մաթեմատիկա 17.05.2021

763.

Ավտոմեքենան առաջին 2 ժամերում անցավ ժ/80 կմ արագությամբ, իսկ հաջորդ երկու ժամերում 20 կմ ժ- ով/ արագ:Որքան կմ անցավ ավտոմեքենան այդ 4 ժամերում: Լուծում՝ 80+80= 160, 160+100+100 = 360 Պատ.՝ նա 4 ժամում անցավ 360 կմ

Հեծանվորդը առաջին 2 ժամում անցավ 18 կմ/ժ արագությամբ, հետո արագությունը փոքրացրեց 3 ժ-ով և ևս գնաց 2 ժամ:Որքան ճանապարհ անցավ նա 4 ժամում: Լուծում՝ 18+18 = 36, 3+3 = 6, 36-6 = 30 Պատ.՝ 3 ժամում

764. Զբոսաշրջիկը 3 ժամ գնաց ավտոբուսով 80 կմ / ժ արագությամբ, այնուհետև գնաց ձիով 10 կմ/ժ արագությամբ: Դրանից հետո մնացել էր նրան անցնելու ևս 7 կմ որքան ճանապարհ էր նախատեսել զբոսաշրջիկը անցնելու համար: Լուծում՝ 80*3 = 240, 240+10 = 250, 250+7 = 257 Պատ.՝ նա նախատեսել էր անցնել 257 կմ

766. A վայրից միևնույն ուղղությամբ շարժվեցին երկու ավտոմեքենա:Որք՞ան կլինի նրանց միջև հեռավորությունը 2 ժամ հետո, եթե նրանցից մեկի արագությունը 70 կմ/ժ արագություն է, իսկ մյուսինը 80 կմ: Լուծում՝ 80*2 = 160, 70*2 = 140, 160-140 = 20 Պատ.՝ 2 ժամ հետո նրանց միջև հեռավորությունը կլինի 20 կմ

Գյուղից դեպի սար միևնույն ուղղությաբ շարժվեցին երկու հեծյալ: Որքան կլինի նրանց միջև հեռավորությունը 40 րոպե հետո, եթե նրանցից մեկի արագությունը 130 մ/ ր է, իսկ մյուսինը 145 մ/ր: Լուծում՝ 145*40 = 5800, 130*40 = 5200, 5800-5200 = 600 Պատ.՝ նրանց հեռավորությունը 40 րոպե հետո կլինի 600 մ:

Մայրենի

«Ծառերի գանգատը»

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշված բառերի բացատրությունները և սովորիր։

 Լուծ-Ամուր փայտից սարքած երկար տափակավուն ձող, որ դնում են լծվող զույգ եզների պարանոցին և դրան միացնում արորը՝ գութանը ևն:

Սամ-Լծի երկու ծայրերի զույգ անցքերից անցկացվող և եզան պարանոցը երկու կողմից գրկող փայտե զույգ ձողիկներից յուրաքանչյուրը:

Սայլ- Քառանիվ փայտաշեն բեռնատար (նաև մարդատար) փոխադրամիջոց, որին սովորաբար եզներ են լծում:Գերան-մեծ,պինդ,ամուր փայտ:

 Գոմեր- Ընտանի անասուններ պահելու շենք կամ շենքի հատուկ մաս:Մարագներ- Հարդ լցնելու և պահելու տեղ, հարդանոց:

Անգութ- Գութ չունեցող, խղճի զգացումից զուրկ:

  • Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։ Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
  • Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։Ոչընչով, որովհետև փայտը, կարելի է վառել աման պատրաստել և այլն:
  • Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։ Գանգատը նրանց տեղին է, նրանք տխուր են, որովհետև նրանց կտրում են:
  • «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք» վերնագրով փոքրիկ պատում գրիր, ընդգրկիր նաև ընտանիքիդ անդամներին՝ գրելով նաև նրանց մտքերը։ Եթե մենք չպոկնք  ծառեր,  և սկսենք տնկել ծառեր, շատ լավ կլինի: Նրանք մեզ կտան բերք, թթվածին, գեղեցկություն և այլն: Մենք կարող ենք ստեղծել մի մեծ անտառ ծառերով:Կունենանք շատ-շատ թթվածին գեղեցիկ բնություն որտեղ, որ կարող ենք զբոսնել: