այստեղ հիմնել է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գյուղաքաղաք։ Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգեսավանը, վերանվանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:

Դվին

Image result for Դվին մայրաքաղաք

Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:

Բագարան
Արշարունիք գավառում գտնվող Բագարանը Աշոտ Բագրատունին 885թ. դարձրել է հայոց նորանկախ պետության մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220-201թթ.)՝ Երվանդաշատի հետ միաժամանակ։

Շիրակավան

Image result for Շիրակավան մայրաքաղաք

Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։

Կարս

Աշոտ Երկաթի (914-928թթ.) մահից հետո թագավոր Աբասը (928-953թթ.), ով Կարսի կառավարիչն էր, չտեղափոխվեց Շիրակավան, այլ, մնալով Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք:

Անի

Image result for անի մայրաքաղաք

961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:Երևան

Image result for Երևան մայրաքաղաք

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի  վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:

Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը:

27587_largeԲագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ
Հայաստանը մեծ վերելք ապրեց։


Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու  ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվելեն այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։

Անկախության վերականգնումը

7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին: 7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախության  համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:
Պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ 855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն
տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ
Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։
Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց
Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։

Աշոտ II Երկաթ 

10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր
Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը
նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի,
որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց,
կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:

Գագիկ Առաջին
Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։

Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:Չնայած դրան` իրենց գոյությունը պահպանեցին Սյունիքի,  Լոռու և այլ փոքր թագավորություններն ու հայկականիշխանական տները: Բացի դրանից` ընդամենը մի քանի տասնամյակ հետո՝ 11-րդ դարի վերջերին հայ ժողովրդին հաջողվեց ստեղծել պետականության նոր կենտրոն Միջերկրական ծովի ափին` հեռավոր Կիլիկիայում։

ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ

Posted on 

4-րդ դասարան

Tigranes_the_Great

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։
Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները,
առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից։
Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ
իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի (Ք. ա. 189-1թթ.)հիմնադիրն է։ Ք. ա. 189թ. դառնալով հայոց թագավոր` նա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց հայկական հողերը։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը։ Իր գրաված երկրներից
տարբեր ազգությունների մարդկանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում։ Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։

Արաքս գետի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)
Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։
Կառավարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծը կարողացավ միավորել բոլոր հայկական հողերը,  կարողացավ հզորացնել հայոց բանակը։ Հայոց թագավորությունն
այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց արքայից արքա։ Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը(Վրաստանը) և Աղվանքը։Տիգրան Մեծին առաջարկեցին դառնալ նաև Ասորիքի թագավոր։ Ք. ա. 83թ. Տիգրանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրական ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքաղաք։ Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները՝ Տիգրան Մեծն ավարտեց իր նվաճումները։ Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից
ծովից մինչև Միջերկրական ծով։ Ունենալով այդպիսի հզորություն՝ Տիգրան Մեծը,  ռազմատենչ արքա չէր։ Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Ք. ա. 80-ական թթ. Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի` Տիգրանակերտի շինարարությունը։  Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ մեծ քաղաք։ Քաղաքում
շքեղ պալատներ էին կառուցվում։ Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պարիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։
Իր քառասնամյա կառավարման ընթացքում Տիգրան Մեծ արքան ունեցավ շատ հաղթանակներ ու փառահեղ նվաճումներ, հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքն ու այլ քաղաքներ։

