Մի դդումի պատմություն

Հեռավոր գյուղում ապրում էր մի ծեր մարդ: Նա ուներ մի փոքրիկ հողամաս և ամբողջ օրը մշակում էր այն: Տնկում էր տարբեր բանջարեղեններ, հետո հավաքում բերքը, վաճառում, որ գումար վաստակի: Մի անգամ դդում տնկեց, որն այնքան էր մեծացել ու ծանրացել, որ գյուղում բոլորը զարմացել էին նրա չափսերից: Մի օր ծերունին որոշեց դդումը տանել գյուղում անցկացվող ամենամյա փառատոնին, որտեղ գյուղացիները ներկայացնում էին իրենց ստացած ամենախոշոր բերքը, և ում բանջարեղենը հաղթեր, նրան տրվում էր գումար՝ որպես պարգև: Քանի որ դդումը հսկա լինելուց բացի նաև շատ գեղեցիկ էր ՝ կլոր ու վառ գունավորմամբ, մրցույթում հաղթեց հենց ծերունու աճեցրած դդումը: Ծերունին շատ ուրախացավ ու մտքում շնորհակալություն հայտնեց դդումին:

Leave a comment