մայրենի

Գ

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են.

— Շահ-Մարինը։

— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ–Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։

— Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։

Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

  • Գրել, թե կանաչով նշված բառերից  յուարքանչյուրն ի՞նչ հոլովով է դրված:
  • թագավորից-բացառական,
  • ձիավորները-հայցական,
  • զուռնով-գործիական,
  • թմբուկով-գործիական,
  • երգով-գործիական,
  • երկրից-բացառական,
  • պալատին-տրական,
  • ոչխարի-սեռական ,
  • թագավորը-հայցական,
  • դաշտում-ներգոյական,
  •  թագավորի-սեռական,
  • հանդեսը-հայցական:
  • Տեքստի անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել: Չկա
  • Կարմիրով նշված դարձվածքները բացատրել։
  • Խելքը թռցնել-խելքը թռչել, խելագարվել, տարվել, գրավվել, կախարդվել,
  • Գլխիդ ճարը տես- Իր կարիքները հոգալ: Փրկության միջոց՝ հնարք գտնել:
  • Մեկական բառով բնութագրել աղվեսին, Շահ-Մարին, ջաղացպանին:Աղվեսը խորամանկ էր, բարի, թագավորը անհայտ, հանգիստ, տեղը նստած,Շահ մարը չար էր,  ջաղացպանը բարի էր, հանգիստ, հոգնած, աղքատ:
  • Ըստ ձեզ՝ հնարավո՞ր էր, որ Շահ Մարը հավատար աղվեսին ու փախչեր իր պալատից: Պատասխանը հիմնավորեք:Ոչ,  որովհետև Շահ Մարը չար էր և չէր թողնի:

русский

Тигр[1] (лат.  — вид хищных млекопитающих семейства кошачьих, один из пяти представителей рода пантера (лат. , который относится к подсемейству больших кошек. Слово «тигр» происходит от др.-греч.  которое в свою очередь восходит к др.-перс. *tigri от корня со значением «острый; быстрый»[2][3][4].

Среди представителей этого вида встречаются крупнейшие животные семейства кошачьих. Тигр является одним из крупнейших наземных хищников, уступая по массе лишь белому и бурому медведям. Выделено девять подвидов тигра, из которых к началу XXI века сохранились лишь шесть. Общая численность составляет порядка 4000 — 6500 особей[5], из них самым многочисленным является бенгальский тигр (номинативный подвид), составляющий 40 % от всей популяции.

В XX веке внесён в Красную книгу , в Красную книгу России, а также в охранные документы других стран. По состоянию на 2020 год охота на тигров запрещена во всём мире.

века, запрещена, составляющий, многочисленным, крупнейшие, численность, выделено, популяции, очередь, восходит, представителей,
Внесён, уступая:

մաթեմատիկա 12.03.2021

701 Գ.

2-ի պատիկ են արդյոք հետևյալ արտահայտությունների արժեքները

2251+215+212=1339

4527-106-101=2160

1575-24-24= չի բաժանվում

1366-114=616

2136-321=չի բաժանվում

1562-28=767

706 Ա Բ

3լ 450 մլ = 3450 մլ

42 լ 50 մլ = 42050

7մլ 700մլ = 7700մլ

48 լ 7 մլ = 48007 մլ

707.

Արտահայտիր լիտրով և միլիլիտրով

4700 մլ = 4 լ 700մլ

3830 մլ = 3 լ 830մլ

4050 մլ = 4լ 50մլ

4004 մլ = 4լ 4մլ

708 Բ.

1 կգ մեղրը արժե 2500 դրամ: Որքան պետք է վճարել 2 լ մեղր գնելու համար: Չմոռանաս 1 լ մեղրի զանգվածը 1կգ 500գ է: լուծում՝ 1500*2= 3000, Պատ.՝ 3000

709 Բ.

Երկու անոթներում միասին կա 2 լ ջուր : Անոթներից մեկում կա 4 անգամ ավելի ջուր, քան մյուսում:Որքան ջուր կա յուրաքանչյուր անոթում: Լուծում՝ 2000 – 400=1600, 2000:5=400, 400*4=1600, 1600+400=2000 Պատ.՝ 400, 1600,

Ֆլեշմոբ

1. Ըստ ավանդույթի՝ նռան մեջ 365 հատիկ կա: Մի նուռ մաքրենք, հատիկները հավասարապես լցնենք 5 ափսեի մեջ: Այդպիսի երկու ափսեում քանի՞ հատիկ կլինի:2. Երկու լիտր մեղրի զանգվածը 3կգ է: Ամենաշատը քանի՞ կիլոգրամ մեղր կարող ենք լցնել 2 հատ 3 լիտրանոց տարաների մեջ:3. Ճամբարային խումբը Արատես գնաց Երևան-Երասխ-Արատես երթուղով, որի երկարությունը 150կմ է: Վերադարձավ Վարդենյաց լեռնանցքով` անցնելով 200կմ ճանապարհ: Խումբը որքա՞ն ժամանակ ծախսեց ճանապարհին, եթե միկրոավտոբուսը ամեն ժամում անցնում էր 50կմ:4. Գտեք օրինաչափությունը և գրե՛ք պատկերներում բաց թողած թվերը:

Подпись отсутствует

5. Գծագրում քառակուսու մակերեսը 25 քառակուսի սանտիմետր է, իրար հավասար եռանկյուններից յուրաքանչյուրի պարագիծը 25սմ է: Գտե՛ք ABCD քառանկյան պարագիծը:

Подпись отсутствует

6. Սառան մտապահեց մի թիվ, դրանից հանեց միանիշ, կենտ բաղադրյալ թիվ և ստացվածից հանեց ամենափոքր բաղադրյալ թվի և ամենափոքր պարզ թվի արտադրյալը: Արդյունքը բաժանեց 3-ի և ստացավ 5: Ի՞նչ թիվ էր մտապահել Սառան:

7. Արմենը և Գագիկը բլրից իջնում էին: Արմենը մինչև բլրի ստորոտ իջավ քայլելով: Գագիկը սկզբում սահում էր դահուկներով՝ շարժվելով Արմենից յոթ անգամ արագ: Ճանապարհի կեսին Գագիկը ընկավ, դահուկը կոտրեց, ոտքը վնասեց: Ստիպված ճանապարհի մյուս կեսը իջավ՝ քայլելով Արմենից երկու անգամ ավելի դանդաղ: Տղաներից ո՞վ շուտ հասավ բլրի ստորոտ:

8. Արատեսում բնակվող երկու շներից յուրաքանչյուրը օրեկան ուտում է 300 գրամ չոր կեր: 30 օրում որքա՞ն կեր կսպառվի Արատեսում, եթե շներից մեկին 20 օր հետո տեղափոխեն Երևանի Ագարակ:

9.Գտե՛ք այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը հավասար է 138:

Լիան, 1, 2, 3, 4, 5, 6 թվանշանները օգտագործելով, կարող է կազմել երկու եռանիշ թվեր, որոնց գրության մեջ թվանշանները մեկական անգամ են օգտագործվում: Հետո պետք է հաշվի իր գրած թվերի գումարը: Ի՞նչ ամենամեծ արժեք կարող է ունենալ այդ գումարը: Պատ.՝1175