մայրենի

  1. Հետևյալ արմատներին նոր արմատներ ավելացրեք և ստացեք բարդ բառեր: 
    Փող, սև, ձեռք, փուշ, սիրտ, աչք, օր, հայր: Փողասեր, սևահեր, ձեռնամարտ, փշածաղիկ, բացսիրտ, սևաչք, երկարօր, բարիհայր:
  • Առանձնացրեք գոյականների վերջավորությունները և գոյականները գրեք ուղիղ ձևով:  Մեքենայով, ավազից, անտառում քաղաքից, տառերին, սեղանի, լուսամուտից, մարդկանցով, երեխաների, գրչատուփին, մատներով, ստեղնաշարին:
  • Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:
    Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:

Ածանցավոր-գրքային,անգլուխ,մսոտ,քաղաքային,յուղոտ, անբախտ, գլխավոր,  անմարմին:

Վերջավորություններով-գրքից,մեքենայով,քաղաքից,մսից ,բախտից գլխով, մարմնին:

  • Բայերից ություն ածանցի միջոցով ստացեք գոյականներ:
    Լավանալ, մեծանալ, թանկանալ, չորանալ, բարձրանալ, տաքանալ, գեղեցկանալ, վատանալ: Լավություն, մեծություն, թանկություն, չորություն, բարձրություն, տաքություն, գեղեցկություն, վատություն:
  • Բառերի առաջին արմատները գրեք չհնչյունափոխված ձևով:

օրինակ՝ գրչամանգիր: Սրամիտ, մտազբաղ, գնացուցակ, ծաղկավաճառ, շնագայլ, լուսատու, սիրառատ, գունազարդ, հունական, բնավեր: Սրամիտ-սուր, մտազբաղ-մտածող, գնացուցակ- ցուցակ, ծաղկավաճառ- ծաղիկ, շնագայլ- գայլ, լուսատու- լուսավոր, սիրառատ- սեր, գունազարդ- գունավոր, հունական- հունաստան, բնավեր- բուն

English

էջ 39. առ 3 I ‘ m reading a book.

I ‘m not reading a book.

Bill is a playing computer games

Bill not is a playing computer games.

The boy is running.

The boy is not running.

Your dad is draving his car.

Your dad is not driving his car.

We’re watching TV.

We’re not watching TV.

The boys are writing in their notebooks.

The boys are not writing in their notebooks.

It’s snowing now.

It’s not snowing now.

Helen is laughing at the moment.

Helen is not laughing at the moment.

էջ 40 առ. 5 Hes playing the violin.

Wh’er going to school.

They aren’t playing in the park.

Me aren’t listening to you.

He is playing the guitar.

էջ 41 Առ. 7

Is he sleeping?

Yes he is.

Is she driving?

Yes she is.

Is it running?

No it isn’t.

Are you sending an email?

Yes you are.

Are they listening to music?

No they aren’t.

Is he the playing piano.

No he is’nt

մայրենի

Անգլիական հեքիաթ

Դուք գիտե՞ք, թե ինչու է բուն գիշերները այդպես զայրացած կանչում․ «Հե՜հ, հե՜հ»։ Եթե ոչ, մենք ձեզ կպատմենք։

Հին ժամանակներում, դա ո՛չ իմ ապրած ժամանակն է, ո՛չ ձեր և ընդհանրապես ոչ ոքի ապրած ժամանակն էլ չէր, Անգլիայում կառավարում էր չարիքը։ Կային տարբեր տեսակի էլֆեր, անտառային հոգիներ, հսկաներ, խոսող դոդոշներ և այլն։ Եվ իհարկե փերիները, որոնք ամենակարող էին և օժտված էին մեծ ուժով։ Նրանք հաճախ ընդունում էին մարդկանց կերպարանք և իմանում մարդկային բոլոր գաղտնիքները։ Բայց ամենից շատ փերիները սիրում էին մարդկանց պատժեր անխելք արարքների համար և պարգևատրել բարի արարքների համար։

Մի երկեկո, այդպիսի մի ամենակարող փերի գալիս է մի գյուղ, հայտնվում հասարակ, աղքատ  տան առաջ և թակում հացթուխի դուռը։ Դուռը, պարզվում է, փակ չէ, և փերին մտնում է ներս։ Այնտեղ բավականին մութ էր, բուրում էր թարմ հացով, իսկ խորքում վառվում էր հսկայական վառարանը։ Վառարանի առջև աշխատում էր մի գեղեցիկ, կոկիկ աղջնակ՝ հացթուխի դուստրը։ Նրա կողքին՝ մեծ նեղ սեղանի վրա գտնվում էին թարմ, խրթխրթան հացերը։

Փերին հիանում էր աղջկանով՝  տեսնելով, թե ինչպես է նա հմտորեն հանում  վառարանից պատրաստի հացը և նորերը դնում կրակի վրա։ Թխված հացերին մատերով թխթխկացնում է՝ ստուգելու համար արդյոք նրանք լավ են թխվել և հետո նոր դնում սեղանի վրա։

— Աղքատ կնոջը մի կտոր հաց տվեք,- դողացող ձայնով խնդրեց փերին՝փոխակերպվելով թափառական պառավի կերպարանքով։

Հացթուխի աղջիկը ,շարունակելով զբաղվել իր գործով, հայացքով զննեց պառավին։ Մի փոքր սպասելով, պառավին ոչ մի լավ խոսք չասալով, կտրեց հին խմորից մի կտոր և շպրտեց պառավին։

-Բայց ես իմ քողտիկում կրակ չունեմ, որպեսզի թխեմ այն,- ասաց պառավը՝ գետնից վերցնելով խմորի կտորը,- թույլ տուր ինձ այն թխել քո հացերի հետ։

Հացթուխի աղջիկը չափից ավելի հպարտ էր, որպեսզի պատասխաներ ինչ-որ աղքատ պառավի։ Միայն, երբ հերթը հասավ նոր հացերը վառարանում դնելուն, թույլ տվեց պառավին փայտե տախտակին դնել նաև իր խմորի կտորը։

Երբ հացը արդեն թխվեց, աղջիկը հանեց այն վառարանից։ Եվ այնպես սացվեց, որ այդ փոքր կտորից ստացվել էր ամենամեծ և կարմրաթուշ հացը։ Պառավը ձեռքը մեկնեց հացին, բայց աղջիկը խանգարեց նրան։

— Հեռացի՛ր, կեղտոտ մուրացկան,-բղավեց աղջիկը,- սա քո հացը չէ։

Եվ որքան էլ պառավը խնդրեց, աղջիկը աչ մի կերպ չուզեց տալ հացը, իսկ դրա փոխարեն փերիի առաջ շպրտեց հում խմորի կտոր՝ նախորդից էլ ավելի փոքր։ Բայց երբ պառավը այն դրեց վառարանի մեջ, այն նույնպես վերածվեց մեծ ու կարմրաթուշ հացի, ավելի մեծ ու կարմրաթուշ, քան առաջինը։

Միայն թե աղջիկը նորից չթողեց պառավին վերցնել այդ հացը և նորից ուզեց վռնդել նրան, բայց պառավը խնդրեց իրեն տալ վերջին՝ երրորդ խմորի կտորը, որ բախտը փորձի։ Եվ աղջիկը նրան շպրտեց աննշան մի կտոր, որը նույնիսկ տեսանելի չեղավ պառավին։ Եվ շատ իզուր․․․

Ինչպես արդեն ասացինք, հացթուխի աղջիկը շատ գոռոզ էր, որպեսզի նայեր, թե ինչպիսին է աղքատ պառավը։ Բայց եթե նայեր, երբ երրորդ անգամ հանեց ամենամեծ, ամենակարմրաթուշ հացը, որը ստացվել էր խմորի աննշան կտորից, որը նա շպրտել էր պառավին երրերդ անգամ, նա չէր վռնդի պառավին և չէր բղավի՝ չարությունից կակազելով․ «Հե՜հ, հե՜հ․․․ հեռացի՛ր», այլ կնկատերկ մուրացկանի զարմանալի փոփոխությունը։

Գերեզմանային պառավից նա վերածվեծ բարձրահասակ, երիտասարդ կնոջ, պատռված ցնցոտիների փոխարեն նրա ուսերից իջնում էր փայլուն թիկնոց, իսկ ձեռննափայտը վերածվեց առկայծող կախարդական փայտիկի։

Բայց աղջիկը, չնայելով նրան, հանում է վառարանից մեծ, կարմրաթուշ հացը, կոպիտ հրում փերինն և չարացած կակազելով բղավում․

-Հե՜հ, հե՜հ․․․

Բայց, չհասցնելով վերջացնել, հանկարծ դառնում է մոխրագույն բու և դուրս ռռչում պատուհանից՝ կանչելով հե՜հ, հե՜հ․․․

Ահա, հիմա դուք արդեն գիտեքք, թե ինչու են բվերը չարացած կանում․ «Հե՜հ, հե՜հ»։

Առաջադրանքներ․

  1. Դուրս գրե՛ք անծանոթ բառերը, բացատրե՛ք բառարանի օգնությամբ և սովորեք։ Ցնցոտիների- մաշված պատառոտված:
  2. Ի՞նչպիսին էր հացթուխի աղջիկը։ Բնութագրի՛ր նրան։ Նա շատ գոռող էր:
  3. Ի՞նչիսին էր կախարդուհին։ Բնութագրի՛ր նրան։ Նա շատ բարի էր և գեղեցիկ:
  4. Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։ հեքիաթը սովորեցնում է, որ պետք չէ գոռոզ և չար լինել:
  5. Փոխի՛ր հեքիաթի ավարտը քո պատկերացմամբ։ Վերջում նրանք ընկերանում են պառավն ու հացթուխի աղջիկը և հացթուխի աղջիկը այդ օրվանից լավ է լինում պառավի հետ:

մաթեմաթիկա

Վարժ․ 317 24օր-18ժ=23 օր 6ժ, 12ժ-25ր=11ժ 35ր ,7ր-45վ=6ր 15վ, 8օր 12ժ-22ժ=7օր 14 ժ

վարժ 319 Ա

5 հատ 12 լիտրանոց դույլերի մեջ կա 7 լիտր ջուր: Ընդամենը քանի լիտր ջուր կա այդ դույլերում: Ընդամենը քանի լիտր ջուր ևս կարելի է լցնել դույլերի մեջ:

լուծում՝ 7*5=35լ, 5*12= 60լ ( ընդհանուր ծավալ), 60-35= 25 Պատ.՝ 35 և 25

մայրենի

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը— գետ գիշերվա,
ԵՎ հակինթներ՝ ականջին:

Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարվում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի,
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական, կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.—
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Առաջադրանքներ

  1. Կապույտով նշված բառերը բառակազմական վերլուծության ենթարկեք, դրանց արմատներով փորձեք նոր բարդ բառեր կազմել: ծաղիկ+ա+նկար, հավերժ+ական: ծաղկահովիտ, նկարչություն, հավերժություն:
  2. Բառարանում գտեք նարնջագույնով նշված բառերի իմաստները և սովորեք դրանք: մրահոն – սև
  3. հոնքերով, հորդ- ուժեղ,
  4. հակինթ-հանքային քար,
  5. անշիջ-չշիջող, չմարող,
  6. Գալարվել- Գալարի ձև ստանալ, գալարներ կազմել,
  7. Պատանի- երիտասարդ
  8. Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք ձեր բառերով: Աչքերը սև— արևներ սև- Արևների պես- արևին նման աչքեր՝ փայլոն ու անմար,
  9. Աչքս դիպավ աչքի բոցին- աչքով նայեցի իր աչքին, հայացքները հանդիպեցին:
  10. Համացանցից գտեք և դուրս գրեք տեղեկություն Ռեալտոյի կամրջի մասին: Սովորեք այդ տեղեկությունը:

Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի (Nicolò Barattieri) կողմից։ Այն կոչվում էր Ponte della Moneta (թարգմանաբար՝ Դրամահատարանի կամուրջ), հավանաբար դրամահատարանի պատճառով, որը տեղակայված էր կամրջի արևելյան մուտքի մոտ։

Ռիալտոյի շուկայի զարգացումը և նշանակալիությունը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255 թ. այն փոխարինվեց փայտե կամրջով։ Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել։ Շուկայի հետ կապի պատճառով կամրջի անվանումը ի վերջո փոխվեց։ 15-րդ դարի առաջին կեսում կամրջի երկայնքով կառուցվեցին երկու շարք խանութներ, որոնցից գանձվող վարձավճարների շնորհիվ պետական գանձարանն ի վիճակի էր պահպանել փայտե կամուրջը։

1310 թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի գլխավորած ապստամբության ժամանակ։ 1444 թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Այն կրկին փլուզվել է 1524 թ.։

Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503 թ.։ Հետագա տասնամյակների ընթացքում դիտարկվել են մի քանի նախագծեր (այդ թվում՝ 1551 թ. իշխանությունների նախաձեռնությամբ) այնպիսի նշանավոր ճարտարապետների կողմից, ինչպիսիք են՝ Ջակոպո Սանսովինոն Պալադիոն և Վիգնոլան ։  նույնպես համարվել է կամրջի ճարտարապետ։

Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի նախագծով (նման է փայտե կամրջին, որին փոխարինել է)։

կամրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։

  1. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Բանաստեղծությունը մի մրահոն աղջկա մասին է: