Եղեգնուհին

1-ին մաս

Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.

― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։
Որդին ասաց.

― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։

Զարմանում է հայրը և ասում է.

― Այդպես բան անկարելի է։

Որդին ասում է.

― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ մարդիկ շինել։

Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝ հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։

Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։

Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.

― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ, կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։

Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած, դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.

― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրեք նարնջագույնով նշված դարձվածքների բացատրությունը:Ում ես աչքադրել-ում ես հավանել , մարդի ոտք ընկած չէ –  որտեղ մարդ չի եղել, կամք տուր-ուժ տուր, միտք չունիմ- որոշմունք չունեմ:
  • Կանաչով նշված բառերի համար գտեք հոմանիշներ:Մինուճար-ծնողների միակ որդին, աղախիններ-սպասուհի, անկարելի-չի կարելի:
  • 1-ին հատվածից գտեք և դուրս գրեք գերադրական աստիճանով դրված մեկ ածական:Ամենից գեղեցիկ

մաթեմատիկա 09.04.2021

  1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 8 է, միավորը՝ 7,  մնացած թվանշանները՝ 3։

1) 87337

2) 33387+

3) 33378

4) 78383

2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 10, 20, 410, 570, 600

2) 360, 340, 540, 100, 90

3) 368, 358, 321, 101, 103

4) 265, 112, 99, 89, 0 +

3. Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 15-ին․

1) 15, 30, 45, 101

2) 15, 30, 45, 60, 75+

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 15, 30, 45, 55, 60

4. Քանի՞ րոպե է 3/4 ժամը։

1) 45

2) 30

3) 15

4) 80 +

5. Գտի՛ր թիվը, որը 9-ի բաժանելիս ստացվում է 4 և 8 մնացորդ։

1) 44+ Պատ.՝ 44 բաժանում ենք 9 – ի ստացվում է 8 մնացորդ

2) 40 + Պատ.՝ 40 բաժանում ենք 9 -ի ստացվում է 4 մնացորդ

3) 54

4) 84

6. Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 1000

4) 10000

7. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 10-ով։

1) Կմեծանա 10-ով +

2) Կմեծանա 20-ով

3) Կփոքրանա 10-ով

4) Կփոքրանա 20-ով

8. Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 10կմ 220մ > 10կմ 150մ։

1) 2

2) 1+

3) 3

4) 5

9. Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կիլոմետր 25 մետրը մետրերով․

1) 5250

2) 5025+

3) 5205

4) 525

10. Արկղում կար 120 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

1) 105

2) 15+

3) 205

4 )25

  • Գրիր երկու քառանիշ թիվ, որոնք բաժանվում են և՛ 4-ի և՛ 8-ի։ 1608, 1616:
  • Քառակուսու մակերեսը 16 քառակուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։Պատ.՝ 4
  • Լրացրու բաց թողնված բառը (բառերը)։
  • Երկու գումարելիների տեղափոխությունից գումարը մնում է հավասար ։
  • Հաշվիր 1222-2*110+6։(1+2) արտահայտության արժեքը։Պատ.՝ 1000
  • Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։Պատ.՝ 20
  • Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։Պատ.՝ 36

մաթեմատիկաի ընտրություն

Գրապահարանում գիտնականը պահում է երկու գիրք։ Առաջին գրքում կա 230 էջ, իսկ երկրորդում՝ 325։ Քանի՞ էջ կա առաջին գրքի առաջին էջի ու երկրորդ գրքի վերջին էջի միջև։  Պատ.՝ կազմ է

2. Ծառուղում կա 16 ծառ: Երկրորդից սկսած յուրաքանչյուր հաջորդ ծառ նախորդից հեռու է 5 մետր: Առաջին ծառը գտնվում է անմիջապես ջրհորի կողքին: Ամենաքիչը քանի՞ մետր պետք է անցնել ծառերը ջրելու համար, եթե ջրելու ընթացքում օգտագործվում է մեկ դույլ, իսկ մեկ դույլով ջրվում է երկու ծառ:Լուծում՝ Պատ.՝  մետր

3.

Նկարին նայելով պարզիր, թե քանի՞ գրամ է կշռում մեկ խնձորը:

Captionless ImageՊատ.՝ 60 գրամ է 1 խնձոր

4.

Ա քաղաքից Զ քաղաք տանող մի քանի ճանապարհ կա (տե’ս նկարը): Դրանցից յուրաքանչյուրի վրա նշված է այդ ճանապարհով անցնող գնացքի տոմսի արժեքը։ Ո՞ր ճանապարհով պետք է գնալ Ա-ից Զ, որպեսզի տոմսերի արժեքները միասին լինեն հնարավորինս էժան, իսկ ճանապարհը` կարճ:

Captionless Image Պատ.՝ ԱԳԵԶ ծախսեցինք 12 դրամ

5. Քանի՞ հնգանիշ բնական թիվ կա, որոնց թվանշանների գումարը հավասար է 2-ի: Պատ.՝ 10001,11000,10100,10010,20000:

6.  Սեղանին դրված են քարտեր, որոնցից 6 հատի վրա գրված է 8, իսկ մնացածի վրա
գրված է 2: Խաչիկն իր մոտ վերցրեց բոլոր 8 գրած քարտերը, իսկ Վաչիկը վերցրեց 2 գրած
քարտերը: Այն բանից հետո, երբ յուրաքանչյուրը հաշվեց իր մոտ եղած թվերի
արտադրյալը պարզվեց, որ նրանք ստացել են միևնույն թիվը: Գտնել 2 գրված քարտերի
քանակը:Պատ՝. 8*6=48, 48:2=24 Պատ.՝ 24

7. Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝
4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո
դարձավ 15 ուղևոր։ Պատ.՝ 12

8. Միքայելն, Անին և Արշակը միաժամանակ սկսեցին մրցել 100մ երկարություն ունեցող
ուղիղ վազքուղով։ Երբ Անին տեղ հասավ, Արշակը նրանից 10մ էր հետ, իսկ երբ Արշակը
տեղ հասավ, Միքայելը նրանից 10մ էր հետ։ Քանի՞ մետր էր Միքայելը հետ Անիից, երբ
Անին տեղ հասավ։Պատ.՝ 20 մետր