Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…
Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…
Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։
Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։
Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:
Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…
- Դեղինով նշված բառերը դուրս բեր տեքստից և գրի դրանց բացատրությունը:
- Խորհդավոր- գաղտնիքներ պարունակող
- Շքեղ-գեղեցիկ
- Բվին-Բու
- դալար-կանաչ բույսեր
- բացատում-դաշտում
- սոսափում-խշալ,խշխշալ
- պարծենում-գլուխ գովալ
- բուրմունքով-հոտով
10- զգեստներ-շորեր
2.Կանաչով նշված բառերը դուրս գրիր տեքստից և գրի դրանց առաջին արմատները` չհնչյունափոխված տարբերակով:
փշատերև-փուշ
ընկերություն-ընկեր
տերևակալում-տերև
ծաղկաթերթերով-ծաղիկ
մերկացան-մերկ սնկեր-սունկ
Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…
Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…
Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։
Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։
Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:
Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…
- Մոխնագույնով նշված են այն տեղերը, ուր տառ է բաց թողած, դրանք լրացրու, բայց գույնը չփոխես: Ամանորյա, խնդրում, զարդարել, առաջին, երևի, հագնում, երբ:
Տեքստի մեջ վադագույնով ընդգծիր այն հատվածը, որից իմացանք, թե ինչու Ձմեռ Պապը փշատերևին «Տոնածառ» անվանեց:
Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:
- Բնութագրեք փշատերևին 3 հատկանիշով:
Փշատերևը գեղեցիկ, զարդարված, ամանորյա ծառ է:
- Ինչով էին աշնանը պարծենում անտառի ծառերը: Աշնանը ծառերը պարծենում էին իրենց գեղեցկությամբ:
- Քո կարծիքով ինչու եղևնին իր խաղալիքները կախեց մյուս ծառերի վրա:
Եղևնին այն պատճառով կախեց, որ ամբողջ անտառ գեղեցիկ լինի, ոչ թե մենակ եղևնին:
- Ընդամենը մեկ բառով ասա
Ա. Ինչպիսին էր այս պատմվածքը
Բ. Ինչ գույնի էր
Գ. Ինչ զգացիր
Ա. Պատմությունը ամանորի մասին էր և հետաքրքիր:
Բ. Տարբեր գույնի՝ նարնջագույն, կարմիր, դեղին, կանաչ, շագանակագույն:
Գ. Ես զգացի ուրախություն:
ԴԱՐՁՎԱԾՔ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Կան բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ միասին նոր՝ փոխաբերական իմաստով են արտահայտվում։ Այդպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ։
Առաջադրանք 1․
Յուրաքանչյուր տողի երկու բառակապակցություններից մեկը դարձվածք է․ գտի՛ր և դուրս գրիր։
Ոսկե ձեռքեր-ոսկե մատանի
Արջի որս-արջի ծառայություն
Գայլի ախորժակ-գայլի պոչ
Գիրք առնել-թև առնել
Գրիչ գտնել-լեզու գտնել
Հացը կտրել-ճանապար կտրել
Ափսե կոտրել-սիրտը կոտրել
Առաջադրանք 2․
Աջ և ձախ մասերից ընտրի՛ր հականիշ դարձվածքներ և գրի՛ր կողք կողքի։
1.Կրակի գին 3. գայլի սիրտ ուտել
2.Լեղին պատառվել 1.ջրի գին
3.Լեզու առնել 4.աչքի գրող
4.Աչքի լույս 2. լեզուն բռնվել
5. Խելքից պակաս 5. խելքի ծով
6.Անկողին ընկնել 6.առողջանալ
Առաջադրանք 3․
Աջ և ձախ մասերը միացնելով՝ ատացի՛ր դարձվածքներ և գրի՛ր։
1.Խելքը 4.գնալ
2.Սիրտը 2 դողալ
3.Քիթը 1.կտրել
4.Մտքից 3.կախել
5.Լեզուն 5.ճոճել
6.Սուր 6.բռնվել
Առաջադրանք 4․
Հետևյալ արտահայտությունները գործածի՛ր նախադասությունների մեջ դրանց ուղիղ և փոխաբերական իմաստներով։
Սեղան բացել, ձեռքերը լվանալ։
Սեղան բացել
Փոխաբերական իմաստով
ձեռքերը լվանալ
ուղիղ իմաստով
Թուխիկը
- Թուխիկ- անուն,
- Զառամել- Շատ ծերանալ, խորին ծերության հասնել:
- Կար չկար մի որսորդ կար: Նա նաև բժիշկ էր և նա ուներ մի ագռավ, որն իրեն շատ-շատ էր սիրում: Նրանք իրար հետ գնում էին որսի: Ագռավին նա տանում էր և ագռավը նրան օգնում էր որ որս անելիս: Մի անգամ, երբ ագռավի տերը մահանում, ագռավը նրա դագաղին կանգնած է լինում մարդիկ տեսնում են և զարմանում:
- 3. <Ինչպես գտան Թուխիկին>
- 4. <Երբ ն րանք գնացին ճաշարան>
- 5.< Երբ տերը մահացավ>
4.Նրանք իրար շատ էին սիրում, բայց ագռավը ավելի շատ էր սիրում իր տիրոջը, նրանք միասին գնում են որսի:
5. Ագռավի մտերմությունը ավելի շատ է երևում իր տիրոջ հանդեպ, երբ տերը մահանում է:
6. Թուխիկը շատ-շատ էր սիրում իր տիրոջը և նրա հետ մտերմացել էր:Նա ուներ երկար կտուց սև էր:
8. Իմ կարծիքով այո, որովհետև կարող է լինել այսպես բան: Իրականությունի է նման:
9. Ես բոլոր կենդանիներին էլ սիրում եմ, որովհետև երբ ես տեսնում եմ իմ աչքով, որ նրանք կռվում են իրար հետ, ես չեմ սիրում այդ և ասում եմ, որ ես բոլոր կենդանիներին սիրում եմ:
ԳԻՏՆԱԿԱՆՏԸ
- դրմբացնել- խփել
մազեղեն մթերող գրասենյակ- կենդանիների մորթիների գործարան
խելքդ ինչ է կտրում – ինչ ես մտածում
հորել – փորել
մեկին վառել- նրա մասին ասել
ճար չկա- հնար չկա
ձեզը ձեզին – տեղը տեղին
կածան- Ոտքի նեղ ճանապարհ:
4. Բալաբեկը միամիտ էր և բարի:
5. Նա ամեն ինչ ասում էր որսրդին և որսորդի ընկերն էր:
9. Ես կարմիր գրքի մեջ գիտեմ Ես գիտեմ ամենամեծ կետին: Արգելոցների մասին գիտեմ օրինակ, որ այնտեղ մարդկանց չի թույլատրվում այնտեղ ապրում են վայրի կենդանիներ:
ՈՍԿԻ ՁԿՆԻԿԸ
նմանություններ- Երբ ծերունին գնում է ձկնիկ որսալու և ոսկի ձկնիկին բռնում և հետո բաց թողնում:
տարբերություններ- Երբ կինը ասում է ծերունուն գնա ձկնիկին ասա, որ ես ուզում եմ լինել թագուհի: Բայց փայտահատի կենը չէր ուզում ցանկություն: Փայտահատին վերջում ծեծում է մահակը, իսկ ծերունուն ոսկի ձկնիկը չի ծեծում:
ՄԱՀԱԿԸ
- Սփռոցը, երկանքը, հավը, մահակը:
3. Փայտահատը ագահ էր:
4. Երբ փայտահայտը գնում է անտառ կացինը հանում է թըխկացնում և ծերունին դուրս է գալիս հիմա ինչ ես ուզում փայտահատը ասում է.
