Մաթեմատիկայի ֆլեշմոբի քննարկություն 2 մակարդակ

Գտեք այն քառանիշ թիվը, որի գրության առաջին երեք թվանշանների գումարը 19 է, իսկ վերջին երեք թվանշաններինը` 27

:2.Տղան բոլոր թվանշանները գրեց տառերով՝ զրո, մեկ, երկու և այլն, հետո դասավորեց այբբենական կարգով: Ո՞ր բառը եղավ վերջում:Պատ.՝ զրո

3.Սուրենը գումարեց 7 հատ թիվ և ստացավ 2016: Այդ թվերից մեկը 201-ն է: Նա 201-ը փոխարինեց 102 –ով և նորից գումարեց բոլոր թվերը: Ի՞նչ ստացավ Սուրենը արդյունքում:

4.Վարդանը 60 էջանոց գիրք էր կարդում: Օրվա վերջում հաշվեց, որ մնացել է կարդալու երկու անգամ ավելի, քան կարդացել էր: Քանի՞ էջ էր մնացել կարդալու:Պատ.՝ մնաց կարդալու Վարդանին 15 էջ

5.Մենք երեք հոգի ենք` ես, մայրս ու հայրս: Երեքիս տարիքների գումարը 80 է: Մայրս ինձանից մեծ է 7 անգամ, իսկ հայրս` 8 անգամ: Քանի՞ տարեկան են հայրս, մայրս, և քանի՞ տարեկան եմ ես: Պատ.՝ 5,35,40:

6.Մեքենան 3 րոպեում անցնում է 3 կմ։ Պատ.՝ Որքա՞ն հեռավորություն կանցնի մեքենան 2 ժամ 45 րոպեում։Պատ.՝ 165 կմ

7.Պատկերների հավաքածուն պատրաստվել է լուցկու հատիկներից (տես նկարը): Յուրաքանչյուր եռանկյան ամեն մի կողմի երկարությունը հավասար է լուցկու հատիկի երկարությանը: Լուցկու քանի՞ հատիկ է անհրաժեշտ 100-րդ պատկերը ստանալու համար:

Подпись отсутствует

8.Համակարգչի էկրանին Գոհարը փորձեց գրել 1-ից 100 թվերը, բայց մի թիվ բաց էր թողել: Երբ հաշվեց, թե այդ թվերը գրելիս քանի հատ 9 թվանշան է օգտագործել, ստացավ 18: Ո՞ր թիվը չէր գրել Գոհարը:

9.Առաջին բանվորն աշխատել է 4 օր, օրական` 7 ժամ, իսկ երկրորդ բանվորն աշխատել է 3 օր, օրական` 8 ժամ: Նրանք միասին պատրաստել են 416 հատ դետալ, ընդ որում, նրանք աշխատել են նույն արագությամբ: Քանի՞ դետալ է պատրաստել առաջին բանվորը: Պատ.՝ 124

10.Դասարանի 31 աշակերտներից 21-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, իսկ 18-ը՝ իսպաներեն։ Քանի՞ աշակերտ ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուներն էլ, եթե աշակերտներից յուրաքանչյուրը լեզուներից գոնե մեկը ընտրել էր:

Leave a comment