Այսօր մենք գնացինք Հովհաննես Թումանյանի թանգարան: Իմ մեջ տպավորվել է, թե ինչպես էր Հովհաննես Թումանյանի ինտերակտիվ կերպարը չորս գործողություն անում՝ քայլում էր, կարդում էր, նստում էր և գլխարկ էր դնում:Նա ուներ չորս տղա և յոթ աղջիկ: Նրանք ունեին վեց սենյակ ՝ճաշասենյակ , հյուրասենյակ և ննջասենյակներ:Նա շատ հյուրընկալ մարդ է եղել: Նրա մտերիմ ընկերներից է եղել նաև Ղազարոս Աղայանը:Ինձ շատ դուր եկավ նրա տան սպասքը: Ես գիտեմ, որ նա ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում և անցել է կյանքի շատ դժվար ճանապարհ: Հովհաննես Թումանյանը շատ բարի է եղել, և նրան անվանել են նաև Ամենայն Հայոց բանաստեղծ: