Ճամփորդություն դեպի լուսին

Կար-չկար մի տղա կար: Մի օր տղան իր հանրագիտարանը թերթելիս է լինում և տեսում էջերից մեկի վրա պատկերված լուսնին: Լուսինը մռայլ էր,մոխրագույն,քարքարոտ և փոշոտ: Տխրում է տղան և մտածում, որ լավ կլիներ, որ լուսինը լիներ կանաչապատ՝ ծաղիկներով, այգիներով, ծառերով, խոտ ու ծիլով: Նա այնքան է տարվում այդ մտքով,որ մի գիշեր ամուր փակում է աչքերը ու պատկերացնում, թե ինչպես է տիեզերանավով ճանապարհորդում դեպի լուսին: Եվ այդպես քնում է: Երազի մեջ նա հայտնվում է լուսնի վրա, մաքրում է հողը քարերից, ծաղիկներ ու ծառեր է տնկում: ՈՒրախ-զվարթ վազվզում է իր կանաչ այգիներում, բարձրանում ծառերի վրա, ցատկոտում, երգում, պարում: Նա լուսնին անվանում է <<Կանաչ գնդակ>> և մտածում ՝ երանի միշտ այստեղ մնամ:Երկար խաղալուց հետո հիշում է իր ծնողներին և իր տունը, որ արդեն կարոտել էր ու այդ պահին արթնանում է: Վազում է, փաթաթվում իր ծնողներին և պատմում գիշերային արկածների մասին: