Հեռավոր գյուղում ապրում էր մի ծեր մարդ: Նա ուներ մի փոքրիկ հողամաս և ամբողջ օրը մշակում էր այն: Տնկում էր տարբեր բանջարեղեններ, հետո հավաքում բերքը, վաճառում, որ գումար վաստակի: Մի անգամ դդում տնկեց, որն այնքան էր մեծացել ու ծանրացել, որ գյուղում բոլորը զարմացել էին նրա չափսերից: Մի օր ծերունին որոշեց դդումը տանել գյուղում անցկացվող ամենամյա փառատոնին, որտեղ գյուղացիները ներկայացնում էին իրենց ստացած ամենախոշոր բերքը, և ում բանջարեղենը հաղթեր, նրան տրվում էր գումար՝ որպես պարգև: Քանի որ դդումը հսկա լինելուց բացի նաև շատ գեղեցիկ էր ՝ կլոր ու վառ գունավորմամբ, մրցույթում հաղթեց հենց ծերունու աճեցրած դդումը: Ծերունին շատ ուրախացավ ու մտքում շնորհակալություն հայտնեց դդումին:
Day: January 27, 2020
Խնդիրներ
Ղափամայի ծեսի համար դասարանին պետք էր 66 հատ դդում: Քանի՞ աշակերտ կար դասարանում, եթե յուրաքանչյուրը պետք է բերեր 2-ական դդում,որպեսզի 66 դդում ստացվեր:
Լուծում՝ 66:2=33
Պատ.՝ 33 աշակերտ:
Հայկը գնեց 6 կգ-անոց դդում:Որքան արժեր դդումի 1կգ-ը, եթե Հայկը վճարել էր դդումի համար 1800 դրամ:
Լուծում՝ 1800:6=300
Պատ.՝ 300 դրամ:
Խանութում կար 6 հատ դդում,որոնց ընդհանուր քաշը կազմում էր 50 կգ:Նրանցից մեկը կշռում էր 3 կգ,մյուս 2-ը՝ 4-ական կգ,մյուս 3ը հավասար քաշ ունեին:Քանի՞ կգ էին կշռում վերջին 3 դդումները՝ 1.միասին, 2.առանձին:
Լուծում՝ 3+4+4=11, 50-11=39, 39:3=13
Պատ.՝ 39կգ միասին,13 կգ առանձին: