երկու արաբների պատմությունը

Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»:

  • Ի՞նչ սովորեցրեց առակը։Ինձ առակը սովորեցրեց,որ հիմարը ևս կարող է լինել խորամանկ եվ խաբել խելացիին, իսկ խելացին կարող է լինել միամիտ և շուտ խաբնվող:
  • Բացատրիր կարմիրով նշված բառերի իմաստները, մտապահիր։ ժայռ-քարքարոտ սար
  • Տեքստից դուրս գրիր 6 հատ ե-ով սկսվող և 4 հատ ո-ով սկսվող բառեր, հաշվիր դրանց հնչյուններն ու տառերը։Երբ՝ 3 տառ,4հնչյուն,ես՝ 2 տառ,3հնչյուն ետևից,՝5 տառ,6հնչյուն,եմ՝2 տառ, 3 հնչյուն Երկու՝4 տառ, 5հնչյուն:Որ,՝2 տառ,3հնչյուն ով,՝2 տառ,3 հնչյուն ոտքից՝5 տառ, 6հնչյուն
  • Տեքստը սովորիր շատ լավ կարդալ։