ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ՈՉ ՄԻ ՍՈՒՐ ԲԱՆ ՉԿԱ

Ջանի Ռոդարի
Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ  փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին.
_ Դուք երևի չգիտեք, որ չի  կարելի վարդ քաղել:
_ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի,  որ…
_ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.
_ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:
_ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է:
_ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:
_ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
_ Մենք  վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա  բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:
_ Ո՜չ,  ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:
_ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը:
_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:
_ Պարեկին:
_ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի:
_ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի  կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:
_ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ:
_ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ  մինչև սահման:
Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված  հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:

Հարցեր և առաջադրանքներ։

  • Տեքստից դու՛րս բեր անծանոթ բառերը և բացատրությունը գրիր օնլայն բառարանի միջոցով։Պարեկ- Պարող, պար եկող մարդ, անդորագիր-թուղթ որը,որ լրացնում են:
  • Դու՛րս գրիր կարմիրով նշած բառերը և կազմիր դրանց հոգնակին։ երկրում-երկրներ , բան-բաներ,պուրակ-պուրակներ,բաճկոն-բաճկոններ,վարդ-վարդեր,մատ-մատներ,քաղաքի-քաղաքների,անդորագիր-անգորագրեր, թուրը-թրերը,տորթ-տորթեր,տուգանք-տուգանքներ,ապտակ-ապտակներ: Տեքստից դուրս բեր ի՞նչ հարցին պատասխանող 7 բառ, դրանց ավելացրու հատկանիշ(ինչպիսի՞) ցույց տվող բառ և կազմիր նախադասություն, օրինակ՝Շենք-բարձրահարկ: Լոնդոնի շենքերը բարձրահարկ են: Տորթ-համեղ:Այս տորթը շատ համեղ է:Ապտակ-ցավոտ:Իմ ապտակը շատ ցավոտ է: Սոսինձ-սպիտակ:Նրանք սպիտակ սոսնձով  բացիկներ էին փակցնում:Տանիք-ամուր:Շինարարները շենի վրա կառուցում են ամուր տանիք: Աշխարհ-խաղաղ:Ես ուզում եմ ապրել խաղաղ աշխարհում: Մատ-ճկուն:Վաչեն ունի ճկուն մատներ:

վարդ-կարմիր վարդ

Կարմիր վարդերի փունջն իսկական անակնկալ էր։

  • Ի՞նչ կլիներ, եթե մեր երկրում էլ բոլոր սուր բաները վերանային:Եթե սուր դանակները վերանային,չենք կարող միս կտրատել,եթե մկրատները վերանային վարսավիրները չէին կարող մեր մազերը կտրել:
  • Ինչպիսինն էր պարեկը։Պարեկը հսկում էր տարածկը և եթե տեսնում էր,որ վարդ են քաղում,տուգանում էր, բայց նա բարի էր:
  • Ինչու՞ Ջովանին զարմացավ։Ջովանին զարմացավ ,որովհետև այդ երկրում ոչ մի սուր բան չկար:
  • Գրի՛ր փոքրիկ նամակ Ջավանիին։Բարև՛, Ջովանի:Ես Արենն եմ:Ես էլ եմ շատ սիրում ճամփորդել:ինձ հետաքրքիր է, թե դու ինչպես ես հայտնվել այդտեղ ՝ մեքենայո՞վ,տիեզերանավո՞վ, թե ինքնաթիռով:

Մաթեմատիկա

120+80=200 օրինակ՝ 200-120=80, 120+80=200

750+250=1000

600+350=950

330+470=800

700-550=150

1450-650=800

 

  1. Կատարի՛ր

48×3=144

54×8=432

33×5=165

45×5=225

  1. Օգտվելով գնացուցակի տվյալներից՝ պատասխանի՛ր հարցերին:

 

ապրանք 1 հատիարժեքը
մատիտ 80 : 8 x 5 50դ
գրիչ Մատիտից 10 դրամով էժան է 40դ
թուղթ Մատիտից 5 անգամ էժան է 10դ
կավիճ Թղթից 2 անգամ թանկ է 20դ
ռետին Գրիչից 20 դրամով թանկ է 60դ
սրիչ Գրիչից 2 անգամ թանկ է 80

 

Ա. Որքա՞ն գումար է հարկավոր 2 ռետին գնելու համար:120

Բ. Որքա՞ն գումար է հարկավոր 3 մատիտ գնելու համար:150դ

Գ. Որքա՞ն գումար է հարկավոր 5 թուղթ գնելու համար:50դ

Դ. Որքա՞ն գումար է հարկավոր 4 գրիչ գնելու համար:160դ

Ե. Յուրաքանչյուր առարկայից մեկ հատ գնելու համար:260դ

Զ. Յուրաքանչյուր առարկայից երկու հատ գնելու համար:520դ

 

  1. Կատարի՛ր առաջադրանքը։

45×5=225

145×5=725

1145×5=5725

 

23×2=46

123×2=246

1123×2=2246

 

  1. Պարզի՛ր, թե նշված թվերից, որը կարող ես դնել աստղանիշի փոխարեն։

60×8=480   8, 80, 9, 90

835-35=800  15, 25, 35, 45

270:30=9  30, 50, 40, 5

450+350= 800   150, 250, 350

 

  1. Համառոտագրի՛ր և լուծի՛ր։
  • Մարիամը գրիչի համար վճարեց 270 դրամ, իսկ տետրի համար 70 դրամով ավել։ Որքա՞ն վճարեց նա գնումների համար:
  • Գրիչ-270դ

Տետր-270+70=340դ

Լուծում՝ 270+70 =340, 270+340=610 Պատ.՝610

 

  • Երեք բաքում միասին կա 500լիտր ջուր։ Հայտնի է, որ առաջին բաքում կա 110լ ջուր, երկրորդում՝ առաջինից 150լ-ով ավել։ Քանի՞ լիտր ջուր կա երկրորդ և երրորդ բաքերում։
  • I-բաք 110լ

                      II-բաք  110+150=260լ

                      III-բաք  500-260-110=130լ

                          Լուծում ՝ 110+150=260, 500-260-110=130լ

Պատ.՝ 260լ,130լ

Օրվա պլան

31,03,2020

10:00-արթնացել եմ

10:30-նախաճաշել եմ

11:30-դաս եմ արել

13:00-մաթեմատիկայի տեսադաս ենք արել

14 :30-իջել եմ դպրոցի այգի՝ զբոսնելու

16:00-ճաշել եմ

16:30- դաս եմ արել

18:00-շախմատ եմ պարապել

20:00-ընթրել եմ

20:30-շախմատ ե խաղացել

21:00-<<Չարլին շոկոլադի աշխարհում >> գիրքն եմ կարդացել՝ 12 էջ

22:00- պարել եմ

23:30-լողացել եմ

24:30-պառկել եմ քնելու

01.03.2020

10:00 -արթնացել եմ

10:30-նախաճաշել եմ

11:00 –դաս եմ արել

12:00-ռուսերենի դաս եմ արել տեսազանգով

14:00-շախմատ եմ խաղացել

15:00-ճաշել եմ

16:00 դաս եմ արել

18:00-շախմատի դաս եմ արել տեսազանգով

20:00- ավարտել եմ տեսազանգս, ընթտրել

21:00- խաղացել եմ քույրիկիս հետ

24:00- պառկել եմ քնելու

02,03,2020

10:00 -արթնացել եմ

10:30-նախարճաշել եմ

11:00-դաս եմ արել

12:00-անգլերենի տեսադաս ենք արել

13:00-շախմատ եմ խաղացել

14:00-մայրիկիս բարկացրել եմ, փախել տատիկիս տուն

17:00-գնացել եմ դպրոցի բակ՝ զբոսնելու

20:00-ընթրել եմ

20:30-հեռուստացույց եմ դիտել

21:30-դաս եմ արել

23:30 լողացել եմ

24:30 պառկել եմ քնելու

Զատկական խնդիրներ

Առնոն ներկեց 6 հատ կարմիր ձու,իսկ Աննան 8 հատ կարմիր և 5 հատ կանաչ ձու:Նարեկը ներկեց 2 անգամ ավել կարմիր ձու քան Առնոն և 3 անգամ ավել կանաչ ձու, քան Աննան:Քանի՞ հատ կարմիր ձու ներկեցին նրանք միասին, քանի՞ հատ կանաչ ձու ներկեց Նարեկը:

Առնո-6 հատ կարմիր

Աննա- 8 հատ կարմիր, 5 հատ կանաչ

Նարեկ-6 x2=12 կարմիր, 5x 3=15 կանաչ ձու

Լուծում՝  6+8+12=26 կարմիր ձու, 5×3=15 կանաչ ձու

Պատ.՝ 26,15

Արամը զատկական օրը կերավ 2 ձու,իսկ Արմենը 2-ով ավելի,քան Արամը:Երկրորդ օրը Արամը կերավ 3 ձու,իսկ Արմենը՝ 1 ձվով պակաս:Քանի՞ հատ ձու կերան նրանք երկու օրում միասին:

I-օր

Արամը-2 ձու

Արմենը- 2+2=4 ձու

II-օր

Արամ-3 ձու

Արմեն- 3-1=2 ձու

Լուծում՝ 2+4+3+2=11 ձու

Պատ.՝ 11 ձու

Արթուրը տնկել էր ածիկ:Առաջին օրը այն աճեց 1  մմ,իսկ երկրորդ օրը՝ 2 մմ: Երրորդ օրը աճեց 4 մմ, չորոդ օրը 5 մմ,հինգերորդ  օրը  ևս 5 մմ ,վեցերորդ օրը 6 մմ, յոթերոդ օրը ՝ 7մմ: Քանի՞ սմ աճեց ածիկը 7 օրում:

Iօր-  1մմ                                  III օր-4մմ                                     Vօր-   5մմ                         VIIօր-7մմ

IIօր-  2մմ                                IVօր-   5մմ                                    VIօր-6մմ

Լուծում՝1+2+4+5+5+6+7=30 մմ     30մմ = 3սմ

Պատ.՝3 սմ

1 կգ ալյուրից ստացվում է 15 հատ բուլկի: 45 Հատ բուլկի պատրաստելու համար քանի՞ կգ ալյուր անհրաժեշտ կլինի:

1կգ-15 հատ

Լուծում՝ 45:15=3

Պատ. 3կգ

Պապիկը Զատկական տոնի առթիվ գնեց մի տուփ կոնֆետ, որի մեջ կար 120 հատ շոկոլադե գնդիկ:Նա ուներ 5 թոռնիկ:Քանի՞ հատ կոնֆետ հասավ յուրաքանչյուր թոռնիկին,երբ պապիկը հավասար բաժանեց դրանք:

Լուծում ՝ 120:5=24

 

Ալիսա-գլորիկը

Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա  քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.
_ Ալիսա՜… որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Որտե՞ղ՝ այստեղ:
_ Եսիմ…:  Զարթուցիչի մեջ:
Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:
Մի անգամ էլ պապը կանչում է նրան նախաճաշի.
_ Ալիսա՜… Որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Ո՞րտեղ՝ այստեղ:
_ Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ շշի մեջ…:
_ Ինչպե՞ս ընկար այդտեղ:
_ Ես շատ ծարավ էի, ուզեցի շշից ջուր խմել, ու՝ թրը՛մփ…  ընկա մեջը…
Էս Ալիսան  ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված  շարունակ ոտքերն էր  շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի: Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ (ծովափնյա քաղաք Իտալիայում), սովորել էր գորտի նման լող տալ:
_ Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը:
Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու. այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում:
_ Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:
_ Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել դարակի մեջ, և… գլորվեց ներս: Գլորվեց ու… ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց  բոլորովին էլ չվախեցավ. մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին   ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար:  Ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա:
_ Այդպե՞ս եք երեխա խնամում:
_ Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:
Ալիսան սպասեց-սպասեց, ձանձրացավ, մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»:
_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:
Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:
Դու  պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:  Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով: 

Պատասխանի՛ր հարցերին։

  • Դու՛րս բեր անծանոթ բառերը, հայերեն օնլայն բառարանի միջոցով գտիր բացատրությունը։թոկ- Թելերից՝ մազից և ոլորած կամ հյուսած հաստ առասան, չվան, պարան
  • Տեքստից դու՛րս բեր և խմբավորի՛ր այն բառերը, որոնք պատասխաում են ի՞նչ, ինչե՞ր, և ինչպիսի՞ հարցերին։Աղջիկ,պարտեզ, դռնակ,խելացի, ոտքեր,թոկ, հարևանուհի, տուն,լիրա,անձեռոցիկներ, փափուկ,սփռոցներ,խողովակ,սեղան դարակ,մութ,լվացարան, խողովակներ,ինքնահոս,բաճկոն,ոտքեր,ձեռքեր, ծովափնյա, քաղաք, դժբախտություն, հայր,մայր,տատ,պապ, ընթրիք,հատակ,ոտքեր, վերադարձ,գրպան,թանաք,ուժ:
  • Ինչպիսի՞նն էր Ալիսան, բնութագրի՛ր նրան։Ալիսան մի կլորիկ ,փոքրիկ աղջիկ էր,որը անընդհդատ գլորվում ընկնում էր:
  • Մտածի՛ր և գրի՛ր, թե նշված տեղերից բացի, որտեղ կարող էր գլորվել Ալիսան, մտածի՛ր մի քանի տարբերակ։Սեղանի վրաից, անկողնու վրայից, պատուհանի վրաից:
  • Երբևէ քեզ հետ պատահե՞լ է նման արտասովոր դեպք, փորձի՛ր հիշել և պատմել։ Ես մի անգամ, քնած ժամանակ, գլորվել և ընկել եմ անկողնուց:
  • Գրի՛ր նամակ Ալիսային, ի՞նչ խորհուրդ կտաս նրան։Բարև՛ Ալիսա՛,ես քեզ ուզում եմ հարցնել ՝ ինչո՞ւ ես այդքան փոքր և անուշադիր: Ինչպե՞ս ես դու մտնում շշի մեջ, ես չեմ հասկանում: Ուզում եմ, որ հետագայում ավելի ուշադիր լինես: