Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:
Հարցեր և առաջադրանքներ
- Արձակ պատմիր բանաստեղծությունը: Լինում է չի լինում մի ձուկ է լինում: Օրերից մի օր ձկնիկը խուտուտ է տալիս առվին, և առուն քրքնջալով ուշաթափվում է և ընկնում է քարափից դեպի ձոր, զարկում է քարին: Ուշքի է գալիս, շուրջը նայում կասկածով և մի կապույտ ծպիտ շուրթին գնում ընկնում դեպի ծով:
- Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:Առուն ջրիկ էր, քանի որ ձուկը նրան խուտուտ տվեց, և նա ձորն ընկավ քարափից:
- Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ: Առու և նրա մեջի ձուկը:
- Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր:
- Ձուկը հանգիստ լողում էր մեկ էլ առվին խուտուտ տվեց: Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:
- Առուն ասաց.
- -Ի՞նչ արեցիր հիմար:
- -Կներես,- ասում է ձուկը:
- -Լավ, ախրընկա,- ասաց առուն:
- Հետո առուն ընկավ, բայց նրան բան չեղավ և քչքչալով գնաց: