ԴԱՐՁՎԱԾՔ
Կան բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ միասին նոր՝ փոխաբերական իմաստով են արտահայտվում։ Այդպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ։
Առաջադրանք 1․
Յուրաքանչյուր տողի երկու բառակապակցություններից մեկը դարձվածք է․ գտի՛ր և դուրս գրիր։
Ոսկե ձեռքեր-ոսկե մատանի
Արջի որս-արջի ծառայություն
Գայլի ախորժակ-գայլի պոչ
Գիրք առնել-թև առնել
Գրիչ գտնել-լեզու գտնել
Հացը կտրել-ճանապար կտրել
Ափսե կոտրել-սիրտը կոտրել
Առաջադրանք 2․
Աջ և ձախ մասերից ընտրի՛ր հականիշ դարձվածքներ և գրի՛ր կողք կողքի։
1.Կրակի գին 3. գայլի սիրտ ուտել
2.Լեղին պատառվել 1.ջրի գին
3.Լեզու առնել 4.աչքի գրող
4.Աչքի լույս 2. լեզուն բռնվել
5. Խելքից պակաս 5. խելքի ծով
6.Անկողին ընկնել 6.առողջանալ
Առաջադրանք 3․
Աջ և ձախ մասերը միացնելով՝ ատացի՛ր դարձվածքներ և գրի՛ր։
1.Խելքը 4.գնալ
2.Սիրտը 2 դողալ
3.Քիթը 1.կտրել
4.Մտքից 3.կախել
5.Լեզուն 5.ճոճել
6.Սուր 6.բռնվել
Առաջադրանք 4․
Հետևյալ արտահայտությունները գործածի՛ր նախադասությունների մեջ դրանց ուղիղ և փոխաբերական իմաստներով։
Սեղան բացել, ձեռքերը լվանալ։
Սեղան բացել
Փոխաբերական իմաստով
ձեռքերը լվանալ
ուղիղ իմաստով