մաթեմաթիկա

Վարժ․ 317 24օր-18ժ=23 օր 6ժ, 12ժ-25ր=11ժ 35ր ,7ր-45վ=6ր 15վ, 8օր 12ժ-22ժ=7օր 14 ժ

վարժ 319 Ա

5 հատ 12 լիտրանոց դույլերի մեջ կա 7 լիտր ջուր: Ընդամենը քանի լիտր ջուր կա այդ դույլերում: Ընդամենը քանի լիտր ջուր ևս կարելի է լցնել դույլերի մեջ:

լուծում՝ 7*5=35լ, 5*12= 60լ ( ընդհանուր ծավալ), 60-35= 25 Պատ.՝ 35 և 25

մայրենի

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը— գետ գիշերվա,
ԵՎ հակինթներ՝ ականջին:

Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարվում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի,
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական, կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.—
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Առաջադրանքներ

  1. Կապույտով նշված բառերը բառակազմական վերլուծության ենթարկեք, դրանց արմատներով փորձեք նոր բարդ բառեր կազմել: ծաղիկ+ա+նկար, հավերժ+ական: ծաղկահովիտ, նկարչություն, հավերժություն:
  2. Բառարանում գտեք նարնջագույնով նշված բառերի իմաստները և սովորեք դրանք: մրահոն – սև
  3. հոնքերով, հորդ- ուժեղ,
  4. հակինթ-հանքային քար,
  5. անշիջ-չշիջող, չմարող,
  6. Գալարվել- Գալարի ձև ստանալ, գալարներ կազմել,
  7. Պատանի- երիտասարդ
  8. Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք ձեր բառերով: Աչքերը սև— արևներ սև- Արևների պես- արևին նման աչքեր՝ փայլոն ու անմար,
  9. Աչքս դիպավ աչքի բոցին- աչքով նայեցի իր աչքին, հայացքները հանդիպեցին:
  10. Համացանցից գտեք և դուրս գրեք տեղեկություն Ռեալտոյի կամրջի մասին: Սովորեք այդ տեղեկությունը:

Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի (Nicolò Barattieri) կողմից։ Այն կոչվում էր Ponte della Moneta (թարգմանաբար՝ Դրամահատարանի կամուրջ), հավանաբար դրամահատարանի պատճառով, որը տեղակայված էր կամրջի արևելյան մուտքի մոտ։

Ռիալտոյի շուկայի զարգացումը և նշանակալիությունը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255 թ. այն փոխարինվեց փայտե կամրջով։ Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել։ Շուկայի հետ կապի պատճառով կամրջի անվանումը ի վերջո փոխվեց։ 15-րդ դարի առաջին կեսում կամրջի երկայնքով կառուցվեցին երկու շարք խանութներ, որոնցից գանձվող վարձավճարների շնորհիվ պետական գանձարանն ի վիճակի էր պահպանել փայտե կամուրջը։

1310 թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի գլխավորած ապստամբության ժամանակ։ 1444 թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Այն կրկին փլուզվել է 1524 թ.։

Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503 թ.։ Հետագա տասնամյակների ընթացքում դիտարկվել են մի քանի նախագծեր (այդ թվում՝ 1551 թ. իշխանությունների նախաձեռնությամբ) այնպիսի նշանավոր ճարտարապետների կողմից, ինչպիսիք են՝ Ջակոպո Սանսովինոն Պալադիոն և Վիգնոլան ։  նույնպես համարվել է կամրջի ճարտարապետ։

Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի նախագծով (նման է փայտե կամրջին, որին փոխարինել է)։

կամրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։

  1. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Բանաստեղծությունը մի մրահոն աղջկա մասին է: