Ձմեռ Պապիկը պատրաստվում էր իր մեծ ճամփորդությանը:Կարդացել էր բոլոր նամակները,պատրաստել էր բոլոր նվերները և իր օգնական թզուկների հետ տեղավորել դրանք իր պարկի մեջ:Ամանորի գիշերը,երբ բոլոր նվերները բաժանեց,տեսավ,որ մի նվեր պակասել է:Շատ տխրեց նա.մտածում էր՝ որտե՞ղ կորցրեց նվերը:Դու մի ասա մի քնկոտ թզուկ,նվերը փաթեթավորելու փոխարեն,տաքուկ-փափուկ գրկել ու քուն է մտել մի անկյունում:Երբ մյուս թզուկները տեսան նրան,սկսեցին բարձր ծիծաղել,վերցրին նվերը քնկոտ թզուկից,գեղեցիկ ժապավենով կապեցին և ուղարկեցին Ձմեռ Պապիկին,նա էլ հասցրեց նվերը իր հասցեատիրոջը:
Day: December 16, 2019
Կախարդական ձմեռը անտառում
Անտառի կենդանիները տխուր էին.արդեն երկար ժամանակ էր՝ ձյուն չէր եկել: Շուտով Նոր Տարի էր,պիտի տոնածառը զարդարեին,իրար նվերներ բաժանեին,Ձմեռ Պապիկից անակնկալներ սպասեին,բայց նամակ դեռ չէին գրել,և ,քանի որ ձյուն չկար,տրամադրություն էլ չունեին:Անտառի գազաններով հավաքվեցին ու որոշեցին մի մեծ նամակ գրել բոլորի անունից Ձմեռի Պապիկին և խնդրել նրան կախարդական Ամանոր բերել՝ ձյունառատ և հեքիաթային:Ձմեռ Պապիկը ստացավ նամակը և որոշեց ամենակախարդական Ամանորը պարգևել անտառի կենդանիներին:Նա հսկա պարկերի մեջ լցրեց Լապլանդիայի ճերմակ ու փափուկ ձյունը և իր օգնականների հետ ճանապարհ ընկավ:Կեսգիշերին անտառի բնակիչները հավաքվել էին տոնածառի շուջը և սպասում էին Ամանորյա հրաշքին:Հանկարծ երկնքից մի փոքրիկ փաթիլ իջավ ու ընկավ նապաստակի քիթիկին:Բոլորը նայեցին վերև և ի՞նչ տենեն.երկնքից խոշոր փաթիլներով սպիտակ ձյուն է թափվում:Ձմեռ Պապիկը բերել էր նրանց երազանքի տոնը:Անտառը լուսավորվել էր,ճերմակել,իսկ անտառի գազանիկները թռչկոտում էին,երգում,պարում, թավալվում ձյան մեջ ու վայելում իրենց ամենակախարդական ձմեռը: