Մաթեմատիկա

  1. Հաշվի՛ր։
  • 45×5=225

32×3=96

410×3=1230

123×2=246

3452×4=13808

2162×2=4304

 

  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը, կատարի՛ր ստուգում։

օր․ 850-320=530, 320+530=850, ստուգում՝ 850-320=530,

ա)630-120=510

բ)1520-800=720

գ)470+390=860

դ)2300+6408=8708

 

  1. Լուծի՛ր։

 

  • Աննան գնել է 2 գրիչ, իսկ Գոհարը՝ 3-ով ավել։ Գոհարը վճարել է 210 դրամով ավել, քան Աննան։ Որքան է վճարել նրանցից յութաքանչյուրն իր գնումների համար։
  • Աննա-2գրիչ
  • Գոհար- 2+3=5 գրիչ 210դրամ
  • Լուծում՝ 210:3=70 դրամ 1 գրիչը

2 * 70=140 դրամ Աննայի գնումները

5* 70=350 դրամ Գոհարի գնումները

Պատ. ՝ 140դ., 350դ.:

  • Եվան գնեց 4 տետր, իսկ Անին՝ 5-ով ավել։ Անին վճարեց 300 դրամով ավել, քան Եվան։ Որքան է վճարել նրանցից յութաքանչյուրն իր գնումների համար։

Եվա-4 տետր

Անի 4+5=9 տետր

Լուծում՝ 300:5=60 դրամ 1 տետրը

60* 4=240դրամ Եվայի գնումները

60*9=540դրամ Անիի գնումները

Պատ.՝ 240դ.,540դ.:Մաթեմատիկա

Վարդը

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

 

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:Նա ասաց.

 

-Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

  1. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. կարմիր վարդ

բ. սիրուն վարդ

գ. փշոտ վարդ

 

  1. Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը:Իմ դուրը եկել է բանաստեղծության միջից այս հատվածը.
  2. -Քեզ կպոկեմ,
    Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
    Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
  3. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ: Ես բանաստեղծության համար կընտրեմ մայրամուտի գույնը, որովհետև այդ գույնն եմ պատկերացնում բանաստեղծությունը կարդալիս:
  4. Հորինի՛ր:

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:Որպիսզի փուշը լինի վարդի թիկնապահը: Վարդերն այդպես պաշտպանվում են, որ իրենց չպոկեն:

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:Որ վարդ չլինի, բա ինչի՞ վրա աճեն: