- Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:
- Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թափանցիկ: Կապույտ երկինքը, որ ողողված է արևի ճառագայթներով, նույնպես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:
- Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:
- Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապացուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:
- Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափվում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:
- Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:
- Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա
- Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:Որպիսզի շնչեն օդը և չմահանան
- առանց օդի կյանք չկա:
- Ի՞նչ գազերից է կազմված օդը:Օդը կազմված է գոլորշիի գազերից:
- Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:Ես գիտեմ,որ մառախուղը գոլորշիից է :
- Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:Ես կարող եմ ապացուցել,որ իմ շրջապատում կա օդ:Որովհետև եթե իմ շրջապատում չլինի օդ ես կմահանամ:
Published by mnacakanyanaren
Բարև ձեզ, ես Արենն եմ: Սիրում եմ մաթեմատիկա, շախմատ, ունեմ շախմատի 1-կարգի որակավորում:
View all posts by mnacakanyanaren