Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց—
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։
Առաջադրանքներ․
1․Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական։Գարուն,կրակ,փողոց,բոց,վարդ,շրթունք,սիրտ:
2․Բանաստեղծությունից դուրս գրեք գաղտնավանկ ունեցող 4 բառ։Լսում,սրտերը,բոլորը,վարդե:
3․ Բանաստեղծությունը մի քանի անգամ կարդացեք և գրեք՝ ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում, ի՞նչ եք զգում։ Դեղին, կանաչ ,կապույտ, նարնջագույն :
4․ Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրեք, տեղադրեք բլոգում։