Ես սեպտեմբերի 1-ին առաջին անգամ գնացի դպրոց: Ուրախ էի, որովհետև ես էի առաջինը մտել դասարան, բայց քիչ անց,երբ իմ դասարանցիները եկան, ես սկսեցի ընկճվել:Ես դասամիջոցին իմ ընկերների հետ կռվում էի, բայց երբ մեծացա, հասկացա, որ չի կարելի կռիվ անել և նրանց հետ ընկերացա : Մի զվարճալի դեպք պատահեց մեզ հետ մի անգամ.մենք դուրսը տղաներով շատ արագ վազում էինք և մոռացել էինք,որ գնալու ենք շուտով դասարան: Աղջիկները բարձրացան,իսկ մենք տղաներով փնտրում էինք նրանց: Բարձրացանք վերև, տեսնենք չկան, երկար փնտրեցինք դպրոցի ներսում և վերջապես գտանք: Պարզվեց,որ նրանք ծաղիկներն էին ջրում մեր ուսուցչուհու հետ: