Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
18 գոյական-բնություն,թափ,քարեր,փրփուր,ծերունին,թոռնիկ,անտառ,արձագանք,ջուր,համերգ,ունկընդիր,ժայռ,լսել:6 ածանցավոր – հավերժական,բնության,2 բարդ բառ-ունկնդիր,անհանգիստ: