Day: March 17, 2020
Գարնանամուտ

Գարնանամուտ
Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:
Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:
Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:
Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:
- Դուրս բերել անծանոթ բառերը, օնլայն բառարանի միջոցով գտնել բացատրությունը։Թումբ-
փոքր հողաբլուր, բանալ-բացել, իրարու-իրար:
- Բանստեղծության մեջ ի՞նչ է անում ձնծաղիկը, ո՞րտեղ։ Ձնծաղիկը ծիծաղում է լացակումած մի թմբից:
- Նկարագրի՛ր, ինչպիսի՞ն է բանստեղծության մեջ եղած դաղձը։ Դաղձը կարմիր գլխիկով է ու խոնավ:
- Ի՞նչ են անում առունեը։ Առուները ծանոթ խոսքեր են ասում իրար ու ձայն տալիս:
- Երբևէ տեսե՞լ ես եղինջ, փորձիր նկարագրել։ Եղինջը կանաչ թուփ է,մանր փշեր ունի,որոնց դիպչելիս մաշկը ծակծկում է և անյտուցվում:Եղինջը մարդիկ օգտագործում են բժշկության մեջ,նաև սնունդի մեջ՝ ապուր են պատրաստում և տապակում:
Кто?Что?
| Кто? | Что? |
| мальчик | Школа |
| девочка | карандаш |
| кот | торт |
| Корова
Учитель Дедушка |
Телефон
Книга Картина Стол Стул Дверь Часы Шкаф шарф слон тигр |
Мальчик, девочка, школа, карандаш, торт, телефон, кот, корова, книга, картина, учитель, стол, стул, дверь, дедушка, часы, шкаф, шарф, слон, тигр.
Напишите слова так, чтобы получились предложения:
- меня, У, игрушки, есть, новые.
- У меня есть новые игрушки.
- У, красивая, тебя, есть, кукла.
- У тебя есть красивая кукла .
- меня, синяя, У, ручка, есть.
- У меня _есть синяя ручка.
- тебя, есть, маленькая, кошка, У?
- У тебя есть маленькая кошка?
- У, хороший, меня, есть, друг.
- У меня есть хороший друг.
Կենդանիների վեճը
Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:
-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում, երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել:
Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:
— Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարիլ: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ՝ ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:
Առաջադրանքներ
- Դու՛րս բեր տեքստում կարմիրով նշած բառերը, օնլայն բառարանի միջոցով, փորձիր բացատրել։
Վիճել-կռվել, պնդել-համառել, համառորեն իր ասածը կրկնել, արոր-րկրագործական պարզ գործիք՝ հողը հերկելու համար, ջաղաց- ջրաղաց, շինել-կառուցել-սարքել, ժրաջան-ջանասեր- աշխատասեր- գործունյա, գերդաստան-արյունակից ազգականների ամբողջություն-տոհմ, ուրանալ-հանձն չառնել:
- Գրի՛ր ևս հինգ ընտանի կենդանու անուն: Ոչխար,կատու, հավ, սիրաամարգ, բադ:
- Ինչպիսի՞նն էր հեքիաթում կենդանիների տերը։Հեքիաթի կենդանիների տերը բարի էր:
- Ինչպիսի՞նն էր շունը։ Այս հեքիաթի շունը շատ հավատարիմ էր:
- Հորինի՛ր հեքիաթի շարունակություն մի քանի տարբերակով:
1.Տերը բարկանում է նրանց վրա, ասում է՝ ինչ եք ձայններդ գլուխներդ գցել,բոլորին արթնացրիք:
2.Եվ քիչ անց հայտնվում է խորամանկ կատուն,և ասում.
-Նա ամենաշատը ինձ է սիրում, որովհետև դուք միշտ դուրսն եք,իսկ ես տունը ուտում, խմում, տաքանում, քնում եմ:
3. Տերը տեսնում է,որ կռվում են, գալիս է, բոլորին փակում իրենց բներում:
ա)Ինչ կլիներ, եթե տերը ասեր, որ ամենաշատը սիրում է կովին:Մյուս կենդանիները կտխրեն:
բ) հեքիաթին ավելացրու ևս մեկ հերոս: Խորամանկ կատուն:
գ)պատկերացրու վեճի պահին նրանց միանում է պոչատ աղվեսը, ի՞նչ կասի աղվեսը, ինչպե՞ս կշարունակվի հեքիաթը։Կասեր՝ ձեր բախտը բերել է, ինչ բարի տեր ունեք: