ընտրությամբ գործունեություն 16.03.2021

  1. Արսենի կառուցած աշտարակում քանի՞ խորանարդիկ կա, եթե հաշվի առնենք, որ կան խորանարդիկներ որոնք չեն երևում (տե’ս նկարը): Պատ.՝ կա 11 խորանարդիկ

2. Արմենի սլաքավոր ժամացույցը ցույց է տալիս և՛ օրը, և՛ ժամը։ Փետրվարի 1-ին
ժամը առավոտյան 9։00-ին Արմենը ժամացույցի րոպեի սլաքը պտտում է ժամսլաքի
հակառակ ուղղությամբ ճիշտ 30 պտույտ։ Ի՞նչ ամսաթիվ և ժամ ցույց կտա ժամացույցը։Պատ.՝ ժամը եղավ 8:30

3. Հետևյալ թվերից ո՞րը չի կարող լինել երկու հաջորդական թվերի արտադրյալի
վերջին թվանշան` 4, 0, 6, 2: Պատ.՝4

4. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնց մեջտեղի թվանշանը 0 է։101,100, 105,106,104,109,103,102,201,200,202,203,204,205, 206, 207, 208, 209, 301,300, 302,303,304,305,306,307,308,309,401,400,402,403,404,405,406,407,408,409, 500,501,502,503,504,505,506,507,508,509,601,600,602,603,604,605,606,607,608,609,700,701,702,703,704, 705,706,707,708,709, 801,800,809,807,808,805,804,803,806,901,900,902,903,904,905,906,907,908,909:

5. Մեքենան 3րոպեում անցնում է 3կմ։ Որքա՞ն հեռավորություն կանցնի մեքենան 2
ժամ 45 րոպեում։Պատ.՝ 165կմ

6.  Հաշվել 144 − 108 ∶ (17 − 11) ∙ 3 արտահայտության արժեք: Պատ.՝ 90

7.Կարենը լուցկու հատիկներով գրեց` 7+4-4=0 (տե’ս նկարը), այնուհետև մեկ լուցկու հատիկ տեղափոխելով ստացավ ճիշտ հավասարություն: Նշիր այդ հավասարությունը: Պատ.՝ 7+4-11=0

8. Գրապահարանում գիտնականը պահում է երկու գիրք։ Առաջին գրքում կա 230 էջ, իսկ երկրորդում՝ 325։ Քանի՞ էջ կա առաջին գրքի առաջին էջի ու երկրորդ գրքի վերջին էջի միջև։ Պատ.՝ կլինեն միայն կազմեր

9. Վաճառողը ապրանքը գնեց 7 դրամով և վաճառեց 8 դրամով, այնուհետև զղջաց և հետ գնեց այն 9 դրամով ու վաճառեց 10 դրամով։ Որքա՞ն կազմեց նրա շահույթը։Պատ.՝0 դրամ

10. Չորս հաջորդական թվերի գումարը հավասար է 110-ի։ Գտնել այդ թվերից ամենամեծը։ Պատ.՝ ամենամեծը 29-ն է

11. Ծառատունկի ժամանակ 5-րդ դասարանցիները ուղիղ ճանապարհի երկայնքով
տնկեցին որոշակի քանակությամբ ծառեր՝ միմյանցից 10մ հեռավորության վրա։ Քանի՞
ծառ տնկեցին աշակերտները, եթե հայտնի է, որ առաջին և վերջին ծառերի միջև
հեռավորությունը 250մ է։ Պատ.՝ 26 ծառ

Leave a comment