– Մի բան էլ տուր լավ հարստանամ էլ չեմ գա տունտ քանդելու և ծերունին մի լավ բան էլ է անում փայտահատի համար, իսկ փայտահատը ուրախ գնում է տուն և էլ չի գնում անտառ որպեսզի քանդի ծերունու տունը և այդ օրվանից հանգիստ ապրում է:
8. Փայտահատն ու ծերունին:
ԼԵԶՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
- Հետևյալարմատներիննորարմատներավելացրեքևստացեքբարդբառեր:Փող, սև, ձեռք, փուշ, սիրտ, աչք, օր, հայր: Փողասեր, սևահեր, ձեռնամարտ, փշածաղիկ, բացսիրտ, սևաչք, երկարօր, բարիհայր:
- Առանձնացրեք գոյականների վերջավորությունները և գոյականները գրեք ուղիղ ձևով: Մեքենայով, ավազից, անտառում քաղաքից, տառերին, սեղանի, լուսամուտից, մարդկանցով, երեխաների, գրչատուփին, մատներով, ստեղնաշարին:
- Փորձեքառանձնացնելվերջավորությունևածանցունեցողգոյականները:
Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:
Ածանցավոր-գրքային,անգլուխ,մսոտ,քաղաքային,յուղոտ, անբախտ, գլխավոր, անմարմին:
Վերջավորություններով-գրքից,մեքենայով,քաղաքից,մսից ,բախտից գլխով, մարմնին:
- Բայերից ություն ածանցի միջոցով ստացեք գոյականներ:
Լավանալ, մեծանալ, թանկանալ, չորանալ, բարձրանալ, տաքանալ, գեղեցկանալ, վատանալ: Լավություն, մեծություն, թանկություն, չորություն, բարձրություն, տաքություն, գեղեցկություն, վատություն: - Բառերիառաջինարմատներըգրեքչհնչյունափոխվածձևով:
օրինակ՝գրչաման–գիր: Սրամիտ, մտազբաղ, գնացուցակ, ծաղկավաճառ, շնագայլ, լուսատու, սիրառատ, գունազարդ, հունական, բնավեր: Սրամիտ-սուր, մտազբաղ-մտածող, գնացուցակ- ցուցակ, ծաղկավաճառ- ծաղիկ, շնագայլ- գայլ, լուսատու- լուսավոր, սիրառատ- սեր, գունազարդ- գունավոր, հունական- հունաստան, բնավեր- բուն
Անգլիական հեքիաթ
Դուք գիտե՞ք, թե ինչու է բուն գիշերները այդպես զայրացած կանչում․ «Հե՜հ, հե՜հ»։ Եթե ոչ, մենք ձեզ կպատմենք։
ԱՆԳԼԻԱԿԱՆ ՄԻ ՀԵՔԻԱԹ
Հին ժամանակներում, դա ո՛չ իմ ապրած ժամանակն է, ո՛չ ձեր և ընդհանրապես ոչ ոքի ապրած ժամանակն էլ չէր, Անգլիայում կառավարում էր չարիքը։ Կային տարբեր տեսակի էլֆեր, անտառային հոգիներ, հսկաներ, խոսող դոդոշներ և այլն։ Եվ իհարկե փերիները, որոնք ամենակարող էին և օժտված էին մեծ ուժով։ Նրանք հաճախ ընդունում էին մարդկանց կերպարանք և իմանում մարդկային բոլոր գաղտնիքները։ Բայց ամենից շատ փերիները սիրում էին մարդկանց պատժեր անխելք արարքների համար և պարգևատրել բարի արարքների համար։
Մի երկեկո, այդպիսի մի ամենակարող փերի ալիս է մի գյուղ, հայտնվում հասարակ, աղքատ տան առաջ և թակում հացթուխի դուռը։ Դուռը, պարզվում է, փակ չէ, և փերին մտնում է ներս։ Այնտեղ բավականին մութ էր, բուրում էր թարմ հացով, իսկ խորքում վառվում էր հսկայական վառարանը։ Վառարանի առջև աշխատում էր մի գեղեցիկ, կոկիկ աղջնակ՝ հացթուխի դուստրը։ Նրա կողքին՝ մեծ նեղ սեղանի վրա գտնվում էին թարմ, խրթխրթան հացերը։
Փերին հիանում էր աղջկանով՝ տեսնելով, թե ինչպես է նա հմտորեն հանում վառարանից պատրաստի հացը և նորերը դնում կրակի վրա։ Թխված հացերին մատերով թխթխկացնում է՝ ստուգելու համար արդյոք նրանք լավ են թխվել և հետո նոր դնում սեղանի վրա։
— Աղքատ կնոջը մի կտոր հաց տվեք,- դողացող ձայնով խնդրեց փերին՝փոխակերպվելով թափառական պառավի կերպարանքով։
Հացթուխի աղջիկը ,շարունակելով զբաղվել իր գործով, հայացքով զննեց պառավին։ Մի փոքր սպասելով, պառավին ոչ մի լավ խոսք չասալով, կտրեց հին խմորից մի կտոր և շպրտեց պառավին։
-Բայց ես իմ քողտիկում կրակ չունեմ, որպեսզի թխեմ այն,- ասաց պառավը՝ գետնից վերցնելով խմորի կտորը,- թույլ տուր ինձ այն թխել քո հացերի հետ։
Հացթուխի աղջիկը չափից ավելի հպարտ էր, որպեսզի պատասխաներ ինչ-որ աղքատ պառավի։ Միայն, երբ հերթը հասավ նոր հացերը վառարանում դնելուն, թույլ տվեց պառավին փայտե տախտակին դնել նաև իր խմորի կտորը։
Երբ հացը արդեն թխվեց, աղջիկը հանեց այն վառարանից։ Եվ այնպես սացվեց, որ այդ փոքր կտորից ստացվել էր ամենամեծ և կարմրաթուշ հացը։ Պառավը ձեռքը մեկնեց հացին, բայց աղջիկը խանգարեց նրան։
— Հեռացի՛ր, կեղտոտ մուրացկան,-բղավեց աղջիկը,- սա քո հացը չէ։
Եվ որքան էլ պառավը խնդրեց, աղջիկը աչ մի կերպ չուզեց տալ հացը, իսկ դրա փոխարեն փերիի առաջ շպրտեց հում խմորի կտոր՝ նախորդից էլ ավելի փոքր։ Բայց երբ պառավը այն դրեց վառարանի մեջ, այն նույնպես վերածվեց մեծ ու կարմրաթուշ հացի, ավելի մեծ ու կարմրաթուշ, քան առաջինը։
Միայն թե աղջիկը նորից չթողեց պառավին վերցնել այդ հացը և նորից ուզեց վռնդել նրան, բայց պառավը խնդրեց իրեն տալ վերջին՝ երրորդ խմորի կտորը, որ բախտը փորձի։ Եվ աղջիկը նրան շպրտեց աննշան մի կտոր, որը նույնիսկ տեսանելի չեղավ պառավին։ Եվ շատ իզուր․․․
Ինչպես արդեն ասացինք, հացթուխի աղջիկը շատ գոռոզ էր, որպեսզի նայեր, թե ինչպիսին է աղքատ պառավը։ Բայց եթե նայեր, երբ երրորդ անգամ հանեց ամենամեծ, ամենակարմրաթուշ հացը, որը ստացվել էր խմորի աննշան կտորից, որը նա շպրտել էր պառավին երրերդ անգամ, նա չէր վռնդի պառավին և չէր բղավի՝ չարությունից կակազելով․ «Հե՜հ, հե՜հ․․․ հեռացի՛ր», այլ կնկատերկ մուրացկանի զարմանալի փոփոխությունը։
Գերեզմանային պառավից նա վերածվեծ բարձրահասակ, երիտասարդ կնոջ, պատռված ցնցոտիների փոխարեն նրա ուսերից իջնում էր փայլուն թիկնոց, իսկ ձեռննափայտը վերածվեց առկայծող կախարդական փայտիկի։
Բայց աղջիկը, չնայելով նրան, հանում է վառարանից մեծ, կարմրաթուշ հացը, կոպիտ հրում փերինն և չարացած կակազելով բղավում․
-Հե՜հ, հե՜հ․․․
Բայց, չհասցնելով վերջացնել, հանկարծ դառնում է մոխրագույն բու և դուրս ռռչում պատուհանից՝ կանչելով հե՜հ, հե՜հ․․․
Ահա, հիմա դուք արդեն գիտեքք, թե ինչու են բվերը չարացած կանում․ «Հե՜հ, հե՜հ»։
Առաջադրանքներ․
- Դուրս գրե՛ք անծանոթ բառերը, բացատրե՛ք բառարանի օգնությամբ և սովորեք։ Ցնցոտիների- մաշված պատառոտված:
- Ի՞նչպիսին էր հացթուխի աղջիկը։ Բնութագրի՛ր նրան։ Նա շատ գոռող էր:
- Ի՞նչիսին էր կախարդուհին։ Բնութագրի՛ր նրան։ Նա շատ բարի էր և գեղեցիկ:
- Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։ հեքիաթը սովորեցնում է, որ պետք չէ գոռոզ և չար լինել:
- Փոխի՛ր հեքիաթի ավարտը քո պատկերացմամբ։ Վերջում նրանք ընկերանում են պառավն ու հացթուխի աղջիկը և հացթուխի աղջիկը այդ օրվանից լավ է լինում պառավի հետ:
ՄԻ ՄՐԱՀՈՆ ԱՂՋԻԿ ՏԵՍԱ ՌԻԱԼՏՈՅԻ ԿԱՄՐՋԻՆ
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը— գետ գիշերվա,
ԵՎ հակինթներ՝ ականջին:
Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարվում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի,
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական, կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.—
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…
Առաջադրանքներ
- Կապույտով նշված բառերը բառակազմական վերլուծության ենթարկեք, դրանց արմատներով փորձեք նոր բարդ բառեր կազմել: ծաղիկ+ա+նկար, հավերժ+ական: ծաղկահովիտ, նկարչություն, հավերժություն:
- Բառարանում գտեք նարնջագույնով նշված բառերի իմաստները և սովորեք դրանք: մրահոն – սև
- հոնքերով, հորդ- ուժեղ,
- հակինթ-հանքային քար,
- անշիջ-չշիջող, չմարող,
- Գալարվել- Գալարի ձև ստանալ, գալարներ կազմել,
- Պատանի- երիտասարդ
- Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք ձեր բառերով: Աչքերը սև— արևներ սև- Արևների պես- արևին նման աչքեր՝ փայլոն ու անմար,
- Աչքս դիպավ աչքի բոցին- աչքով նայեցի իր աչքին, հայացքները հանդիպեցին:
- Համացանցից գտեք և դուրս գրեք տեղեկություն Ռեալտոյի կամրջի մասին: Սովորեք այդ տեղեկությունը:
Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի (Nicolò Barattieri) կողմից։ Այն կոչվում էր Ponte della Moneta (թարգմանաբար՝ Դրամահատարանի կամուրջ), հավանաբար դրամահատարանի պատճառով, որը տեղակայված էր կամրջի արևելյան մուտքի մոտ։
Ռիալտոյի շուկայի զարգացումը և նշանակալիությունը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255 թ. այն փոխարինվեց փայտե կամրջով։ Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել։ Շուկայի հետ կապի պատճառով կամրջի անվանումը ի վերջո փոխվեց։ 15-րդ դարի առաջին կեսում կամրջի երկայնքով կառուցվեցին երկու շարք խանութներ, որոնցից գանձվող վարձավճարների շնորհիվ պետական գանձարանն ի վիճակի էր պահպանել փայտե կամուրջը։
1310 թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի գլխավորած ապստամբության ժամանակ։ 1444 թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Այն կրկին փլուզվել է 1524 թ.։
Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503 թ.։ Հետագա տասնամյակների ընթացքում դիտարկվել են մի քանի նախագծեր (այդ թվում՝ 1551 թ. իշխանությունների նախաձեռնությամբ) այնպիսի նշանավոր ճարտարապետների կողմից, ինչպիսիք են՝ Ջակոպո Սանսովինոն Պալադիոն և Վիգնոլան ։ նույնպես համարվել է կամրջի ճարտարապետ։
Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի նախագծով (նման է փայտե կամրջին, որին փոխարինել է)։
կամրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։
- Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Բանաստեղծությունը մի մրահոն աղջկա մասին է:
ԼԵԶՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Բառերը բաժանեք արմատների, ածանցների. Չմոռանաք հոդակապը:
Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր
Դասացուցակ,-դաս+ա+ցուցակ մարդակեր-մարդ+ա+կեր, լուսամուտ-լուս+ա+մուտ, խոշորացույց-խոշոր+ա+ցույց, ցուցամատ-ցուց+ա+մատ:
2. . Կազմեք բառեր վատ, վարդ, մայր, հին, գիր բառերով:
Վատություն, դափնեվարդ, մայրություն, հինություն
գրություն։
3. Ա խմբի բառերին միացրեք Բ խմբի ածանցները և ստացեք նոր բառեր:
Ա. Հաց, հայ, հնդիկ, հոտ, գոհ, գարուն
Բ. Եղեն, ան, դժ, ային, ստան, ուհի
Հայուհի, հացեղեն, Հնդկաստան, գարնանային, հոտային, անհոտ, դժգոհ։
Ա խմբին միացնելով Բ խմբի բառերը ստացա ածանցավոր
բառեր:
4. ան, ուհի, չ, դժ, ություն, ային ածանցներով և տրված արմատներով ստացեք որքան հնարավոր է շատ ածանցավոր բառեր:
Հայ, գեղեցիկ, վրացի, բժիշկ, երգիչ, գույն, հնդիկ, համ, օգուտ, լավ, աշուն,բարի, չար, հին, գարուն, հոտ,քաղաք:
Հայուհի, գեղեցկություն, վրացուհի, բժշկուհի, երգչուհի, գունային, հնդկուհի, անհամ, անօգուտ, լավություն,աշնանային, բարություն, չարություն, հնություն,
գարնանային, անհոտ, քաղաքային:
Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր
Դասացուցակ,-դաս+ա+ցուցակ մարդակեր-մարդ+ա+կեր, լուսամուտ-լուս+ա+մուտ, խոշորացույց-խոշոր+ա+ցույց, ցուցամատ-ցուց+ա+մատ:
2. . Կազմեք բառեր վատ, վարդ, մայր, հին, գիր բառերով:
Վատություն, դափնեվարդ, մայրություն, հինություն
գրություն։
3. Ա խմբի բառերին միացրեք Բ խմբի ածանցները և ստացեք նոր բառեր:
Ա. Հաց, հայ, հնդիկ, հոտ, գոհ, գարուն
Բ. Եղեն, ան, դժ, ային, ստան, ուհի
Հայուհի, հացեղեն, Հնդկաստան, գարնանային, հոտային, անհոտ, դժգոհ։
Ա խմբին միացնելով Բ խմբի բառերը ստացա ածանցավոր
բառեր:
4. ան, ուհի, չ, դժ, ություն, ային ածանցներով և տրված արմատներով ստացեք որքան հնարավոր է շատ ածանցավոր բառեր:
Հայ, գեղեցիկ, վրացի, բժիշկ, երգիչ, գույն, հնդիկ, համ, օգուտ, լավ, աշուն,բարի, չար, հին, գարուն, հոտ,քաղաք:
Հայուհի, գեղեցկություն, վրացուհի, բժշկուհի, երգչուհի, գունային, հնդկուհի, անհամ, անօգուտ, լավություն,աշնանային, բարություն, չարություն, հնություն,
գարնանային, անհոտ, քաղաքային:
ՍԵԲԱՍԹԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ
- Ո՞ր ուսուցչից ես ամենաշատը ոգեշնչվում, պատմիր նրա մասին(պատում)։ Ես ամենաշատը մաթեմաթիկաից եմ ոգեշնչվում:
- Քանի՞ սեբաստացի կա քո ընտանիքում։ Ո՞ր հատկանիշներով են նրանք սեբաստացի։ Երկու սեբաստացի կա իմ ընտանիքում իմ քուրիկը և ես մենք այն հատկանիշով ենք սեբասացի,որ գալիս ենք դպրոց:
- Ի՞նչը կուզեիր փոխել կրթահամալիրում, ներկայացրու քո առաջարկները(պատում)։ Դասամիջոցը ավելի երկար լիներ, և բակ գնալը:
- Ո՞ր գործունեությունն է քեզ ամենից շատ դուր գալիս կրթահամալիրում։ Մաթեմաթիկա, դասամիջոցի ժամանակ խաղալ և մայրենին:
- Ո՞րն է սեբաստացիական քո ամենամեծ ձեռքբերումը։ Պատմիր։ Շախմատ ուսուցում և տարբեր ընկերներ:
- Ո՞րն է կրթահամալիրում քո ամենասիրելի վայրը, ինչո՞ւ է այն սիրելի(պատում)։ Իմ ամենասիրելի վայրը հեծանիվ վարելու հրապարակ է, նաև ագարակը:
- Ո՞րն է քո դպրոցում ամենասիրելի վայրը, ինչու է այն սիրելի։ Շախմատի դասարանը, որովհետև ես կարողանում եմ:
- Ինչո՞վ է տարբերվում քո դպրոցը մյուս դպրոցներից։
Իմ դպրոցը տարբերվում է մյուս դպրոցներից, որովհետև մենք ունենք թափանցիկ պատեր, իսկ մյուսերը չունեն:
Նշիր այն 7 «հրաշալիքները», որոնք կան կրթահամալիրում (ներկայացնում եք Power Point ծրագրով)։ Այստեղ կա լողավազան,իսկ մյուս դպրոցներում չկա:
Այստեղ զբաղվում ենք կավագործությամբ:
Մենք ունենք երկարացված օր, այնտեղ անում ենք դասերը:
Այստեղ մենք օգտվում ենք ճաշարանից:
Նաև մենք գնում ենք ճամփորդության:
Գնում ենք բակ:
Մենք ունենք տարբեր ծեսեր:
Մենք նաև պարապում ենք լող:
ԼԵԶՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
- Բառերից անջատեք նախած անցները:
Վեր, դժ, ան, չ, չ, դժ, ան:
- Նախածանց ներով ածանցավոր բառեր կազմեք:
Ան, չ, դժ, վեր, արտ: Անտեր, չգալ, դժվար, վերելակ, արտասահման
- Բառերը բաժանեք արմատների, ածանցների և տեղավորեք աղյուսակում:
Բարձրաձայն, լավամարդ, անհանգիստ, լեզվանի, մարդկային, հեռագրատուն, լուսարձակ, բառ, պատուհան, հոգի, նավ, գալուստ, սառը, դանակ, գազանանոց, հողագուդ, բուժքույր, բժշկուհի:
| պարզ | ածանցավոր | բարդ | Բարդածանցավոր |
| Բառ, Հոգի, Նավ, Սառը, Դանակ: | Անհանգիստ, Լեզվանի, Մարդկային, Պատուհան, Գալուստ, Բժշկուհի, Գազանանոց: | Բարձրաձայն, Լավամարդ, Լուսարձակ, Հողագուդ, Բուժքույր, | Հեռագրատուն |
- Պարզ բառերի արմատներ ավելացրեք և ստացեք բարդ բառեր:
Շուն, գինի, բույս, հույս, տարի, օր:
Շնաձուկ, գինեգործ, բուսաբան, լիհույս, տարեվերջ, կեսօր:
ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Այս բանաստեղծությունը մեծն գրող Պարույր Սևակի ստեղծագործությունն է: Ես ընտրեցի այս բանաստեղծությունը , որովհետև Պարույր Սևակը գովերգում է Հայաստանը: Նա անում է շատ գեղեցիկ համեմատություններ: Ես հպարտ եմ,որ Հայաստանն է իմ հայրենիքը, և Պարույր Սևակը իմ հայրենակիցն է:
Հետևյալ բառերը, բառակապակցություններն ու արտահայտությունները փոխարինիր իմաստով մոտ բառերվ, բառակապակցություններով ու արտահայտություններով:
Թիկն տալ- Թիկնել, թիկունքով հենվել մի բանի, վեր առնել- Որևէ բան գետնից վերցնել՝ բարձրացնել, մտք իմեջ ընկած- մտքի մեջ բան ունենալ, սեր ունենալ- ինչ-որ մեկին սիրել, Ալևոր մարդ- ծեր մարդ, մտախոհ-Մտածմունքների մեջ սուզված, մտազբաղ, հացի նստել- պատրաստվել հաց ուտելու, պատի տակ կուչ գալ- պատի տակ սեմվել, ուրիշի ձեռքին նայել- ուրիշի կարիգն ունենալ, բաժին տալ- Որոշ մաս բաժին տալ, մասնատրել, գրկների մեջ առնել- գրկել, կրակը թևին տալ- կրակը կպցնել ձեռքին: Մանրամասն նկարագրիր խրճիթն ու տունը որտեղ մեծացավ տղան: Խրճիթում կային ծերունիներ ջրաղաց և մեկ մանուկ, որը կորել էր: Որն է պատմվածքի հիմնական իմաստը: Պատմվածքի հիմնական իմաստը մի տղաի մասին է, որը կորել էր: Գտիր նոր վերնագիր այս պատմվածքի համար: Կորած տղան:
դուրս գրիր անծանոթ բառերը և բառրանի օգնությամբ բացատրիր: Խարտյաշ- Ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով, մատաղ- Չափահասության չհասած, պատանեկան, պատանի: Մատաղ սերունդ, խորունկ-Նույնն է՝ Խոր, ջինջ-Պարզ, մաքուր, հստակ, վճիտ՝ պարզ ջուր ունեցող: Ջինջ աղբյուր, շառաչուն-Շառաչող, շառաչյուն արձակող՝ հանող: Պատմվածքը համառոտ պատմիր: Իմ ընկերը որսորդ եր և նա մի անգամ եկավ մեր տուն մի եղնիկով,որը իմ երեխաների համար էր բերել: Հետո մենք նստեցինք պատշգամբին և հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին: Այդ եղնիկը խարտյաշ էր բարի մատաղ խորունկ և ջինջ: Նա մեր հետ կամաց-կամաց մտերմանում էր, և ընկերանում: Նա քնում էր երեխաներիս հետ,իսկ երեխաներս նրան շատ եին սիրում: Նա լինում եր մեզանից թաքուն նստում էր պատշգամբին և նայում էր հեռու փաթաթված սարերին: Նաև ջղայնանում էր ուժ էր ստանում:Եղնիկը կարոտ ուներ իր սիրած անտառներից ու զանգակ աղբյուրներից:Ես մտածում էի,որ նա տառապում էր տանջվում էր մեր մոտ: Մի գիշեր մի քամի գիշեր, սարերից փչում էր քամի: Երբ նա խոսում էր մայրենի լեզվով Անտառը կանաչում էր և նա տեսնում էր իր ընկերների ազատ վազքը:Մի քիչ հետո ավելի սաստիկացավ քամին մեկել աղմուկով բացվեց պատուհանի փեղկերը, եղնիկը ցատկեց լուսամուտի գոգը նայեց խավարի մեջ: Ես վազեցի, որ բռնեմ նրան բայց նա արդեն թռել էր պարտեզ և մնաց խավարի մեջ: Եղնիկին նկարագրիր: Նա խարտյաշ, էր մատաղ, խորունկ, ջինջ, և բարի: Դուրս գրիր եղնիկին հոգեվիճակն արտահայտող նախադասությունները: Եղնիկը մտահոգ էր և տխուր նա ուզում էր իրեն բաց թողեն: Դուրս գրիր այն հատվածները,որտեղ արտահայտված է հեղինակի վերաբերմունքը եղնիկի նկատմամբ: Նա եղնիկին քնքուշ բաներ էր գրել և նա վերաբերվում էր քնքուշ: Դուրս գրիր պատմվածքի ամենա հուզիչ հատվածը: Պատմավածքի ամենա հուզիչ մասը թաքուն բարձրանում էր պատշգամբը և նայում հեռու փաթաթված ծառերին ականջները լարած խորասույզ լսում էր: Որն է այս պատմվածքի հիմնական իմաստը: Պատմվածքի հիմնական իմաստը Եղնիկի մասին է:
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՄԱՍԻՆ
- Ո՞վ էր Աիդան և ինչպիսի՞ն էր նա: Աիդան Շառլի քույրն էր և անընդատ Շառլին ուտել էր տալիս:
- Ինչո՞ւ էր Ազնավուրների ընտանիքում հաճախ բժիշկ հայտնվում: Որպիսզի Աիդաին հասկացնի շատ ուտել չտա Շառլին:
- Ինչպիսի՞ երեխա էր Շարլը, դուրս գրեք նրան նկարագրող հատվածները: Շարլը թմբլիկ էր որովհետև նրան Աիդան անընդատ ուտել էր տալիս և Շառլը շատ բարի էր:
- Տեքստից դուրս գրեք մեկ դարձվածք: Երկու ձեռքով մեկ նապաստա սպանել:
- Ինչո՞ւ էր Շարլի քույրիկն ամեն ինչ տալիս, որ նա ուտեր: Որովհեետև նա չէր սիրում նիհարներին
- Ինպչպե՞ս պատահեց, որ փոքրիկ Ազնավուրին Շարլ կոչեցին: Ես մտածում եմ շատ-շատ դժվար որովհետև 1-ին գլխի մեջ դեռ անուն էին դնում:
- Քանի՞ տարի է ապրել Ազնավուրը: 94 տարի
- Ի՞նչ էր Շարլի մայրիկի և հայրիկի անունները: Միշա և Քնար:
- Տեքստից դուրս գրեք 10 գոյական: Կարկանդակ, մանկաբարձուհի, մայր,Շառլ, Քնար,Միշա,մանչ, Փարիզ:
- Ինչո՞ւ մանկաբարձուհին չէր կարողանում արտասանել Շահնուր բառը: Նուր չէր կարողանում ասել:
Վարժություն 1:լրացրեք բաց թողած տառերը
ԼԵԶՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Հեքիաթ, ակացյա, Սոֆիա (աղջկաանուն),բամա, այծյամ, եղիամ, էքսկուրսիա, Ասիա (աղջկաանուն), խավար, կղզակ, կրիա, միլյիրդ, Վիկտորիա(ջրվեժ), վայրկիան, մումիա, քիմիա, օվկիանոս, անցյալ,միլիոն, Սոֆիա (քաղաք),չեմպիոն, Ֆրանսիա (քաղաք),քամելիոն, հաելի, նաել:
Վարժություն2:լրացրեք բաց թողած տառերը
Մարիամ, Ասիա(աշխարհագրական անուն), հաելի, երեխա, Սերգեյից, դղիակ, գնաի, բամա, կրիա, վերարկույով, կարկաչուն (պատասխանումէինչպիսի՞հարցին), ղոփուն(ի՞նչհարցինէպատասխանում), Վիկտորիա(աղջկաանուն), Ֆրանսիա, Անգլիա, անասնաբուժ, ափսեից, արքաին:
ՄՇՈՒՇՆԵՐԻ ՇՂԱՐՇԻ ՏԱԿ
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
- Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
- Մշուշների շղարշիտակ Քամին շղարշի տակ
- Ամպը լեզուն կուլ է տվել Ամպը իր լեզուն կերել ա:
- Ցերեկն էլ է ցրտից կծկվել Ցերեկը նել ցրտից կծկվել:
- Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
- Քամու ձեռքերն անհամարձակ,
- Ամպի փեշերն են քաշքշում:
- Ամպը լեզուն կուլ է տվել,
- Բացատրիր վարդագույնով նշված բառերը: մշուշները շղարշի տակ-քամին շղարշի տակ
Կարդալիս՝
- ի՞նչ գույներ ես տեսնում, թափանցիկ գույներ եմ տեսնում ես:
- ի՞նչ ձայներ ես լսում:քամու և ամպի:
ՁԿՆԻԿՆ ԱՌՎԻՆ ԽՈՒՏՈՒՏ ՏՎԵՑ
Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:
Հարցեր և առաջադրանքներ
- Արձակ պատմիր բանաստեղծությունը: Լինում է չի լինում մի ձուկ է լինում: Օրերից մի օր ձկնիկը խուտուտ է տալիս առվին, և առուն քրքնջալով ուշաթափվում է և ընկնում է քարափից դեպի ձոր, զարկում է քարին: Ուշքի է գալիս, շուրջը նայում կասկածով և մի կապույտ ծպիտ շուրթին գնում ընկնում դեպի ծով:
- Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:Առուն ջրիկ էր, քանի որ ձուկը նրան խուտուտ տվեց, և նա ձորն ընկավ քարափից:
- Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ: Առու և նրա մեջի ձուկը:
- Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր:
- Ձուկը հանգիստ լողում էր մեկ էլ առվին խուտուտ տվեց: Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:
- Առուն ասաց.
- -Ի՞նչ արեցիր հիմար:
- -Կներես,- ասում է ձուկը:
- -Լավ, ախրընկա,- ասաց առուն:
- Հետո առուն ընկավ, բայց նրան բան չեղավ և քչքչալով գնաց:
ԼԵԶՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Մեկընդմիշտ, համընդհանուր, լուսնկա, հոտնկայս, օրընդմեջ, հատընտիր, չընդունել, կընկնի, շրջակա, գնդացիր, առընթեր, անընդմեջ, մերթընդմերթ, օրըստօրե, անընկերասեր, չտեսնվել, կնկատի, կրնկակոխ, սրտամոտ, զուգընկեր, ընչաքաղց:
Լուսնկա-Լուս-ըն-կա
Հոտսնկայս-Հոտ-ըն-կայս
Շրջակա-շըր-ջա-կա
Կնկատի-կը-նը-կա-տի
Սրտամոտ-սըր-տա-մոտ
ԿՈՄԻՏԱՍԻ ԵՐԳԵՐԸ
Ես կոմիտասի երգերից լսեցի, այս երգերը՝ <Արի արի>,<Ալագյազ սարն ամպել ա,> <Գարուն ա,> <Գութանը հաց եմ բերում,> <Ել ել,> <Զար-զնգը:>
<Արի արիից,> ես տպավորություն ունեցա, որ ինչ-որ մեկին կանչում են:
<Ալագյազ սարն ամպել աից>, Ալագյազ սարի վրա ամպ է եկել:
<Գարուն աից,> Գարուն է եկել և շատ-շատ ուրախ է:
<Գութանը հաց եմ բերումից,> Գութան հաց են տանում:
<Ել-ելից, էլի էլի:>
<Զար-զնգըից,>
ՅՈՒԼԻՍԻՍ
Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։
Նա ճիշտ ժամանակին հասավ երկաթգծին. տեսավ անցնող գնացքը՝ շոգեքարշից մինչև բեռնատար վագոնը։ Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց աղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.
Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,
Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,
Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։
Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.
— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։
Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։
Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մերած լինեին։
Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։
Նա այլևս այդ ամենի մասին չէր մտածում, երբ հասավ չինա ծառի տակ և ոտքով խփեց ծառից ընկած դեղին, հոտած պտուղին։ Իսկ մի րոպե հետո նա ժպտաց Մաքոլիների ժպիտով, այն մեղմ, իմաստուն, թաքուն ժպիտով, որը այո է ասում ամեն ինչին։
Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ, բայց վեր կացավ ու շարունակեց քայլել։
Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Նա տեսավ որդու սայթաքելը, ընկնելն ու վեր կենալը։ Տղան արագ հասավ մորը և լուռ կանգնեց կողքին։ Իսկ հետո հավաբան մտավ ձու փնտրելու։ Մի հատ գտավ, վերցրեց նայեց և զգուշությամբ հանձնեց մորը։ Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։
Առաջադրանքներ.
Ուշադիր կարդա՛ և դուրս գրի՛ր Յուլիսիսին բնութագրող հատվածները: Ուրախ, մի քիչ անհասկանալի:
Առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր ընտրությունդ:
Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.
Ես իմացա, եթե մարդը սևամորթ է, նույնպես պետք է բարևի:
— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։
Պատմիր Յուլիսիսի ու նրա ընտանիքի մասին:Յուլիսիսը փոքրիկ զվարթ,ուրախ,անհասկանալի մտածմունքների մեջ էր,իսկ նրա մայրիկը շատ բարի էր:
Բացատրի՛ր տեքստում ընդգծված մտքերը:Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։-խլուրդը թաց նոր հողը հրեց և աչքի տակից նայեց տղային տղան,որ ծանոթ չեր բայց թշնամիի ել չէր:
ԼԵԶՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Լրացրեք Ե կամ Է
Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրեջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան, որևիցե, գոմեշ, վերԵլակ, մԵջք, բազմԵրանգ, երբևիցԵ, որևէ, Էջ, ամենէժան, չԷինք, Էկրան, Էջմիածին, չԵմ, էլեկտրաԷնրգիա, Էներգիա, մԵխակ, ծովԵզր, հրԵշ, նրբԵրշիկ, ամենաԵրկար, լայնԷկրան, Եգիպտացորեն, զարկԵրակ:
2․Լրացրեք Ե կամ Է
ԱնԵրևույթ, առէջ, ամենէժան, գոմեշ, ինչևիցԵ, հնԷաբան, վերԵլակ, երփնԵրանգ, Ենք, Էի, որևԷ, Ես, նորԵկ, մանրԷ:
ՉԱԼԱՆԿԸ
Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:
Մեր Չալանկր մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.
— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։
— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։Բայց մայրս չթողեց դուռը բանալ։
— Կատաղած շուն կլինի, աման…Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։
– Մեր շունն է, կապը կտրել է։
— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է
։— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։
— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…Ու նորից բարկացավ. -Դե, կորի՛, անպետք։ Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։ Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։ Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել: Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։
Առաջադրանքներ․
- Համացանցից գտիր հետաքրքիր փաստեր շների մասին և մեկը տեղադրիր բլոգումդ։Ընտանի շուն կամ շուն (հոգնակի՝ շներ), շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։
- Գրիր Չալանկին բնութագրող 8 հատկանիշ:Չալանկը շատ խիզախ էր, նաև մի քիչ վախկոտ, հասկացող,նա երբեք չէր հարձակվում, բայց երբ որ իր և իրենց կենդանիների վրա հարձակվում են նա պաշտպանում է:
- Ըստ քեզ՝ ի՞նչ էր պատահել դրսում։ Ինչո՞ւ էր շունը հաչում։Իմ կարծիքով շունը այն իմաստով էր հաչում որովհետև մտածում էր,որ գողերեն
2․
Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.
— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։Շունը կլանչելով հեռացավ։ Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։ Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։ Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։
— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։
— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:
— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։Ասաց ու ինքն էլ վեր կացավ։Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։«Երևի գոմի մոտ է», մտածեցի։ Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։ Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։
— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…
Առաջադրանքներ․
1․ Ինչպե՞ս ես հասկանում Շանն ախպոր պես պիտի սիրել… արտահայտությունը։Այսինքն շանը շատ-շատ-շատ-շատ-շատ սիրել նույն պես մույս կենդանիներին:
2․Պատմվածքի ո՞ր մասը քեզ ամենից շատ դուր եկավ և ինչո՞ւ։Ինձ դուր եկավ պատմածը ամբողջ որովհետև ես հավանել եմ նաև շատ լավն եր
ՀՅՈՒՍՆԸ
Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.
– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան:
– Ասում է, – սիրելի ընկերս, – մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:
Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:
Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.
– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:
- Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը:Ինձ առակը սովորեցրեց, որ կյանքոմ լինում են նաև տխուր պահեր, բայց նաև սովորեցնում է, որ պետք չէ վախենալ:
- Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:
- Առակի հիմնական ասելիքը,որ երբեք պետք չէ հույսը կորցնել:
2.Բնութագրի՛ր թագավորին:Թագավորը շատ ագահ էր: - Երգել,եթե,եղբայր,օրը,ոչ,օր,օրերից,որն,ով,են:
ԼԵԶՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Թռչնորս, օդանավակայան, բարձրորակ, բոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի, մեղմորոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզօծել, ջրօրհնեք, այսօրինակ, հանրօգուտ, ովքեր, ոդիսևս, միջորե, տափօղակ, անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրօրակ, ոհմակ, վոլտ, արծաթազօծ, փոխօգնություն:
2. Հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևութամաբական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաօրակյալ, որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք, օլգոգրադ:
ԼԵԶՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
- Լրացրու բաց թողնված տառերը. Օ-Ո
օրինակ
օգնական
նորոգել
անօգնական
այսօր
որոնել
կեսօր
օճառ
օղ
որսորդ
ականջօղ
ոչինչ
օղակաձև
որևէ
օրնիբուն
օգոստոս
օրորոց
բոլոր
օգնություն
կլորիկ
անօգուտ
շորորալ
օգուտ
ոզնի
2․Առարկա ցույց տվող բառերը խմբավորիր ըստ պահանջվող հարցերի: ԼԵԶՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Կղզի, Արմեն, երազ, ուսանողներ, թոռնիկ, ժպիտ, կատուներ, մեքենավար, Վահրամ, սկյուռ, զայրույթ, տատիկ, վերմակներ, ձկնորս, փողոցներ, երգչուհիներ, խոզանակներ, աղջիկներ, նուռ, վախ, ծիծաղ, սփռոց, վիշտ, մանուշակներ, ջութակահար, տանիք, հարգանք, կատուներ:
Օրինակ՝
ի՞նչ տանիք,կղզի,երազ, ժպիտ,զայրույթ,նուռ,վախ,ծիծաղ,սփռոց,վիշտ,տանիք,հարգանք, սկյուռ,
ինչե՞ր վերմակներ,կատուներ,վերմակներ,փողոցներ,խոզանակներ, մանուշակներ,կատուներ:
ո՞վ տատիկ,Արմեն, թոռնիկ, մեքենավար,Վահրամ, տատիկ,ձկնորս,ջութակահար,
ովքե՞ր աղջիկներ,ուսանողներ,երգչուհիներ, աղջիկներ,
3․Միացրու երկու մասերը և կազմիր նոր բառեր։
ընկեր, առու, հերոս, տուն, միրգ, փողոց
-ուհի, -վակ, -ական, -ակ, -եղեն, -ային
Ընկերուհի, առվակ, հերոսական, տնակ, մրգեղեն, փողոցային:
ԵՐԿՈՒ ԱՐԱԲՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:
Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:
Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:
Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.
Արջն ականջիդ ի՞նչ ասաց:
Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.
– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»:
- Ի՞նչ սովորեցրեց առակը։Ինձ առակը սովորեցրեց,որ հիմարը ևս կարող է լինել խորամանկ եվ խաբել խելացիին, իսկ խելացին կարող է լինել միամիտ և շուտ խաբնվող:
- Բացատրիր կարմիրով նշված բառերի իմաստները, մտապահիր։ ժայռ-քարքարոտ սար
- Տեքստից դուրս գրիր 6 հատ ե-ով սկսվող և 4 հատ ո-ով սկսվող բառեր, հաշվիր դրանց հնչյուններն ու տառերը։Երբ՝ 3 տառ,4հնչյուն,ես՝ 2 տառ,3հնչյուն ետևից,՝5 տառ,6հնչյուն,եմ՝2 տառ, 3 հնչյուն Երկու՝4 տառ, 5հնչյուն:Որ,՝2 տառ,3հնչյուն ով,՝2 տառ,3 հնչյուն ոտքից՝5 տառ, 6հնչյուն
- Տեքստը սովորիր շատ լավ կարդալ։
ԼԵԶՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Աջ և ձախ մասերը միացրու և ստացիր քեզ հայտնի արտահայտություններ։
1.քիթը 3.տալ
2.ոտքերն 4.մեկ լինել
3.սիրտ 1կախել
4.աշխարհով 2ընկնել
2․Գրիր մեկ բառով
Նվեր տալ- նվիրել
Խղճահարություն զգալ- խղճալ
Լույս տալ-լուսավորել
Ուտելու համար պիտանի-ուտելու
Փոստը բաժանող մարդ-փոստատար
3․Վերականգնիր առածները։
1.Շատ կարդաս, 5.քիչն էլ կկորցնի։
2.Լավ անես՝ քեզ կանես, 4.սովորիր քեզ համար։
3.Աղքատը հացի կարոտ է, 2.վատ անես՝ քեզ կանես։
4.Արա ուրիշի համար 3.հարուստը՝ ամեն բանի։
5.Շատի հետևից ընկնողը 1.շատ բան կիմանաս։
4․Տրված բառերը արտահայտիր բառակապակցությամբ։
Օրինակ՝ բարեսիրտ-բարի սիրտ ունեցող
Բարձրահասակ-բարձր հասակ ունեցող
Սևաչյա-սևաչքեր ունեցող
Շիկահեր- շեկ մազեր ունեցող
Թիկնեղ-լայն թիկունք ունեցող
Գեղեցկադեմ-գեղեցկադեմք ունեցող
Սրամիտ-սուր միտք ունեցող
Փոքրամարմին-փոքր մարմին ունեցող