Ուսումնական աշուն, Ընտանեկան-առցանց դպրոց, նոյեմբերի 2-8-ը

Posted on 

Առասպել Դավթի քարի մասին

davit

Առասպել Դավթի քարի մասին

Սասունցի Դավիթը հայկական ժողովրդական էպոսի գլխավոր հերոսն է: Նա աչքի էր ընկնում առասպելական ուժով, որը ժառանգել էր հորից՝ Մեծ Մհերից, իսկ նրա հայրը՝ իր հորից՝ Սանասարից, որը գերբնական ծագում ուներ. ծնվել էր Կաթնաղբյուրի ջրից: Նրա մայրը՝ Ծովինարը ծարավ էր զգացել և Կաթնաղբյուրի ջրից մի բուռ լիքը ու մի կիսատ բուռ խմել էր և հղիացել: Լիքը բռից ծնվել էր Սանասարը, որն ավելի ուժեղ էր, իսկ կիսատ բռից՝ Բաղդասարը: Հորեղբայրը մանուկ ժամանակ Դավթին հոտաղ էր դարձրել: Երբ առավոտյան աղջամուղջը տարրալուծվում էր, և սկսում էին տարորոշվել սարերի կատարները, նա հոտը քշում էր դեպի ուղղաձիգ լեռների կանաչապատ լանջերը: Նստում էր քարին, նայում էր չորս կողմն ու հիանում փթթուն, բերրի ծառաստաններով: Ձեռքն էր առնում հովվական սրինգն ու ողջ օրը նվագում: Մի անդորր ու խաղաղ օր հանկարծ մի հողմ սկսվեց: Մրրկաբաշ քամին արմատախիլ արեց ժայռին աճած կաղնին: Ժայռաբարձունքին ցցված քարը ծառի հետ միաժամանակ պոկվեց ու սկսեց գահավիժել ցած: Ներքևում կանայք ու երեխաներն էին՝ ով աշխատում էր, իսկ ով խաղում: Դավիթը իսկույն վազեց դեպի ստորոտը, կանգնեց քարին ընդդիմակաց և հուժկու բազուկներով կասեցրեց ապառաժի ընթացքը: Լեռան ստորոտին ընկած ժայռաբեկորն այդ օրվանից կոչվեց «Դավթի քարը»:

«Սանասար և Բաղդասար»

Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի կռապաշտ խալիֆին: Վերջինս, լսելով արքայադստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան, բայց մերժվում է: Կատաղած խալիֆն սկսում է ավերել Հայոց երկիրը: Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ կռապաշտի կինը, որպեսզի հայրենիքը փրկի ավերումից:Հայրենի լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է աղերսում: Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում: Հետո նա մեկնում է Բաղդադ: Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում են ու հզորանում: Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում գալիս են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն: Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ: Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն:

«Մեծ Մհեր»

Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Այդ տարիներին Սասունը հարկատու էր Մըսրա Մելիքին: Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ:

Մըսրում մեռնում է Մելիքը: Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից: Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու: 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով: Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն: Արմաղանը դժվարությամբ ներում է նրան: Մհերը նորից շենացնում է Սասունը: Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ: Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են:

 «Սասունցի Դավիթ»

Որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն: Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ: Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին: Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն: Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին:

Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ: Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ: Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում Մհեր: Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը: Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում: Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»: Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից:

 «Փոքր Մհեր»

Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը: Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ: Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ: Մեռնում է Գոհարը: Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ: Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.

Քանի աշխարք չար է,

Հողն էլ ղալբցեր (ծուլացելէ,

Մեջ աշխարքին ես չեմ մնա:

Որ աշխարք ավերվիմեկ էլ շինվի,

Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,

Ու գարին էղավ քանց ընկուզ մի,

Էն ժամանակ հրամանք կա

որ էլնենք էդտեղեն:

Ընտանեկան նախագիծ

Մասնակիցներներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետ՝ հոկտեմերի 26-30

Կարդալով Սասնա ծռեր էպոսը, ծանոթանալով հայ ժողովրդի էպոսին, ինքդ փորձիր էպոսին շարունակություն տալ, պատկերացրու էպոսի հերոսներին մեր օրերում, ի՞նչ կլիներ եթե Փոքր Մհերը դուրս գար Ագռավաքարից, ո՞վ կհաջորդեր Մհերին, ո՞ւմ հետ կամուսնանար, ո՞րդի կունենային, թե՞ դուստր, ինպե՞ս կանվանեին, ի՞նչ դեպքեր տեղի կունենային երկրում:

Մուսա լեռան հերոսամարտ, հոկտեմբերի 12-16-ը, 5-րդ դասարան

Posted on 

Կիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա լեռը, գտնվում է Կիլիկյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի  Հաթայ վիլայեթում)` պատմական Անտիոք քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք` Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին: Լեռան հարավային փեշերին գտնվող վեց հայաբնակ գյուղերում (Բիթիաս, Յողուն-Օլոք, Հաջի-Հաբաբլի, Խըդր-Բեկ, Վագըֆ և Քաբուսիե) բնակվում էր ավելի քան 6000 մարդ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով ու շերամապահությամբ, ունեին իրենց դպրոցներն ու եկեղեցիները:

Հայաբնակ այդ գավառը հայտնի է Սվեդիա, Մուսա-դաղ, Ջեբել Մուսա, Մուսա լեռ անուններով:

Հայ և օտար պատմիչների վկայությամբ, դեռևս մ.թ.ա. 1-ին դարում Անտիոքում և նրա շրջակա գավառում բավական մեծ թվով հայեր են ապրել:

1516 թ. օսմանյան թուրքերը Սիրիան գրավելուց հետո Անտիոքը` Մերձավոր Արևելքի այդ ծաղկուն քաղաքը, աստճանաբար կորցրեց իր երբեմնի քաղաքական-տնտեսական նշանակությունը: Տեղի հայ բնակչության զգալի մասը հետզհետե տեղափոխվեց դեպի արևմուտք` Մուսա լեռան կողմերը:

Մուսա լեռան հայությունը երկու անգամ (1895 թ., 1909 թ.) հետ մղեց թուրքական կանոնավոր զորքերին երբ վերջիններս փորձեցին հայկական ջարդեր կազմակերպել նաև Մուսա լեռան շրջանում:

Դրությունն ավելի սրվեց 1915 թ., երբ երիտթուրքերի պարագլուխները ձեռնամուխ եղան հայկական հարցը` հայ ժողովրդի ցեղասպանության միջոցով լուծելու իրենց հրեշավոր ծրագրի իրականացմանը:

1915 թ. մեծ եղեռնին զոհվեցին ավելի քան մեկ ու կես միլիոն արևմտահայեր:

Հայ ժողովրդի հերոսական պայքարի փառահեղ էջերից է Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը:

Թուրքական կառավարության վաղօրոք մշակած աքսորի ու կոտորածների ծրագրի համաձայն, 1915 թ. հուլիսի 26-ին տրվեց նաև Քեսապի մերձակա հայության տեղահանության հրամանը, որը տագնապալից ահազանգ էր նաև Մուսա լեռան հայության համար:

Չհավատալով թուրքերի խոստումներին ` մուսալեռցիները բարձրացան Մուսա լեռը ու սկսեցին անհավասար պայքար մղել բազմահազարանոց թուրքական բանակի դեմ:

Թուրքական կանոնավոր զորքերը երեք անգամ (օգոստոսի 7-ին, 10-ին և 19-ին) տարբեր ուղղություններով անցան հարձակման, սակայն էական հաջողության չհասան և, կրելով հսկայական կորուստներ (ավելի քան 1000 մարդ), խուճապահար նահանջեցին:

Մղվում էր իսկական համաժողովրդական հերոսամարտ: Մարտիկների հետ միասին դիրքեր էին գրավել ծերերը, կանայք, պատանիները:

Չկարողանալով ընկճել մուսալեռցիների դիմադրությունը` թուրքերը որոշեցին պաշարել լեռը և սովամահ անել հայերին:

Նրանք այդտեղ կենտրոնացրին շուրջ 15000 զինվոր: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Մնում էր փրկության միակ ուղին` Միջերկրական ծովը, որի ժայռոտ ափը թշնամին չէր կարողացել պաշարել և որտեղից միայն կարելի էր ակնկալել հնարավոր օգնություն:

Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար լեռան ծովահայաց եզրին բարձրացվեց երկու «դրոշակ»: Դրանք լայնատարած սավաններ էին, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և անգլերեն գրված էր` «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցեք»:

Սեպտեմբերի 5-ին ֆրանսիական «Կիշեն» ռազմանավը, նկատելով մուսալեռցիների ծածանվող դրոշները, մոտեցավ և խարիսխ ձգեց ափից ոչ հեռու: Ռազմանավի հրամանատարությունը, ծանոթանալով ստեղծված իրավիճակին, հրանոթային կրակ բացեց թուրքական դիրքերի վրա և հեռանալով` խոստացավ օգնել մուսալեռցիներին:

Սեպտեմբերի 9-ին թուրքերը ձեռնարկում են նոր` (թվով չորրորդ) առավել կատաղի հարձակումը: Սակայն, հայերը յոթ ժամ տևող համառ մարտերի ընթացքում ոչ միայն կարողացան հետ մղել թուրքերի բոլոր գրոհները, այլև անցնել հակահարձակման և հալածել խուճապահար նահանջող թշնամուն:

Նավատորմի նավապետը, չսպասելով Ֆրանսիայի ուշացող թույլտվությանը, իր պատասխանատվությամբ անցնում է գործողությունների:

Վերջապես, սեպտեմբերի 13-15-ը ֆրանսիական հինգ ռազմանավեր հերոս մուսալեռցիներին (շուրջ 4000 մարդ) փոխադրում են Պորտ-Սաիդ (Եգիպտոս):

Մուսալեռան ավելի քան 40-օրյա հերոսամարտի ժամանակ իրենց քաջագործություններով աչքի ընկան շատերը, այդ թվում Հակոբ Կարագյոզյանը, Մարտիրոս Ջանսզյանը, Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլազյանը, Պետրոս Թութագլյանը, Ճարպա Խայոյանը, Պետրոս Գալստյանը:

Մուսալեռցիները հպարտությամբ են հիշում նաև իրենց հերոս կանաց, որոնց թվում են` Շուշան Գաբաղյանը, Վարդիթեր Զեթլյանը, Ծաղեր Տեր-Մովսիսյանը, Սիմա Ղարիբյանը, Մանուշակ Մանուկյանը:

Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո մուսալեռցիները վերադարձան իրենց գյուղերը (1919թ.):

Այդ սխրանքն իր գեղարվեստական մարմնավորումն է գտել ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում: Գիրքը, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով` ոգեշնչել է շատերին, այդ թվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական գերության մեջ գտնվող մարդկանց:

1939 թ. Ալեքսանդրեթի շրջանը հանձնվեց թուրքերին և մուսալեռցիները, խուսափելով թուրքերի հալածանքներից, գաղթեցին Այնջար (Լիբանան): Կարճ ժամանակում հիմնվեցին վեց գյուղի անուն կրող վեց թաղամաս: Նոր տեղում մուսալեռցիները զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և այգեգործությամբ:

1946-1947 թթ. Մուսա լեռան հայության մի ստվար զանգվածը (ավելի քան 5000 մարդ) վերջնականապես հանգրվանում է Հայաստանում:

Էջմիածնի շրջանի Գինեվետ ավանը 1972 թ. վերանվանվեց Մուսալեռ, իսկ 1976 թ. սեպտեմբերի 16-ին ավանի մոտ, բարձր բլրի վրա տեղի ունեցավ հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացումը, որը կառուցվել է հայրենիքի ու սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ:

Կոթողի հեղինակները` ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և նկարիչ-քանդակագործ Արա Հարությունյան:

Ամեն տարի, սեպտեմբերի երկրորդ կեսին, երախտապարտ սերունդները հավաքվում են այստեղ` ավանդական հարիսայով, զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով ու ազգային արժանապատվության զգացումով նշելու հերոսամարտի տարելիցը և հարգելու քաջի մահով ընկած հերոսների հիշատակը:

Առասպել գամված Արտավազդի մասին, հոկտեմբերի 5-9ը, 4-րդ դասարան

Posted on 

%d5%a1%d5%a1%d5%a1

Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, որը Հայաստանին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը հեկեկում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց.

— Նա հեռանում է մեզնից, ոնց որ թե ամբողջ երկիրն է իր հետ տանում՜: Ինձ էլ մնում է փլատակների վրա թագավորեմ:

Մահացող արքան լսեց այդ խոսքերը ու օրհնանքի տեղը նրան անեծքներ ուղարկեց:

— Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես:

Թագակալելուց հետո Արտավազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր եղբայրներին ու քույրերին, և միաժամանակ փոխելով բարի ու առաքինի մարդկանց անգութ ու դաժան մարդկանցով: Երկիրը ցնցվեց նոր տիրակալի անարդարություններից: Եվ մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիգրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ անիրավ Արտավազդը երկաթյա շղթաները ձերքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում:

Արդեն երկու հազար տարի է, որ նա փորձում է ազատվել իր շղթաներից: Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրեցօր թուլանում են: Քայց այն րոպեին, որ շղթաները պիտի հողին ընկնեն, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտավազդի ձեռքերի վրա:

Ասում են, որ եթե հանկարծ Արտավազդը ազատվի իր շղթաներից ու դուրս գա իր բանտից, ամբողջ աշխարհում կտիրեն չարը ու անարդարույունը: Միայն դարբիններն են իրենց աշխատանքով պահում աշխարհը ինքնաքանդումից:

Հայկ և Բել

Posted on 

images

ՀայկՀայկ Նահապետը (նաև Հայկ, Հայկ դյուցազն) համարվում է հայոց նահապետը, նախահայրը և ազգապետը։Անվան ծագման մասին
Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»։ Հայկը դյուցազն է, սերում է դիցերից։  Հայկի մայրն էր Անահիտ դիցուհին, որը երբեմն կոչվում է «մեծն տիկին հայոց», «մեծամայր»։ԲնութագրումՀայկը հաղթանդամ և վայելչակազմ ռազմիկ է, որսորդ։ Նրա զենքերը՝ թուրը, նետ ու աղեղը օժտված են գերբնական հատկություններով։  Հայոց տոմարի ամսանունները ծագում են Հայկի զավակների անուններից։Հայկ և ԲելՀայկի կյանքի ամենավառ պատմությունը նրա պատերազմն է բաբելոնյան առաջնորդ Բելի դեմ։  Բելը ինքն իրեն հռչակում է աշխարհակալ և պարտադրում այլոց պաշտել իրեն։ Սակայն Հայկը չի ճանաչում Բելի ինքնակոչ իշխանությունն իր հարազատների և ցեղակիցների վրա։ Բաբելոնում իր անդրանիկ զավակի՝ Արամանյակի (Արմեն) ծնվելուց հետո, Հայկը երեք հարյուր այլ ցեղակից ընտանիքների հետ միասին վերադառնում է Հայք։ Հայրենիք ժամանելուն պես Հայկը բնակություն է հաստատում  Հարք գավառում։ Հարք անունը մեկնաբանվում է որպես «հայրեր», «հայրենիք»:Հարքում Հայկը հիմնում է բնակավայր և անվանում այն Հայկաշեն։Այդ ընթացքում Բելը, դառնալով Ասորեստանի տիրակալ, մեծ բանակով ներխուժում է Հայք։ Հայկի թոռը զգուշացնում է Հայկին Բելի արշավանքի վերաբերյալ։ Հայկը իր բազմաթիվ զավակներով և թոռներով Հայկաշենից մեկնում է Վան քաղաքը։ Վանից հարավ ընկած գետի հովիտում Հայկը և Բելը իրենց բանակներով դուրս են գալիս միմիանց դեմ։ Հայկն իր բանակը դասավորում է եռանկյունաձև։ Սակայն Բելը, տեսնելով իր զորքի ակնհայտ քանակական առավելությունը, Հայկի փոքրաթիվ ռազմիկների համեմատ, հրամայում է իր զինվորներին ամբոխով անցնել գետը և հարձակվել Հայկի և իր զորախմբի վրա։ Ինքը Բելը խուսափում է մարտից,  բարձրանում մի բլրի վրա, այնտեղից հետևում է մարտին։Ճակատամարտի ամենաթեժ պահին, Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է գետը և, մոտենալով Բելին, նետահարում է նրան եռաթև նետով։ Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով և մեխում նրան գետնին։ Տեսնելով Բելի մահը՝ նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում։Հայկը հրամայում է ռազմադաշտի մոտ կառուցել ամրոց, որը անվանում է Հայկաբերդ։ Բելի դիակը Հայկը հրամայում է տանել Հարք և, թաղելով Հայկաշենից ոչ հեռու, բլուր դարձնել նրա գերեզմանը՝ ի զգուշացում բոլոր օտարներին, ով կհանդգնի հարձակվել Հայկի հայրենիքի վրա։ Ի հիշատակ Հայկի տարած հաղթանակի և նրա բազբաթիվ արարքների՝ ժողովուրդը անվանում է մեր երկիրը Հայք։

Առասպել լավաշի մասին, սեպտեմբերի 22-25-ի նախագիծ

Posted on 

064

Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավոր Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։

Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.

— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:

Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.

— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:

Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

Մաթեմատիկաի հաշվետվություններ 27.05.2021

Հղում 1. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 25.05.2021

Հղում 2. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 20.05.2021

Հղում 3.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 17.05.2021

Հղում 4.ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ 16.05.2021

Հղում 5. ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԹԵՍՏ 4

Հղում 6.ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԼԵՇՄՈԲԻ ՔՆՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ 2 ՄԱԿԱՐԴԱԿ

Հղում 7. ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԼԵՇՄՈԲ ՔՆՆԱՐԿՈՒՄ 11.05.2021

Հղում 8.ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԹԵՍՏ 10.05.2021

Հղում 9.ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ 07.05.2021

Հղում 10.ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ 06.05.2021

Հղում 11. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 04.05.2021

Հղում 12.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 29.04.2021

Հղում 13.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 28.04.2021

Հղում 14.ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ 26.04.2021

Հղում 15.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 19.04.2021

Հղում 16.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 18.04.2021

Հղում 17.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 16.04.2021

Հղում 18. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 14.04.2021

Հղում 19.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 11.04.2021

Հղում 20. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 09.04.2021

Հղում 21.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Հղում 22.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 03.04.2021

Հղում 23.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 30.03.2021

Հղում 24.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 29.03.2021

Հղում 25.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 29.03.2021

Հղում 26.ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐ

Հղում 27.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 18.03.2021

Հղում 28.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 16.03.2021

Հղում 29.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 15.03.2021

Հղում 30.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 14.03.2021

Հղում 31. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 12.03.2021

Հղում 32. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 11.03.2021

Leave a commentEdit”մաթեմատիկա 11.03.2021″

33. Հղում ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 11.03.2021

Հղում 34. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 09.03.2021

Հղում 35.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 09.03.2021

Հղում 36.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 08.03.2021

Հղում 37.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 05.03.2021

Հղում 38.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 4.03.2021

Հղում 39.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 01.03.2021

Հղում 40.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 01.03.2021

Հղում 41.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 27.02.2021

Հղում 42.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 25.02.2021

Հղում 43.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 23.02.2021

Հղում 44.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 22.02.2021

Հղում . 45ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 22.02.2021ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 22.02.2021

Հղում 46.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 20.02.2021

Հղում 47. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Հղում 48.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 18.02.2021

Հղում 49.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 16.02.2021

Հղում 50. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 16.02.2021

Հղում 51.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 15.02.2021

Հղում 52.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 15.02

Հղում 53.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 13.02.2021

Հղում 54.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 11.02.2021

Հղում 55.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 11.02.2021

Հղում 56.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 09.02.2021

Հղում 57.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Հղում 58.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 08.02.2021

Հղում 59.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 04.02.2021

Հղում 60.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Հղում 61.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 01.02.2021

Հղում 62.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Հղում 63. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Հղում 64. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Հղում 65. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Հղում 66. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Հղում 67. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Հղում 68.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Հղում 69.ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

Հղում 70.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Հղում 71. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Հղում 72.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Հղում 73.ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Հղում 74.ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

Հղում 75.ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

Հղում 76. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

Հղում 77.ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

Հղում 78. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

Հղում 79. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

Հղում 80. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

Հղում 81. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

Հղում 82. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

Հղում 83. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

Հղում 84. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

ՀՂՈՒՄ 85. ՆԱԽԱԳԻԾ ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 86. ՄԱԹԵՄԱԱԹԻԿԱ

հղում 87.ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 88.ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 89. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 90. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 91. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 92. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 93. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 94. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 95. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 96. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 97. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 98. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 99. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 100. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 101.ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 102. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 103. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 104. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 105. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 106. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 107. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 108. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

հղում 109. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

հղում 110. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

հղում 111. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

հղում 112. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 113. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 114. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 115. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

հղում 116. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

հղում 117. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

հղում 118. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

հղում 119. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

հղում 120. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

հղում 121. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

հղում 122. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

հղում 123. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

հղում 124. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 125. 2015 Թ.Ի ԿԵՆԳՈՒՐՈՒ

հղում 126. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

հղում 127. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

հղում 128. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

հղում 129. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

հղում 130. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 131. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ

հղում 132. ՄԱԹԵՄԱԹԻԿԱ