բնագիտություն

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված Էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ:

Հարավային մայրցամաքի հայտնագործմամբ զբաղվել են Եվրոպայի բոլոր ծովային հզոր տերությունները: Դրանցից ուշագրավ են հոլան­դացիների արշավախմբերի՝  հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին դուրս գալով Բատավիայից (Ջակարտա)՝ մոտենում Է Ավստրալիայի հյուսիսային ափերին: Այնուհետև Խաղաղ օվկիանոսում մի շարք կղզիների ուսումնասիրությունից հետո նավարկում է Ավստրալիայի արևելյան ու հարավային ափերով: Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի առափնյա ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան Էլ մեծ չէ: Սակայն հո­լանդացիները աշխարհագրական այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնա­սիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհոր­դություններ:

Կուկին հանձնարարված էր Բրիտանա­կան կայսրությանը ենթարկելու նպատակով հայտնաբերել Խաղաղ օվկիանոսի հարա­վային շրջանների ջրերում գտնվող անհայտ ցամաքային տարածքներ: 1769-1771 թվա­կաններին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարա­վային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտնվող Ընկերության կղզիներ: Այստեղից դուրս գալով՝ Կուկը ուղևորվում է դեպի հարավ, հասնում Նոր Ձելանդիա կղզիներ: Այդ կղզիների շուրջը նավարկելով՝ նա նախ ապացուցում է, որ դրանք կղզիներ են, ապա՝ կազմում է դրանց մանրամասն քարտեզը: Նոր Չելանդիայից Կուկը նախ՝ ուղևորվում է արևմուտք, ապա՝ Ավստ- րալիայի ափերը հասնելուց հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյու­սիսային ծայրակետը: Նա Ավստրալիայի արևելյան ափերը հայ­տարարում է Անգլիայի տիրապետության տակ գտնվող շրջաններ և դրանք մի ընդհանուր անունով կոչում «Նոր Հարավային Ուելս»: Դրանից հետո Կուկը վերադառնում է Անգլիա:

Անգնահատելի է Ջեյմս Կուկի բոլոր ճանապարհորդությունների նշանակությունը: Նրա ավանդը վիթխարի է ոչ միայն Ավստրալիայի հայտնագործման մեջ, այլև Համաշխարհային օվկիանոսի տարբեր շրջանների հետազոտման, նոր կղզիների հայտնգործման և Անտարկտիդա մայրցամաքի հայտնագործման նախապատրաստման գործում: Նա նկատելիորեն ընդարձակեց Բրիտանական կայսրության սահմանները: Պատահական չէ, որ Կուկի հայտնագործած կղզիների մեծ մասը և Ավստրալական Միությունը այժմ մտնում են Բրիտանական Համագործակցության երկրների մեջ:

Ջ. Կուկի վաստակը մարդկության առջև բարձր է գնահատվել, և նրա անունով են կոչվում ավելի բան 20 աշխարհագրական օբյեկտ՝ լեռ, կղզիներ, նեղուց:

Հետագայում, երբ ուսումնասիրվեցին Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը, բնական հարստությունները, հայտնի դարձան յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պար­կավոր արջ), աշխարհը խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն: Կուկի կողմից Ավստրալիայի հայտնագործումից հետո անգլիա­ցիները գաղութացրին այս յուրօրինակ մայրցամաքը: Մայրցամաքի առանձին մասեր յուրացնելիս նրանք մասսայաբար ոչնչացնում էին տեղաբնիկներին: Անգլիացիներն այստեղ բերեցին դինգո շանը, ճագարներին, որոնք նպաստավոր բնական պայմանների շնորհիվ վայրենացան և այնքան բազմացան, որ այժմ լուրջ վնասներ են հասցնում ոչ միայն մշակաբույսերի ցանքսերին, այլև վայրի բնությանը: Այժմ Ավստրալիա մայրցամաքում գտնվում է բավականին զարգացած մի պետություն՝ Ավստրալական Միությունը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:Որովհետև Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված Էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք:
  2. Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնտգործել Ավստրալիան: Ջեյմս կուկը և Աբել թասմանը են հայտնագործել:
  3. Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից: Որովհետև այնտեղ երկու անգամ էին այցելել:
  4. Օգտվելով քարտեզի մասշտաբից՝ հաշվեք Ավստրալիայի իրական հեռավորությունը Աֆրիկայից: 2000 կմ

Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում: Այս մայրցամաքում են ապրում կենգուրուն, պարկավոր արջը, այստեղ Է աճում երկրագնդի հսկա ծառերից Էվկալիպտը:

English

1.Jenny is helping her mum now.

2. You are visiting your grandma at the moment.

3. The girls are having breakfast present.

4. My dad is sleeping on the sofa.

5. We are walking to school now.

6. I am doing my homework.

7. It is raining today.

8. Our mum is cooking today.

9. The birds are sleeping.

10. My friends are playing tenis at the moment.

1.Ես կարդում եմ մի հետաքրքիր գիրք հիմա – I am reading an intersting book now.

2. Արամը և Հասմիկը խաղում են բակային խաղեր հիմա – Aram and Hasmik are playing yard games now.

3. Նրանք լողում են լողավազանում հիմա – They are swimming in the pool now.

4. Անին օգնում է իր մայրիկին հիմա -Ani is helping her mum now.

5. Մենք նախաճաշում ենք հիմա – We are having breakfast now.

6.Իմ պապիկը քնած է բազմոցին հիմա -My grandad is sleeping on the sofa now.

7. Լևոնը և ես խմում ենք թեյ հիմա – Levon and I are drinking tea now.

մաթեմաթիկա

306. լուծում 12 x 900 = 10800 Պատ.` Այո

307. գնդակ 1 հատ 640 դրամ

2 հատ 1280 դրամ

5 հատ 3200 դրամ

10 հատ 6400 դրամ

տետր 2 հատ 70 դրամ

1 հատ 35 դրամ

5 հատ 175 դրամ

10 հատ 350 դրամ

1 հատ գրիչը 120 դրամ

2 հատ 240 դրամ

5 հատ 600 դրամ

10 հատ 1200 դրամ

309.364 < 365

9547< 9643

6298< 6299

345171> 345090

6254 > 6204

3015> 3005

13654 < 12700

101801<101901

նախագիծ մաթեմաթիկա

Կրթահամալիրի տոնի նախագիծ (Սեբաստացու օրեր. )
Ժամանակահատվածը` նոյեմբերի 9-ից   նոյեմբերի 13-ը:
Մասնակիցներ — Հարավային դպրոց, 4-5 րդ դասարաններ

Օգտագործվող միջոցները
   Թվային գործիք : 

Հետազոտական աշխատանքներ
Ուսումնասիրել վերջին 5 տարվա հարավային դպրոցի 4-5 դասարաններում սովորղների թվաքանակը: Համեմատել և դասավորել ըստ տարիների և գրառել , թե ինչպես է փոփոխվել տարիների ընթացքում:
Աշխատանքը ավարտելուց հոտո , այն ամփոփել բլոգում:

Նախագծի նպատակը և խնդիրները:

Տրված թեմայով նյութերի ձևավորում:
Բանավոր հաշվումների կատարում և պատկերացում
Մաթեմատիկական հմտությունների զարգացում:
Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտությունների և կարողությունների ձևավորում:

Նախագծի իրականացման ընթացքը

Նախապես ձեռքի տակ ունենալ վերջին 5 տարիների սովորողների տվյալները , համեմատել ամեն տարվա սովորողների թվաքանակները , դասավորել ըստ տարիների՝ աճման կարգով:

Ամփոփում

Աշխատանքները ավարտելուց հետո, կազմել դիագրամներ, ըստ տարիների և ըստ դասարանների: Աշխատանքները  ամփոփել բլոգում:

 N 201520162017201820192020
4 – րդ դասարան172941203752
5 – րդ դասարան121530312347

52-17 = 35, 2020 2015 թ. -ի սովորողների քանակի տարբերությունը 4-րդ դասարանի

37-29= 4, 2019 և 2016 թ. – ի սովորողների քանակը տարբերությունը 4-րդ դասարանի

41- 20 = 21, 2018 և 2017 թ. – ի սովորողների քանակի տարբերությունը 4-րդ դասարանի

47-12 = 35, 2020 և 2015 թ. – ի սովորողների քանակի տարբերությունը 5- րդ դասարանի

23-15= 8, 2019 և 2016 թ. – ի սովորողների քանակի տարբերությունը 5- րդ դասարանի

31-30= 1, 2018 և 2017 թ. -ի սովորողների քանակի տարբերությունը 5-րդ դասարանի

մաթեմաթիկա

.     Շոգենավն իր արագությունը ժամում 9 կմ-ով պակասեցրեց, այդ պատճառով նշված ժամին նշանակված վայրից 108 կմ հեռու էր: Ցածր արագությամբ քանի՞ ժամ էր գնացել: 108:9=12, Պատ.՝12 ժամ

3.     Համեմատիր

4 մ 580դմ +800 դմ < 150մ 200 դմ+100 սմ

4.   Ավտոմեքենան 50կմ/ժ արագությամբ անցավ 250 կմ ճանապարհ: Նույն արագությամբ անցավ ևս 200 կմ : Քանի՞ ժամում անցավ ամբողջ ճանապարհը: Պատ.՝ 200  

5.   Օգտվելով գումարման հատկություններից՝ հաշվել.

      83+144+36+856+64+17=1200

6.Կատարիր մնացորդով բաժանում .

1478:35= 42

7.    Գրիր երկու երկնիշ թիվ, որոնք բաժանվում են 10-ի: 20, 30,40, 60,50, 70, 90,80, 100:

8.      Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը , եթե արտադրիչներից մեկը մեծացնենք  8 անգամ: 5*8= 40

9.      *-ի փոխարեն գրիր թիվ, որ անհավասարությունը ճիշտ լինի:

     1478<1496

10.Արտահայտիր մետրերով.

14 կմ 740 դմ = 1474մ 

50 մ 400 սմ = 54մ

11.Հաշվիր արտահայտության արժեքը.

741:3+7497:9+152 = 1332

12.Գտեք 22-ի բաժանարարները և նրա  3 բազմապատիկ:  2, 1 11, 22:

13.Գրիր այն վեցանիշ թիվը, որի՝

Տասնավորը 0 է, հազարավորը՝ 3, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 2 = 222202

14. Միքայելն ընտրեց մի թիվ, բազմապատկեց այն իրենով, ստացվածին գումարեց 1, արդյունքը բազմապատկեց 10-ով, հետո գումարեց 3, ապա ստացված արդյունքը բազմապատկեց 4-ով և ստացավ 2012: Ի՞նչ թիվ էր ընտրել Միքայելը:Լուծում՝ 2012:4= 503, 503-500=3, 10+3= 13,13+1= 14 Պատ.՝ 14

բնագիտություն

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից,ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է:

Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազներով:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում: Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից տանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Ձամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:

Իսկ ինչո՞ւ Է Նեղոսն այդպիսի հետաքրքրություն առաջացրել: Պարզվում Է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:

Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին: Լիվինգստոնը, բազմաթիվ դժվարություններ կրելով, Կենտրոնական Աֆրիկայում ուսումնասիրել է Կոնգո գետի վերին հոսանքի շրջանները: Կոնգոյի ստորին հոսանքում գտնվող աստիճանակերպ ջրվեժներից մեկն այժմ կոչվում է Լիվինգստոնի անունով:

Աֆրիկայի նշանավոր հետազոտողներից է Լիվինգստոնի գործը շարունակող անգլիացի Սթենլին, որն անհայտ կորած, արդեն հյուծված ու հիվանդ Լիվինգստոնին գտնելուց հետո շարունակեց նրա գործը: Հանդիպելով տեղաբնիկների դիմադրությանը, ենթարկվելով մեծ վտանգների՝ Սթենլին Կենտրոնական Աֆրիկայում հայտնագործեց աշխարհագրական նոր օբյեկտներ, որոնց նկարագրերը նա հրատարակեց «Աֆրիկայի խորքերում» գրքում:

Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար: Որովհետև այնտեղ ոչմեկ ոտք չէր դրել:
  2. Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին: Նրանք ուզում էին տեսնել:

մայրենի

Բառերը բաժանեք արմատների, ածանցների. Չմոռանաք հոդակապը: 

Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր  

Դասացուցակ,-դաս+ա+ցուցակ մարդակեր-մարդ+ա+կեր, լուսամուտ-լուս+ա+մուտ, խոշորացույց-խոշոր+ա+ցույց, ցուցամատ-ցուց+ա+մատ: 

2. .  Կազմեք բառեր վատ, վարդ, մայր, հին, գիր բառերով: 

Վատություն, դափնեվարդ, մայրություն, հինություն 

 գրություն։ 

3. Ա խմբի բառերին միացրեք Բ խմբի ածանցները և ստացեք նոր բառեր: 

Ա. Հաց, հայ, հնդիկ, հոտ, գոհ, գարուն 

Բ. Եղեն, ան, դժ, ային, ստան, ուհի  

Հայուհի, հացեղեն, Հնդկաստան, գարնանային, հոտային, անհոտ, դժգոհ։ 

Ա խմբին միացնելով  Բ խմբի բառերը ստացա ածանցավոր 

բառեր: 

4. ան, ուհի, չ, դժ, ություն, ային ածանցներով և տրված արմատներով ստացեք որքան հնարավոր է շատ ածանցավոր բառեր: 

Հայ, գեղեցիկ, վրացի, բժիշկ, երգիչ, գույն, հնդիկ, համ, օգուտ, լավ, աշուն,բարի, չար, հին, գարուն, հոտ,քաղաք: 

Հայուհի, գեղեցկություն, վրացուհի, բժշկուհի, երգչուհի, գունային, հնդկուհի, անհամ, անօգուտ, լավություն,աշնանային, բարություն, չարություն, հնություն, 

գարնանային, անհոտ,  քաղաքային:

Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր  

Դասացուցակ,-դաս+ա+ցուցակ մարդակեր-մարդ+ա+կեր, լուսամուտ-լուս+ա+մուտ, խոշորացույց-խոշոր+ա+ցույց, ցուցամատ-ցուց+ա+մատ: 

2. .  Կազմեք բառեր վատ, վարդ, մայր, հին, գիր բառերով: 

Վատություն, դափնեվարդ, մայրություն, հինություն 

 գրություն։ 

3. Ա խմբի բառերին միացրեք Բ խմբի ածանցները և ստացեք նոր բառեր: 

Ա. Հաց, հայ, հնդիկ, հոտ, գոհ, գարուն 

Բ. Եղեն, ան, դժ, ային, ստան, ուհի  

Հայուհի, հացեղեն, Հնդկաստան, գարնանային, հոտային, անհոտ, դժգոհ։ 

Ա խմբին միացնելով  Բ խմբի բառերը ստացա ածանցավոր 

բառեր: 

4. ան, ուհի, չ, դժ, ություն, ային ածանցներով և տրված արմատներով ստացեք որքան հնարավոր է շատ ածանցավոր բառեր: 

Հայ, գեղեցիկ, վրացի, բժիշկ, երգիչ, գույն, հնդիկ, համ, օգուտ, լավ, աշուն,բարի, չար, հին, գարուն, հոտ,քաղաք: 

Հայուհի, գեղեցկություն, վրացուհի, բժշկուհի, երգչուհի, գունային, հնդկուհի, անհամ, անօգուտ, լավություն,աշնանային, բարություն, չարություն, հնություն, 

գարնանային, անհոտ,  քաղաքային:

մայրենի

  1. Ո՞ր ուսուցչից ես ամենաշատը ոգեշնչվում, պատմիր նրա մասին(պատում)։ Ես ամենաշատը մաթեմաթիկաից եմ ոգեշնչվում:
  2. Քանի՞ սեբաստացի կա քո ընտանիքում։ Ո՞ր հատկանիշներով են նրանք սեբաստացի։ Երկու սեբաստացի կա իմ ընտանիքում իմ քուրիկը և ես մենք այն հատկանիշով ենք սեբասացի,որ գալիս ենք դպրոց:
  3. Ի՞նչը կուզեիր փոխել կրթահամալիրում, ներկայացրու քո առաջարկները(պատում)։ Դասամիջոցը ավելի երկար լիներ, և բակ գնալը:
  4. Ո՞ր գործունեությունն է քեզ ամենից շատ դուր գալիս կրթահամալիրում։ Մաթեմաթիկա, դասամիջոցի ժամանակ խաղալ և մայրենին: