մաթեմաթիկա

Ճանապարհին մոլորված երեխային ծերունին հարցրեց. – Տղաս, հայրիկ, մայրիկ ունե՞ս, որտե՞ղ են նրանք: – Ես և հայր ունեմ, և մայր ունեմ, սակայն ես նրանց տղան չեմ,- պատասխանեց երեխան: Կարո՞ղ է այդպես պատահել: Պատ.՝ Ոչ

 2. -Համոզված եմ, ասաց կենդանաբանական խանութի վաճառողը,- այս թութակը ինչ լսի՝ կկրկնի: Հաճախորդը, գնելով թութակը, ուրախ վերադարձավ տուն, սակայն մի ամբողջ շաբաթ թութակը ոչինչ չկրկնեց. նա ձկան պես համր էր: Երբ գնորդը զայրացած դարձավ խանութ, վաճառողը նրան ապացուցեց, որ ինքն իրավացի էր: Ինչպե՞ս:  Ինչ-որ տերը խոսում է նա չի կրկնում բայց ասում է ուրիշ բաներ

 3. Վարորդն ունի երկու քույր, իսկ քույրերն ասում են, որ իրենք եղբայր չունեն: Կարո՞ղ է այդպես պատահել:  Վարորը կին է  

 4. Մի մարդ ապրում է 9-րդ հարկում: Նա ամեն անգամ աշխատանքի գնալիս իջնում  է վերելակով, իսկ վերադառնալիս վերելակով բարձրանում է մինչև 5-րդ հարկ, այնուհետև մինչև 9-րդ հարկ բարձրանում է ոտքով: Վերելակն անխափան աշխատում է, սակայն ինչու՞ է նա այդպես վարվում:  Նա ցածրահասակ է

 5.Երկու եղբայր ծնվել են նույն տարվա նույն օրը, սակայն երկվորյակներ չեն: Ինչպե՞ս բացատրել դա:  Բայց նրանք ծնվել են ուրիշ ամսին

 6. Այլմոլորակայինների ուղարկած ռոբոտը կարողացավ հաշվել Կարենի, Արմենի և պարոն Պողոսյանի մազերի քանակը: Պարզվեց, որ Կարենի ու պարոն Պողոսյանի մազերի քանակը միասին Արմենի մազերի քանակից 100- ով շատ է: Ի՞նչ գույն ունեն պարոն Պողոսյանի մազերը, եթե Արմենի մազերի քանակը 100-ով պակաս է Կարենի մազերի քանակից:   Ջաղատ էր: