Լինում է չի լինում, մի փոքրիկ խոզանակ է լինում։ Նա դեռ ապրում էր խանութի ցուցափեղկում տեղադրված գեղեցիկ տուփի մեջ։ Մի օր էլ փոքրիկ Լիլիթիկը ցանկացավ խոզանակ գնել ու գնեց հենց այդ խոզանակը։ Այդ խոզանակը փոքրիկ Լիլիթիկին այնքան դուր եկավ, որ գոնե մեկ րոպե ձեռքից ցած չէր դնում։
Մի օր էլ Լիլիթիկը հյուր է գնում իր մորաքրոջ տուն՝ նրա աղջկա ծննդյան օրը նշելու: Նա ստիպված խոզանակը թողնում է տանը: Մորաքրոջ տանը Լիլիթիկը շատ համեղ, զանազան քաղցրավենիքներ է համտեսում: Իսկ իր սիրելի խոզանակը տանը անհամբեր սպասում էր մեծ պատերազմի՝ Լիլիթիկի ատամի գազանիկների հետ:
Ուշ երեկոյան Լիլիթիկը վերադարձավ տուն: Նա այնքան քաղցրավենիք և զանազան ուտելիք էր համտեսել, որ խոզանակը հազիվ փրկեց նրա գեղեցիկ ատամները: Բայց հետո խոզանակը նրան խնդրեց, որ այսուհետ իրեն էլ իր հետ տանի խնջույքներին, որպեսզի նա կարողանա ժամանակին օգնության հասնի:
Մի օր, զբոսնելիս, Լիլիթիկը հանդիպում է իր ընկերուհուն՝ Սոնային:Սոնան տխուր գալիս էր ատամնաբուժարանից:Բժիշկը հեռացրել էր նրա ատամը, որովհետև այն սևացել էր և փչացել: Լիլիթիկը շատ է մտահոգվում իր ընկերուհու համար և պատմում է այդ մասին իր սիրելի խոզանակին: Խոզանակը ասում է Լիլիթիկին, որ իր քույրիկ խոզանակին կկանչի, և նրան կնվիրեն Սոնային, որպեսզի այն միշտ օգնի նրան իր ատամները խնամել ու առողջ պահել: