Գարնանամուտ

90153346_2897066017035714_7660057198705246208_nՆշենիներն  արթնացել,

Իրար գլխով են անում

Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

  • Դուրս բերել անծանոթ բառերը, օնլայն բառարանի միջոցով գտնել բացատրությունը։Թումբ-

    փոքր հողաբլուր, բանալ-բացել, իրարու-իրար:

  • Բանստեղծության մեջ ի՞նչ է անում ձնծաղիկը, ո՞րտեղ։ Ձնծաղիկը ծիծաղում է լացակումած մի թմբից:
  • Նկարագրի՛ր, ինչպիսի՞ն է բանստեղծության մեջ եղած դաղձը։ Դաղձը կարմիր գլխիկով է ու խոնավ:
  • Ի՞նչ են անում առունեը։ Առուները ծանոթ խոսքեր են ասում իրար ու ձայն տալիս:
  • Երբևէ տեսե՞լ ես եղինջ, փորձիր նկարագրել։ Եղինջը կանաչ թուփ է,մանր փշեր ունի,որոնց դիպչելիս մաշկը ծակծկում է և անյտուցվում:Եղինջը մարդիկ օգտագործում են բժշկության մեջ,նաև սնունդի մեջ՝ ապուր են պատրաստում և տապակում:

Leave a comment