Մայրենի

վարդըՀամո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:Արահետ-Ոտքով բացած նեղ ճանապարհ, ասեղնատերև- Ասեղնաձև տերև ունեցող, վաղորդյան- Վաղորդայնին տեղի ունեցող՝ եղող,աբրեշում-Մետաքս, սոսափ-Տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը, սոսավ,պերճ-Շքեղ, զարդարուն, պաճուճված: Արագածը … իր պերճ գորգերն է փռել:
  2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:Ես հիշում էի կանաչ իմ ընկերներին,
    Արահետներն էի իմ հիշում ձյունի տակ,
    Հիշում էի բացատն ու բուքը սպիտակ:
    Երկինքն էի հիշում իմ գլխի վերև,
    Եվ իմ մայր անտառն ասեղնատերև,
    Հովերն էի հիշում գարնանային:Վաղորդյան ցողի գոհարն էի հիշում,
    Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
    Հիշում էի սոսափն ամեն մի ծառի,տակ
    Խարույկն էի հիշում անտառապահի: 
  3. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:Եղևնին մեծ կարոտ ուներ իր մեջ:Նա ամեն մի մանրուք հիշում էր ու կարոտում:
  4. Նա ափսոսում էր, որ այլևս անտառում չի:նա չէր ափսոսում, քանի որ ուրախացնում էր երեխաներին իր ներկայությամբ:
  5. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:Նա նայում եր հպարտ աշխարհին,որովհետև մտածում էր, թե հենց ինքն է բերել Նոր Տարին:
  6. Նամակ գրի՛ր եղևնուն:Բարև՛ եղևնի, ես Արենն եմ: Ես քո մասին մի բանաստեղծություն եմ կարդացել և հիմա ես քեզ նամակ եմ գրել,որ բացես և կարդաս: Մի՛ տխրիր, կմեծանաս, կմոռանաս այդ ամենը:Դու հիմա էլ պետք չէ այդ ամենի մասին մտահոգվես:Կարևորը, որ դու ուրախացնում ես երեխաներին և տոն ես պարգևում նրանց:

Օրվա պլան

27.04

9:30-արթնացել եմ ,իջել բակ

11:30-Նախաճաշել եմ

12:00-Զումով տեսազանգ ենք ունեցել

13:15-ավարտել ենք տեսազանգը

՛13:20-Խաղացել եմ համակարգչային խաղեր

13:35-բակ եմ իջել

14:00-դասերս եմ արել

15:30-ճաշել եմ

17:00-մուլտֆիլմ եմ դիտել

18:00-շախմատի դաս եմ արել

20:00-ավարտել եմ շախմատիս դասը

20:30- ընթրել եմ

21:00-ընթերցանություն եմ արել

23:30-լողացել եմ,պառկել եմ քնելու

 

28.04

09:00- արթնացել եմ

10:00-նախաճաշել եմ

12:00- տեսադաս ենք ունեցել

14:00- ճաշել եմ

14:30-դասերս եմ արել

16:00- տեսադաս եմ ունեցել

17:30-ընթրել եմ

18:00-խաղացել եմ

20:00-ընթերցանություն եմ արել

22:30- պառկել եմ քնելու

 

29.04

09:00-արթնացել եմ

10:00- նախաճաշել եմ

11:00- դաս եմ արել

12:00-տեսադաս ենք ունեցել

14:00-ճաշել եմ

15:00-դաս եմ արել

17:00-շախմատ եմ խաղացել

18:00-շախմատի տեսադաս ենք ունեցել

20:00-իջել եմ բակ՝խաղալու

21:00-դաս եմ արել

23:00-լողացել եմ,պառկել եմ քնելուՕրվա պլան