Բանավոր մաթեմատիկա

Ընտրի՛ր ճիշտ տարբերակը։

  1. Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 8:00-ին, 9:00-ին,
    10:00-ին), խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական
    անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ (օրինակ 8:30-ին, 9:30-ին, 10:30-ին)։
    Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 10:45-ը։
    (A) 6 (B) 18 (C) 27 (D) 30 (E) 33
  2. . Երեկույթի ժամանակ երկու միանման տորթերից յուրաքանչյուրը բաժանեցին չորս
    հավասար մասերի։ Հետո ստացված ամեն մի կտորը բաժանեցին ևս երեք
    հավասար մասի։ Մասնակիցներից յուրաքանչյուրը վերցրեց մեկական կտոր, և
    վերջում մնաց տորթի երեք կտոր։ Քանի՞ մարդ էր մասնակցում երեկույթին։
    (A) 24 (B) 21 (C) 18 (D) 27 (E) 13